Yerevan, 15.February.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամուսնությունը և երեխայի ծնունդը ցանկացած կնոջ կյանքում ամենակարևոր իրադարձություններից են: Եվ զարմանալի չէ, որ յուրաքանչյուր հարսնացու առանձնահատուկ բծախնդրություն է ցուցաբերում հարսանեկան զգեստ ընտրելիս, որով նա պետք է շլացուցիչ գեղեցիկ տեսք ունենա հարսանեկան արարողության ժամանակ։ Ըստ երկրների մեծ մասում հաստատված ավանդույթի, հարսնացուի դասական զգեստը պետք է լինի սպիտակ, թեև, ընդհանուր առմամբ, գունապնակը սահմանափակված չէ։ Բացի դա, շղարշն է համարվում հարսանեկան զգեստի անբաժանելի մաս։ Հարսանյաց զգեստների պատմությունը երկար ճանապարհ է անցել՝ ընդգրկելով դարեր: Ժամանակի ընթացքում, ժողովուրդների մշակույթներին, դարաշրջանին ու նորաձևությանը համապատասխան, հարսանյաց զգեստները փոխել են ոճերն ու գույները, բայց մի բան է մնացել անփոփոխ. դա պետք է լինի ամենագեղեցիկ զգեստը, որը կխորհրդանշի սերն ու երջանկության հույսը ապագա ընտանեկան կյանքում:

Շատ դարերի ընթացքում յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է իր ավանդույթները, հայացքներն ու գաղափարները աղջկա հարսանեկան զգեստի վերաբերյալ: Հին ժամանակներից ի վեր հարուստ հարսնացուների հանդերձանքը պատրաստվել է լավագույն և թանկարժեք գործվածքներից՝ ասեղնագործված ոսկով և մարգարիտներով։ Ցածր ծագում ունեցող հարսնացուների համար ավելի պարզ գործվածքներ էին վերցվում, իսկ որպես զարդարանք՝ հաճախ օգտագործվում էին ծաղիկները։ Հին հունական հարսնացուին հագցնում էին երկար սպիտակ զգեստ՝ պատրաստված թեթև գործվածքից՝ ուսերին ամրացված գեղեցիկ ճարմանդներով («պեպլոս»): Հին Եգիպտոսում հարսի հանդերձանքը մարմնին փաթաթած թանկ կտորն էր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդանշական իմաստով լի զարդերին՝ մատանիներ, գոտիներ, դիադեմներ։ Միջնադարում հարսնացուի երկար, նեղ զգեստը լրացվում էր երկար թևերով, որոնք գրեթե հասնում էին գետնին։

Հարուստ հարսնացուները նախընտրում էին կարմիր և մանուշակագույն զգեստներ, իսկ աղքատ աղջիկների զգեստները շագանակագույն և բեժ էին։ Նկատի ունեցեք, որ հարսանեկան հագուստը՝ որպես այդպիսին, ինչպես և հենց «հարսանյաց զգեստ» տերմինը հայտնվել են ավելի ուշ, մինչ այդ այն զգեստը, որով հարսնացուն գնում էր եկեղեցի, որտեղ էլ տեղի էր ունենում ամուսնությունը, կոչվում էր նախաամուսնական: Վերածնունդը նորություն է բերել նաև հարսնացուի հագուստին։ Զգեստը արդեն չէր թաքցնում կազմվածքը, փափուկ գործվածքներն ընդգծում էին մարմնի բնական գծերը։ Նորաձև էին ատլասե սպիտակ զգեստները՝ զարդարված ասեղնագործությամբ և մարգարիտներով։ Հենց այդ մոդելն է դիմացել ժամանակի փորձությանը և դարձել դասական հարսանյաց զգեստ։ Ռոկոկոյի դարաշրջանում հարսնացուի հանդերձանքը բազմաշերտ կիսաշրջազգեստներով ու ծալքերով շքեղ ու բարդ հագուստ էր, որը կրում էին կեղծամով: Հետագայում վերադարձան լիարժեք կիսաշրջազգեստներն ու կրինոլինները, սակայն ժանյակների, ծոպերի և այլ դետալների ավելի փոքր քանակությամբ:

Ենթադրվում է, որ Եվրոպան ավանդական սպիտակ հարսանյաց զգեստի համար պարտական է թագուհի Վիկտորյային, որն իր իսկ հարսանիքին (1840 թվական) կրել է կրեմային թեթև երանգով սպիտակ փափուկ կրինոլին՝ հարսանյաց զգեստ: Այդ պահից էլ սկսվել է հարսանեկան զգեստների նորաձևության պատմությունը: Իսկ նորաձևության աշխարհը արագ և փոփոխական է: 20-րդ դարի սկզբին չափից դուրս շքեղությունը վերացավ կանացի զգեստներում, կիսաշրջազգեստները դարձան ուղիղ, կորսետների նորաձևությունը վերացավ։ 20-ականներին հարսանյաց զգեստները մինչև ծնկները «կարճացվեցին», ճիշտ է՝ զգեստը հետևում դեռ երկար էր և հաճախ քուղ ուներ։ 30-ականների նորաձևությունը բնութագրվում է լակոնիկ կտրվածքով և նվազագույն դեկորացիաներով: 40-ականների հարսանեկան նորաձևությունը ենթադրում էր նվազագույն դեկոր, կիսաշրջազգեստները շատ լայն չէին, վզնոցը շատ խորը չէր, իսկ ուսի գիծը արհեստականորեն ընդլայնվում էր ուսադիրների օգնությամբ:

50-ականներին, դասական հարսանյաց զգեստների հետ մեկտեղ, հարսնացուների համար հայտնի ուրվագիծը ծնկներից ցած ընկած փեշն էր: Միաժամանակ ընդգծված էր գոտկատեղը։ 60-ականների հարսանյաց զգեստների տարբերակիչ հատկանիշը կարճ, ծնկից վեր փեշով ու բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստն էր։ Ոչ այնքան համարձակ հարսնացուները նախընտրում էին մինչև ծնկները հասնող զգեստներ։ Չնայած հանդերձանքի հիմնական հատկանիշը շղարշն էր, զգեստները կարող էին լինել ոչ միայն սպիտակ, այլ նաև այլ գույների: Իսկ 80-ականներին հարսնացուները անգամ հարսանեկան տաբատ էին կրում: 90-ականներից ի վեր հարսնացուի հանդերձանք են վերադարձել կիսաշրջազգեստները և կորսետները՝ խոր կտրվածքներով և զանգվածային դեկորներով, շքեղ թագով և երկար շղարշով: Իսկ ահա 2000-ականներին հարսանյաց զգեստներն ավելի հանգիստ ու հարմարավետ դարձան։ Ժամանակակից հարսանեկան նորաձևությունը բազմազան է և տարբեր: Հարսնացուի կերպարը մեծապես կախված է նրա անձնական ճաշակից և ոճի զգացումից, և դրանում նրան օգնում են բազմաթիվ դիզայներական հավաքածուները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure