Երևան, 25.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1 մլն 926 հազար 405, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 5.8 տոկոս անկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։

Իր ելույթում նախարարը նշել է․«Զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է ոչ միայն այն պատճառով, որ նպաստում է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը, այլև հնարավորություն է տալիս մեր երկիրը ներկայացնել արտաքին լսարանին և դիրքավորել այն բարձր մակարդակով։

2025 թվականին նախատեսում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց համար անհրաժեշտության դեպքում կավելացնենք բյուջետային միջոցները։ Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը»,-նշել է Պապոյանը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ  համագործակցությունը համաշխարհային բանկի հետ հաջողությամբ կընթանա, և  կմեկնարկեն նաև TRIP ծրագիրը, որը նախատեսում է մինչև 100 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջության ոլորտում։ Այս ծրագիրը էապես կփոխի Հայաստանի  զբոսաշրջային դեմքը՝ դարձնելով այն ավելի մրցունակ և գրավիչ։

Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է ոլորտի 2024 թվականի ձեռքբերումներն ու 2025 թվականի ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալներին, որոնք վկայում են ոլորտի կայուն զարգացման և առաջընթացի մասին։

2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,926,405։

2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 2,045,282 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.8% անկում։

2019 թվականի նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15% աճ։

2024 թվականին Հայաստանն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների:

Դրանցից են՝ Lonely Planet՝ 2025 թվականի լավագույն ճանապարհորդական ուղղություն, Wanderlust Magazine՝ լավագույն 10 զարգացող ճանապարհորդական ուղղություններից մեկը։

Ճամփորդական լրագրողների իտալական ասոցիացիան Վայոց Ձորին շնորհել է լավագույն արտասահմանյան սննդի և գինու ուղղություն մրցանակը։

2024թվականին ընդունվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ ոլորտի կանոնակարգման նպատակով։ Կազմակերպվել է 90-ից ավել օտարերկրյա լրագրողների ճանաչողական այց դեպի Հայաստան, ինչի արդյունքում օտարերկրյա մամուլում հրապարակվել է ավելի քան 500 հոդված։ Մշակվել է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային ուղեցույցը։

Միջոցառումը եզրափակվել է զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ քննարկումներով։

Բլոգերներ Եվա Ղարիբյանն ու Հայկ Մկրտչյանը միասին հարսանեկան լուսանկարներ են հրապարակել Տեսահոլովակի պրեմիերա. Վահագ Ռաշ «Անկեղծ ասած» Նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև կարող է պարունակել նաև ՔՕ արարքի հատկանիշներ․ ՄԻՊ-ը՝ պատգամավորին Անվանվել է 2025 թվականի ամենամեծ սպառնալիքը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումները և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքը. Լևոն Քոչարյան Զգուշացում․ կեղծ տեղեկատվություն է տարածվում ԲՏԱ նախարարության անունից 1518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն Լույս չի լինելու․ հասցեներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում «Ուրարտուի» մարզումն ԱՄԷ-ում (ֆոտո) Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից․ Էմին Խաչատրյան Գիտական ​​բանաձեւն ապացուցում է, թե ինչու են այս 10 սուպերմոդելներն ամենագեղեցիկն աշխարհում Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն Եռահարկ բնակելի շենք է փլուզվել Թուրքիայում (տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահին հույս է հայտնել՝ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ շրջանակում Էլեկտրական հեծանիվով արկածները Հայաստանում․ The Financial Times Շիրակի մարզում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը ԿԸՀ-ի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է Մի օր կհաշվենք այն հսկայական ռեսուրսները, որոնք այս իշխանությունը վատնում է ուրվականների բռնոցիների և մասկիշոուների վրա․ Տիգրան Աբրահամյան Նման միջադեպերը չեն բխում երկու երկրների շահերից. Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Ազատազրկվածները դիմում են հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության․ ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է․ ահազանգ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին այս պահին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտին. Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից Մյանմայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանը AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին Երևանում բախվել են «iCar» էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա Խմել են, ծեծել, սպանել ընկերոջն ու հափշտակած հեռախոսը որպես փոխհատուցում տվել տաքսիստին. կան ձերբակալվածներ Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներովՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշըԹրամփը հրամայել է, որ տրանսգենդեր կանայք իրենց պատիժը կրեն տղամարդկանց բանտերում Ռուսական կողմը վերադարձրել է 757 ուկրաինացի զինվորականի մшրմին Թանկարժեք մետաղների գները և փոխարժեքները Նշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքից Նար-Դոսի փողոցում «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Ադրբեջան-Թուրքիա չդադարող փոխայցերին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել․ Տաթևիկ Հայրապետյան 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կրում․ Արտակ ԶաքարյանԿԳՄՍՆ-ն հունվարի 1-ից դադարեցրել է ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը. հայտարարություն Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջ Անդրեն կոտրեց լռությունը․ երգչի հրապարակումը` բաժանման լուրից հետո Միկրոավտոբուսն ընկել է ձորը, 3 մարդ մաhացել է, 15-ը՝ վիրավnրվել. Թուրքիա (տեսանյութ ) Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը Կոտայքի մարզում որդին կոտրել է մոր շիրմաքարը.մանրամասներ Եկամուտների համընդհանուր հայտարարագրումն անմիտ քայլ է. Արամ Պետրոսյան