Երևան, 15.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1 մլն 926 հազար 405, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 5.8 տոկոս անկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։

Իր ելույթում նախարարը նշել է․«Զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է ոչ միայն այն պատճառով, որ նպաստում է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը, այլև հնարավորություն է տալիս մեր երկիրը ներկայացնել արտաքին լսարանին և դիրքավորել այն բարձր մակարդակով։

2025 թվականին նախատեսում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց համար անհրաժեշտության դեպքում կավելացնենք բյուջետային միջոցները։ Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը»,-նշել է Պապոյանը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ  համագործակցությունը համաշխարհային բանկի հետ հաջողությամբ կընթանա, և  կմեկնարկեն նաև TRIP ծրագիրը, որը նախատեսում է մինչև 100 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջության ոլորտում։ Այս ծրագիրը էապես կփոխի Հայաստանի  զբոսաշրջային դեմքը՝ դարձնելով այն ավելի մրցունակ և գրավիչ։

Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է ոլորտի 2024 թվականի ձեռքբերումներն ու 2025 թվականի ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալներին, որոնք վկայում են ոլորտի կայուն զարգացման և առաջընթացի մասին։

2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,926,405։

2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 2,045,282 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.8% անկում։

2019 թվականի նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15% աճ։

2024 թվականին Հայաստանն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների:

Դրանցից են՝ Lonely Planet՝ 2025 թվականի լավագույն ճանապարհորդական ուղղություն, Wanderlust Magazine՝ լավագույն 10 զարգացող ճանապարհորդական ուղղություններից մեկը։

Ճամփորդական լրագրողների իտալական ասոցիացիան Վայոց Ձորին շնորհել է լավագույն արտասահմանյան սննդի և գինու ուղղություն մրցանակը։

2024թվականին ընդունվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ ոլորտի կանոնակարգման նպատակով։ Կազմակերպվել է 90-ից ավել օտարերկրյա լրագրողների ճանաչողական այց դեպի Հայաստան, ինչի արդյունքում օտարերկրյա մամուլում հրապարակվել է ավելի քան 500 հոդված։ Մշակվել է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային ուղեցույցը։

Միջոցառումը եզրափակվել է զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ քննարկումներով։

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է հատուկ տեխնիկա. իրականացվում է ստուգում Կյանքից հեռացել է «Ֆանֆան վարդակակաչ» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԴոնալդ Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանելԳերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն «Հիմա ասա». Էրիկ Կարապետյանը նոր երգ է ներկայացրել«Կրասնոդարը» դեմ չէ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը Անգլիա ԱՄՆ նահանգներից մեկում կարող են մտցվել հրազենից ճիշտ օգտվելու կանոնների դասեր մանկապարտեզներում Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. մանրամասներ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է Ի՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումՇոլցին խոստացել են վերադարձնել կանցլերի պաշտոնին Ռուսաստանում կարծիք են հայտնել, որ Պուտին-Թրամփ բանակցությունները վախեցնում են Զելենսկին և ԵՄ-ին Պատմության դասագրքերից Արցախյան ազատամшրտը հանել են, «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»․ պատմաբան Արյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է Եվրամիության շարունակական աջակցությունն Ուկրաինային 1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ Իրավիճակը ՀՀ ճանապարհներին Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում փետրվարի 17-ին կդադարեցվի ջրամատակարարումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եվրոպացիներին կոչ է արել «դադարել բողոքել» և փոխարենը ներկայացնել Ուկրաինայում խաղաղության հաստատման կոնկրետ առաջարկներ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը Եվրոպային շտապ անհրաժեշտ է գործողությունների սեփական ծրագիր՝ Ուկրաինայի և մեր անվտանգության վերաբերյալ․ Լեհաստանի վարչապետ Ինչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել Ադրբեջանին Վարչախումբը փորձում է նվաստացնել հայ ժողովրդին և հատկապես արցախցիներին. Արմեն ՄանվելյանՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդների Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյnւն է տեղի ունեցել․ հոգևnրականը վնասվшծքներով տեղափnխվել է հիվանդանnց Վարժական նոր հավաքների մասին է հաղորդվում Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Փաշինյանն Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դուռ է բացում. Ավետիք ՉալաբյանՀանքարդյունաբության ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ԶՊՄԿՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից» Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Գարնանային արձակուրդները՝ դպրոցներում․ ժամանակացույց Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ինչպե՞ս որոշվեց իրար խառնել խմիչքները․ «Փաստ»Ուժգին երկրաշարժ՝ Ալթայի Հանրապետությունում (ՌԴ) Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերովԱրտակարգ. ՌԴ-ում մի շարք օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Կայացել է Միջազգային արդարադատության մշտական պալատի առաջին նիստը․ «Փաստ»Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատեւել առանց ԱՄՆ ռազմական աջակցության. Զելենսկի Բացահայտ խոսում են Սյունիքի «միջանցք»-ը հանձնելու մասին, թե ինչպես՝ ոչ ոք չգիտի. Բագրատ Սրբազան ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կրթական հաստատություններ միավորել Հավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Արևմուտքի «հուղարկավորությունը» տեղի ունեցավ երեկ՝ Մյունխենում, չկա հավաքական Արևմուտք այլևս Այս իշխանությունը հեռանկար չունի, սրանց ստեղծած համակարգը փլվելու է․ Տիգրան Աբրահամյան Յուրաքանչյուր ոք պետք է ունենա սխալվելու իրավունք, նույնիսկ եթե այն ճակատագրական է․ «Փաստ»