Երևան, 23.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներ

ՄՇԱԿՈՒՅԹ

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ: Նա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հիմնադրամը կարևոր ներդրումն ունի մեր երկրի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման գործում: Այն ստեղծվեց մեկ կարևոր առաքելությամբ ՝ բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին: Այսօր արդեն իսկ տարբեր միջազգային մրցույթների ժամանակ հայ պատանի երաժիշտները, ներկայացնելով Հայաստանը, զբաղեցնում են պատվավոր մրցանակային տեղեր՝ բարձր պահելով առաջին հերթին մեր երկրի պատիվը: Այսպիսով՝ նրանք արդարացնում են բոլոր այն ջանքերը, որոնք հիմնադրամը ներդնում է նրանց զարգացման և կայացման գործում: Հիմնադրամի համար սա ևս ոգևորության առիթ է՝ շարունակելու իր առաքելությունը, ամեն ինչ անելու, որ հինգ տարին կրկնապատկվի, քառապատկվի և այդպես շարունակ: Այդ ճանապարհին նա շարունակելու է կարևորել կրթությունը՝ իրական քայլերի տեսքով ցույց տալով, թե ինչպիսին է ուզում տեսնել Հայաստանի ապագան դասական երաժշտության ոլորտում:

Գործունեության հինգ տարվա ընթացքում իր այս նպատակին հասնելու համար հիմնադրամը կյանքի է կոչել տարաբնույթ կրթական ծրագրեր վեց ուղղությամբ՝ վարպետության դասեր, բեմական փորձ, այցելություն համերգներ, թանգարանային այցեր, օտար լեզվի դասեր, կրթաթոշակ: Այս ընթացքում անցկացվել է 468 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 145 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների հետ, 413 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում, 173 համերգ, այցեր 47 թանգարան, 266 օտար լեզվի դաս, կրթաթոշակ է տրամադրվել 54 երեխայի:

Հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս արտերկրում կյանքի կոչվող կրթական ուղևորություններին: Նրա շնորհիվ պատանի երաժիշտները հնարավորություն են ստացել Դուբայում մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային և InClassica միջազգային փառատոնին, Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին, Շվեյցարիայի Ինտերլակեն միջազգային փառատոնին, Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին, մասնակցել են վարպետության դասերի Շվեյցարիայում և Գերմանիայում:

Հիմնադրամի կրթաթոշակառու հանդիսացող երաժիշտների վերջին ձեռքբերումների մասին հիշատակենք: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, 2024 թ.-ի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ մրցույթի "Youth B" երիտասարդական խմբում առաջին մրցանակի արժանացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը:

Ուղևորության մեկնելու հնարավորություն պատանի երաժիշտները և դասավանդողները կստանան նաև 2025 թ.-ին՝ մասնակցելով Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային, որը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Դուբայ: Պատանի երաժիշտներն և ուսուցիչները նոր հմտություններ ձեռք կբերեն, վարպետության դասերի կմասնակցեն, և զինված գիտելիքներով ու նոր հմտություններով կվերադառնան հայրենիք՝ այս ամենը նաև մեր կրթական ու երաժշտական կյանքում ներդնելու համար:

Հիմնադրամի տեսլականն է «բարեգործությունը» վերածել «ներդրման», այն է՝ կրթել պատանի երաժիշտների սերունդ, երաժիշտներ, որոնք տարիներ անց դառնալու են մեր երկրի դեսպաններն ամբողջ աշխարհում: Հիմնադրամն իր առջև դրված այս կարևոր առաքելությունը շարունակելու է, քանի որ վստահ է՝ կրթությունը լավագույն ներդրումն է ապագայի մեջ: Այն տարածում է հայկական մշակույթն ու դասական երաժշտությունն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային բեմերում:

Այս ճանապարհն անցնելը բարդ կլիներ առանց գործընկերների, որոնք հավատում են արվեստի ու երիտասարդության ուժին: Առանց նրանց սրտացավ աջակցության, անհնար կլիներ կյանքին կոչել հիմնադրամի որևէ ծրագիր:

 

Հայտնի են Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Բախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ChatGPT և OpenAI API-ի համաշխարհային խափանում. ի՞նչ է հայտնի դրա մասինԱռաջարկում ենք բացել սահմաններն Ադրբեջանի հետ․ Միրզոյան Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին Տարհանման հրահանգ ենք ստացել, բայց դեռ մեր տեղերում ենք․Կալիֆորնիայում կրակի նոր օջախներ են հայտնվել IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըՇատ բան է քննարկվել փակ դռների հետևում․ Զախարովան՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ՝ դեմքի և այլ վնաuվածքներով, երեկ ծննդյան օրն է եղել Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվարը ներառյալ Վթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան Պետք է պարզ հասկացնենք՝ Պուտինը չի կարող ազդել այն բանի վրա, թե ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. գլխավոր քարտուղար Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների գործունեությանն առնչվող կարգավորումներ է առաջարկում Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին. Փաշինյանը՝ Դավոսում Մարդ էր վատացել․ Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ ցնցումների մեջ․ Աննա ՄկրտչյանԽոշոր հրդեհ, այրվել են մի քանի պահեստներ. ՌԴԻջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր Ավետիսյան Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու Ադրբեջանին Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա Հայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ Սարգսյան Աննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան «Իմ 2 ամուսիններն էլ գեղեցիկ տղամարդիկ են եղել, չգիտեմ նրանք իմ ինչն էին հավանել». Անահիտ Ղուկասյան «Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել «Ինձ գրավեց այն, որ Հայաստանում դեռ ոչ ոք նման ֆիլմ չի նկարել». Լիլիթ Հակոբյան Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան նշանադրությունից կադրեր է հրապարակել ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանքԵ՞րբ և որտե՞ղ են հայտնվել առաջին մասնագիտական տարբերանշանները. «Փաստ»Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին Ձյուն կտեղա ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժը. «Փաստ»Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Փաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվեց«Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»