Երևան, 06.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռազմական ամրոց, որ այդպես էլ երբեք չօգտագործվեց ռազմական նպատակներով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են ծանոթ «Ֆորտ Բոյար» խաղին: Իսկ որտե՞ղ է անցկացվում այն: Ֆորտ Բոյարը (Fort Boyard) քարե ամրոց է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Անտիոքի նեղուցի ծանծաղուտին, Ֆրանսիայի ափերի մոտ։ Կառույցը գտնվում է Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների միջև։ Ամրոցը կոչվել է այն ծանծաղուտի անունով, որի վրա կառուցվել է։ Ավելի քան մի քանի տասնամյակ նրա տարածքում համանուն հեռուստաշոու է նկարահանվում, որն էլ այդ ամրոցը հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում։
 
Ֆորտ Բոյարի երկարությունը 68 մ է, լայնությունը՝ 31 մ, իսկ բարձրությունը՝ ավելի քան 20 մ։ Ամրոցը այդ տարածաշրջանի այն սակավաթիվ ռազմական շինություններից է, որը երբեք չի օգտագործվել բուն ռազմական նպատակներով:
 
Երկու կղզու միջև անառիկ ամրոց կառուցելու գաղափարը ծագել է դեռևս 1666 թվականին, երբ Ռոշֆոր քաղաքում բացվել են ռազմական նավաշինական գործարաններ։ Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ օբյեկտները կարող էին հեշտ թիրախ լինել բրիտանացիների համար, որոնց հետ ֆրանսիացիները երկար դարեր պարբերաբար կռվում էին։ Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների հրետանին չէր կարող պաշտպանել նավաշինական գործարանները անսպասելի հարձակման դեպքում, քանի որ նրանց կրակի հեռահարությունը չէր կարող ամբողջությամբ փակել նեղուցը: Մեջտեղում մնում էր մոտավորապես 6 կիլոմետր, և այդտեղ ամրոցի կառուցումը կվերացներ վտանգը։ Լյուդովիկոս XIV-ը ենթադրում էր, որ շինարարական աշխատանքները կղեկավարի իր ժամանակի հայտնի ինժեներ Սեբաստիա Վոբանը։ Սակայն նա հրաժարվեց՝ նման գաղափարն անհնարին համարելով։
 
Մինչև 19-րդ դարի սկիզբը Ֆրանսիայի կառավարիչներից ոչ ոք այլևս չէր հիշում ամրոց կառուցելու գաղափարը։ Հարցը արդիական դարձավ Նապոլեոն Iի օրոք, որը վարում էր շատ ագրեսիվ արտաքին քաղաքականություն, և որից դժգոհ էր Անգլիան։ Ուստի, 1881 թվականին սկսվեց Ֆորտ Բոյարի շինարարությունը։ Շինարարական տեխնոլոգիաներն այն ժամանակ շատ առաջ էին շարժվել, և երկիրն արդեն կարող էր իրեն թույլ տալ նման ամրոց կառուցել։ Ծովի հատակին ծանր քարե բլոկներ տեղադրելիս արհեստավորները բախվել են այն փաստի հետ, որ քարն իր ծանրության տակ արագ սուզվել է ավազի մեջ։ Մեծ ծախսերը և նախագծի հաջողության վերաբերյալ կասկածները ստիպեցին իշխանություններին 1809 թվականին ընդհատել շինարարությունը: Այն վերսկսվեց միայն 28 տարի անց՝ Լուի Ֆիլիպ I-ի օրոք, որը կրկին հակամարտություն սկսեց Անգլիայի հետ։ Արդյունքում ամրոցի շինարարությունն ավարտվել է միայն 1857 թվականին։ Բայց այդ ժամանակ զինատեսակներն արդեն կատարելագործվել էին այնքան, որ հնարավոր էր հեշտությամբ վերահսկել շրջակա ջրերն առանց ավարտված այդ բերդի: Արդյունքում այն մնաց պատերազմի վարչության հսկողության տակ, սակայն նրա թնդանոթները այդպես էլ չկրակեցին։ Ժամանակի ընթացքում այնտեղ բանտ հիմնվեց, որը ևս երկար չգործեց։ 20-րդ դարի սկզբին ամրոցի ողջ տեխնիկան վաճառվել էր, իսկ բուն ամրոցը մատնվել էր անուշադրության։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմն զգալի վնաս էր հասցրել Ֆորտ Բոյարին, քանի որ գերմանական զորքերն այն օգտագործել էին որպես թիրախ հրետանու պատրաստության համար: Մեկ դարի ընթացքում ամրոցը բազմիցս վերավաճառվել է աճուրդում, մինչև որ այն 1989 թվականին գնել է պրոդյուսեր Ժակ Անտուանը ֆիլմի նկարահանման համար: Այդ պահից սկսվել են վերականգնողական լուրջ աշխատանքներ, քանի որ Ֆորտ Բոյարը կառուցումից ի վեր երբեք չէր վերանորոգվել, և այնտեղ սկսել են նկարահանել «Ֆորտ Բոյար» շոուները։ Այդ ամենն էլ ներկայում այդ չօգտագործված և մոռացված ամրոցը հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան գործունեության դադարեցման մասին Իսրայելը ոչնչացրել է Իրանի ՀՕՊ համակարգերի 80%-ը. ՑԱԽԱԼ Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄԷ-ից Air France-ի տարհանման չվերթը հրետակոծության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Աշտարակում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes»-ը․ վիրավոր կա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Գազ չի լինելու Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանՊարզվել է՝ ով է Արաբկիր համայնքում 13 մեքենա թալանել Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն ՄարուքյանՀարի Քեյնը վնասվածք է ստացել 2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանՊատերազմի սկզբից ի վեր Իրանն ավելի քան 500 հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել. Fars Հրդեհ Մուշավան թաղամասում. կա տուժած Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Երթևեկության փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում Եղանակը Հայաստանում «Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին Իրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԻրանական բանակը հայտարարել է Թել Ավիվի վրա հարվածների մասին. իսրայելական ԱԹՍ է խփվել Կասր-է-Շիրինի օդում Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանԱդրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԼիբանանցիները Իսրայելի սպառնալիքի պատճառով զանգվածաբար փախչում են Բեյրութի հարավից. ТАСС Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում մերժել են Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինԿրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էՄերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լուրջ ռիսկ դառնալ եվրոյի համար Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել