Երևան, 16.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եղբայրս գիրքը գրել է ծառայության ժամանակ: Նա 44-օրյա պատերազմին է մասնակցել, եղել է հետախույզ: Պատերազմից հետո ավելի հաճախ էր կարողանում զանգել: Ու այդ զանգերից մեկի ժամանակ շատ մեծ ոգևորությամբ ասաց, որ գիրք է գրել: Վերնագիրն էլ չափազանց հետաքրքիր էր ու հենց իր ոճով՝ «Թղթե տնակ»: Եղբայրս արտասովոր մտածողության տեր մարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշխենը՝ Սիփանի քույրիկը:

Նշում է՝ բոլորովին չի զարմացել, երբ եղբայրը տեղեկացրել է, որ գիրք է գրել: «Դա իր համար առանձնահատուկ մի բան չէր, նա կարող էր գիրք գրել: Այնքան ոգևորված էր: Արդեն իսկ առանձնացրել էր գրքի գլուխներն իրենց վերնագրերով: Այդ ժամանակ շարադրել էր գրքի երկու գլուխը, դրանք պատրաստ էին: Հետո սկսեց ինձ պատմել գրքի բովանդակության մասին: Իր ոգևորվածությունն ինձ ևս փոխանցվեց: Զորացրվելուց հետո իր հետ բերել էր նշումների տետրը, այնտեղ շարադրված էր գիրքը, վերջին էջին էլ վերնագրերն էին գրված: Անընդհատ խոսում էր գրքի մասին, ասում, թե ինչպիսի հեռանկար ունի այն, ինչպիսին է տեսնում գրքի բովանդակությունը»:

Արվեստ, սպորտ, Սիփանի կյանքում հետաքրքրությունները շատ էին: Աշխենն ասում է՝ եղբայրը սիրում էր երգել, նկարել, վերջինի հարցում ակնհայտ տաղանդ ուներ։ «Անտարբեր չէր սպորտի նկատմամբ, ավելին՝ փոքր տարիքից հաճախել է ձյուդոյի։ Ժամանակի ընթացքում մեծ հաջողություններ է ունեցել` դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն»:

Ծառայությունից տուն վերադառնալուց հետո Սիփանը մի փոքր դադար է վերցնում գիրքը գրելու համար: «Եղբայրս սովորում էր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում և հերթական անգամ, երբ ուղևորվում էր Երևան, վթար տեղի ունեցավ: Չհասցրեցին փրկել եղբորս կյանքը: Դժվար, շոկային ու բարդ ապրումների մեջ հիշեցի գրքի մասին, և այն հրատարակելն ինձ համար դարձավ թիվ մեկ նպատակ»:

Բայց նախքան գրքի մասին խոսելը մի փոքր պատմենք Սիփանի մասին: Նա ծնունդով Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղից է: 2008-2017 թթ. սովորել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2018-2020 թթ.՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: 2020 թվականին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության։ Ծառայել է Արցախի Հանրապետության Բալուջա գյուղի զորամասում։ Եղել է հետախույզ։ Պատերազմն սկսվելու առաջին իսկ օրից եղել է առաջնագծում՝ կատարելով մարտական առաջադրանքներ: Պարգևատրվել է «Լավագույն մարզիկ», «Մարտական հերթապահություն» կրծքանշաններով և «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ 2023 թ. ապրիլի 24-ին Սիփանն, ավաղ, մահանում է ավտովթարի հետևանքով:

Վերադառնանք «Թղթե տնակին»: Աշխենն ասում է՝ թղթե տնակը մեր նվիրական երազանքների վայրն է, այնտեղ, որտեղ ծնունդ են առնում մեր ամենակարևոր երազանքները: «Դրանց մասին հիշելիս մեզ անչափ երջանիկ ենք զգում: Հեղինակը՝ եղբայրս, ցանկանում էր իր գրքով հորդորել՝ երազանքները մի թողեք թղթե տնակում: Երբ մեծանում ենք, ժամանակի հետ տարվելով հոգսերով, առօրյա խնդիրներով, մանկական խանդավառությունը մեր մեջ, կարծես, մարում է: Նպատակն էլ արդեն իսկ վերանում է, և սկսում ենք անհույս աչքերով նայել՝ մտածելով, որ այդ ամենը հեռու է իրականություն դառնալուց: Այս գիրքը շատերի համար կարող է խթան դառնալ, որ, անկախ տարիքից, անկախ պայմաններից, չթողնեն երազանքները թղթե տնակում: Ես էլ չցանկացա, որ եղբորս երազանքը թղթի վրա մնա: Ավարտեցի այն: Դա ինձ համար սուբլիմացիա դարձավ, հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է: Դժվար ապրումները վերածեցի ստեղծագործական գործունեության: Մասնագիտությամբ հոգեբան եմ, գրքին նայեցի իմ մասնագիտության տեսանկյունից: Եղբայրս սովորում էր մարզչականդաստիարակչական ֆակուլտետում, ուներ մեծ պոտենցիալ, գիտեր այն, ինչը սովորել եմ հոգեբանության բաժնում: Նա մեծ երազող է: Նման մարդիկ չեն մահանում, իրենք միշտ մեզ հետ են: Ես նպատակասլաց անձնավորություն եմ, ինձ համար գերագույն նպատակ դարձավ իմ երազանքների ու նպատակների հետ զուգահեռ իրականացնել Սիփանի երազանքները և դրանով ապրեցնել եղբորս»:

«Թղթե տնակը» մոտիվացիոն հոգեբանական ժանրի ստեղծագործություն է: «Հոգեբանական մի շարք բարդ հասկացություններ բացատրում է պարզ ու հանրամատչելի կերպով: Նաև նշում է, թե ինչպես կարելի է հասնել երազանքներին, որոնք են այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտները»: Աշխենը կարծում է՝ եղբայրն այս գիրքը գրել է հետևյալ մտքերով ներշնչված՝ գուցե շատերը չհավատան քո ուժերին, չհավատան, որ կարող ես դա անել, բայց պետք է անես: «Ընդ որում՝ ոչ թե ուրիշներին, այլ ինքդ քեզ ապացուցելու, քո պոտենցիալն ու հնարավորություններն ամբողջովին բացահայտելու համար: Դա ինքնաճանաչման և ինքնաիրացման ուղին է, որովհետև երբ մեր նպատակն ենք իրագործում, դա կամային մեծ ջանքեր է պահանջում: Այդ ճանապարհին սկսում ենք ինքներս մեզ բացահայտել: Մեր իրականության մեջ, երբ երեխան գալիս ու մեծահասակների հետ կիսվում է իր նպատակներով, շատ հաճախ իրեն ասում են՝ դա հիմա քո խելքի բանը չէ, անհնար է և այլն: Սա սխալ ծնողավարման տեսակ է: Գրքում դրա մասին ևս Սիփանը խոսում է: Նա ուզում էր կոչ անել՝ որքան էլ մարդիկ ձեզ քննադատեն, ասեն՝ դուք չեք կարող, միևնույնն է, դուք կարող եք: Կարծում եմ, որ այս մոտիվացիան, գաղափարները նա ցանկանում էր հաղորդել իր ընթերցողին»:

«Թղթե տնակ» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2024 թ. օգոստոսի 7-ին Գյումրու մարզային գրադարանում: Գիրքը կարելի է գտնել մարզային և Ազգային գրադարաններում: Այն նաև վաճառվում է: Սիփան Հարությունյանի գրքի համահեղինակը նրա քույրն է՝ Աշխեն Հարությունյանը, սա արվել է հետագայում հեղինակային իրավունքի հետ կապված տարաբնույթ խնդիրների չբախվելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԱԿ. Պարենի համաշխարհային գները կնվազեն 2024 թվականին Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի 10 հետաքրքիր գիտական փաստ Վեներայի մասին Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից Գիտնականները Կովկասում «մեգաամրոց» են հայտնաբերել ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան ՀԱՄԱՍ-ը հաստատել է հրադադարը Գազայում Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Պլանային անջատումներ հունվարի 16-ին Գյուղերից մեկում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել Թույլ ձյուն, մառախուղ, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակը «Բարսելոնայի» մեկնարկային կազմը Ջուր չի լինելու Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր Տրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել նաև տեղեկատվական կենտրոններից Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթը վերադարձել է Շերեմետևո ռումբի սպառնալիքի պատճառով Բախվել են «Renault Logan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մինչև 10 սմ տրամագծով կարկուտ է տեղացել Ավստրալիայում. լուսանկարներ Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվելու «Մուկը» ստորագրել՝ «փիղ» են ներկայացնում. նույն բանը 2009-ին Վրաստանն էր ստորագրել, հետո՞. Չալաբյան Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Գյումրիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը․ տուժածների թվում է բուժառուն Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը. Փորձագիտական մեկնաբանություն Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանել է բանակում մահացության պատճառները Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել 3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆ ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Օսկանյան Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Առանց ԱԹՍ-ների բանակն ուղղակի պատկերացնել հնարավոր չէ․ Պապիկյանը՝ օդային տարածքի պաշտպանության մասին «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա մարտի 5-ից ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Մենք ուղղակի կհայտնվենք պետականության կորստի, իսկ մեր ժողովուրդը՝ հայրենազրկման վտանգի առջև․ Մհեր ԱվետիսյանԵս ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին տվյալներ չունեմ. Սուրեն Պապիկյան Մհերը երազում էր խաղամոլության հարցը լուծեր, էդ գործը պետք է մինչև վերջ հասցնենք․ Գառնիկ Դանիելյան Երևանի քաղաքացիական դատարանի նախագահը հեռանում է ՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի ՍարգսյանԶինծառայող է ինքնաuպան եղել Ադրբեջանում Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել