Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ալիևը բացահայտ ասում է՝ պատրաստվում է պատերազմի, «Զանգեզուրի միջանցք» է ուզում բացել, մենք չպետք է ապրենք զուգահեռ տիեզերքներում». Գրիգորի Այվազյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ալիևը տարին մեկնարկել է՝ Հայաստանին ներկայացնելով հերթական պահանջներն ու սպառնալիքները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Հայաստանը ֆաշիստական երկիր է։ Իսկ  «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին պետք է, և այն պետք է բացվի։ Խաղաղության պայմանագիրն էլ եթե Հայաստանին անհրաժեշտ չէ, ապա Ադրբեջանին առհասարակ պետք չէ»։

Ի պատասխան Ալիևի այս հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին» ու ասել, թե «Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին համարժեք հայտարարություններով չեն պատասխանի, քանի որ հավատարիմ են մնալու խաղաղության օրակարգին»։

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ալիևը մինչև այս հայտարարությունները, Ամանորին իր շնորհավորանքի ժամանակ բավականին մեծ ժամանակ է հատկացրել կրկին Հայաստանին՝ փնովել հայկական պետականությունն ու հայ ազգին։

«Ալիևն ասում էր, որ «ռազմական բյուջեին այնքան գումար է հատկացնում, որքան չի հատկացնում Արցախին ու Արցախում վերաբնակեցման հարցերին։ Ասում է՝ հարգելի ադրբեջանցի թոշակառուներ, դուք թոշակ քիչ եք ստանալու, բայց մեղավորը ես չեմ, այլ հայերն են, պետք է նրանց ագրեսիային անընդհատ դիմակայելու համար»։ Կարճ ասած՝ Ալիևը կրկին հայ ազգին նշանակեց մեղավոր՝ իր հանցավոր քաղաքականության համար։

30 տարի շարունակ Ալիևն ու իր հայրն ադրբեջանցիներին ասում էին՝ դուք վատ եք ապրում Արցախի պատճառով, հիմա փաստորեն արդեն արդարանալու բան չունի։

Ալիևը մինչև Նոր տարի իր հանրությանն ասել էր, որ Հայաստանի հետ պատերազմ է լինելու, մարդը բացահայտ ասում է՝ նա ուղղակի տենչում է այդ պատերազմը, նա «Զանգեզուրի միջանցք» է ուզում բացել ու այդ մասին հստակ ասում է։ Ալիևն ակնհայտորեն սպառնում է մեր երկրի ոչնչացմամբ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունը ոչ թե ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու պատրաստություն է տեսնում, այլ փորձում է երկրի ներսում ճնշել հայ հասարակությանը, նրա վրա դնելով ծանր սոցիալական բեռ՝ հանրային տրանսպորտի ուղեվարձն է թանկացնում, գույքահարկը, աղբահանության վճարը։ Իրավիճակը կոլապսի է վերածում, իսկ հանրության գործողություններից այնպիսի տպավորություն է, որ չի փորձելու ընդվզել՝ համակերպվել է։

«Ստացվում է, որ մենք Ադրբեջանին զուգահեռ իրականության մեջ ենք ապրում՝ Ադրբեջանը տենդագին պատրաստվում է նոր պատերազմի, իսկ Հայաստանում ժողովուրդը գտնվում է խորը սոցիալ-քաղաքական ծանր վիճակի մեջ, սա մահացու վտանգ է թե՛ մեր պետականության, թե՛ հայ ազգի հետագա գոյությանը։

Կարծում եմ՝ այս ամենից պետք է համապատասխան եզրակացություններ անել ու պատրաստվել անխուսափելիին, ինչն Ադրբեջանը չի թաքցնում։ Չգիտեմ՝ էլ ինչպես ասեմ, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում իրենց խնդիրները լուծելու հարցում հետևողական են, այն էլ պատերազմի միջոցով»,- հավելեց փորձագետը։

Գրիգորի Այվազյանը վստահ է՝ Հայաստանում իշխանափոխության միակ ճանապարհն ընտրություններն են, և հույս ունի, որ այդ ընտրություններում ժողովուրդն իր վճռական խոսքը կասի, թե արդյո՞ք ՀՀ իշխանության քայլերը համարժեք են Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությանը Հայաստանի դեմ։

«Երբ մեր դեմ պատրաստվում են պատերազմի, մենք չպետք է ապրենք զուգահեռ  տիեզերքներում։ Եթե հայ ազգը կարծում է՝ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղ ապրել, սխալվում է, պետք է հասկանալ պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար։

Հայ ազգը, ի վերջո, իր վերաբերմունքը պետք է ցույց տա ստեղծված իրավիճակին համարժեք։

Ինչ վերաբերում է պատերազմին, ապա Հայաստանն ու հայ ազգը պետք է հույսը միայն իր վրա դնի։ Արցախը կորցնելուց հետո, Հայաստանի անվտանգային խնդիրներն ավելի մեծացան, հայկական Արցախը բավականին լուրջ գործոն էր տարածաշրջանում, շատերն այս փաստը թերագնահատել են։ Հիմա հայ ազգը դրա արդյունքն է ճաշակում։ Այնպես որ, ազգը պետք է հույսն իր վրա դնի, սթափվի ու իրավիճակին գործի համարժեք։ Եթե ցանկանում է, որ իրեն հարգեն, ապա առաջին հերթին ինքն իրեն պետք է հարգի, իր խոսքն ու դիրքորոշումը ցույց տա»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Հայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանՇրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման. Ֆիդան Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելՓոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումները Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել են8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. ԿարապետյանՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին «Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից «Քաղցր ընկույզ». մածուկ, որը վաղուց դարձել է երեխաների ու նաև մեծահասակների սիրելին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՓԵՏՐՎԱՐԻ). Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը. «Փաստ»Վաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ»