Երևան, 16.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գեղարվեստի մոգը, ով փոխեց կինոյի պատմությունը․ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայկական գանձերը շատ են։ Հայկական գանձերից են նաև այն հանճարները, որոնց մասին շատերը գիտեն։

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան տարեդարձն է։ Փարաջանովը մինչ օրս մեծ դեր է խաղում հայկական մշակույթում։

Նշենք, որ Փարաջանովի 100 ամյակի առթիվ Հայաստանում կազմակերպվել են թեմատիկ միջոցառումներ։

ArmLur.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում որոշ հետաքրքիր փաստեր Փարաջանովի կյանքից։

Այսպիսով, սկսենք Փարաջանովի մանկությունից։ Երբ Սերգեյ Փարաջանովը 6 տարեկան էր, ձերբակալել են իր հորը։ Հեղափոխությունից հետո Փարաջանովների ունեցվածքը բռնագրավեցին և Փարաջանովի հոր բիզնեսն էլ որակեցին հանցավոր։

Իոսիֆ (Հովսեփ) Փարաջանովը՝ Սերգեյի հայրը, նախահեղափոխական Թբիլիսիում համարվում էր ամենահարուստ անձանցից։ Նա իր կարողությունը դիզել էր հնավաճառությամբ, բացի այդ՝ ուներ հասարակաց տուն՝ «Ընտանեկան անկյուն» անվանմամբ։ Հասարակաց տան համար աղջիկներ էին բերում Փարիզից, և Հովսեփի կինը՝ Սիրանը, անձամբ էր զբաղվում նրանց ընտրությամբ։ Ահա այդ պատճառով էլ նախահեղափոխական Թբիլիսիում Փարաջանովի հոր բիզնեսը համարեցին հանցավոր։

Սերգեյ Փարաջանովը յուրաքանչյուր անձի կարողանում էր զարմանք պատճառել իր տարօրինակություններով։ Օրինակ՝ ճաշելիս կոտլետները պետք է դասավորված լինեին ափսեում հատուկ կարգով, իսկ բաժակը սեղանի վրա ուներ հատուկ տեղ։ Փարաջանովն իր տուն կարող էր հրավիրել օրական 4 տասնյակից ոչ պակաս հյուր։ Փարաջանովը շատ հաճախ իր ընկերներին ընծայում էր թանկարժեք նվերներ, սակայն հետաքրքիրն այն է, որ կարող էր մտափոխվել և հետ վերցնել դրանք՝ նվիրելով ուրիշներին։

Փարաջանովը ռեժիսոր Լեոնիդ Օսիկայի կնոջը՝ դերասանուհի Սվետլանա Կնյազևային նվիրել է 50 ժապավենազարդ անձեռոցիկ, ինչ֊որ իրերի կույտ և վրացական ազգային կոստյում։ Նվիրելիս անընդհատ ասել է․ «Է՛հ, սիրո՜ւն ես դու, Սվետլանա»։ Պատահում էր, որ նա որդուն՝ Սուրենին ծանոթացնում էր խորթ մոր հերթական թեկնածուի հետ, սակայն ոչ ոքի հետ էլ չէր ամուսնանում։ Անգամ խոսակցություններ են եղել Փարաջանովի և Վլադիմիր Մայակովսկու երբեմնի սիրեցյալ Լիլյա Բրիկի սիրավեպի մասին, սակայն այդ հարաբերությունները երկար ընթացք չունեցան։

Փարաջանովի ֆիլմերը մեծ դեր են խաղացել հետագայում նկարահանվող ֆիլմերի վրա։

1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանեց «Առաջին տղան», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տասը տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։

1966 թվականին Փարաջանովն իր սցենարի հիման վրա սկսեց նկարահանել «Կիևի որմնանկարներ» ֆիլմը, որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի իրադարձություններին։ Ֆիլմի առաջին փորձերից հետո պաշտոնյաները ռեժիսորին մեղադրեցին պատերազմի իրադարձություններին ցնորական և առեղծվածային-սուբյեկտիվ վերաբերվելու մեջ և արգելեցին հետագա նկարահանումները։ Հասկանալով, որ Կիևում նրան այլևս չեն թողնի աշխատել՝ նա տեղափոխվեց Երևան՝ Հայֆիլմ, որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։

Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը և չհասկացան ռեժիսորի նորարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, և դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը։ Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել, և որը գտնվում է Հայֆիլմի արխիվում, և Յուտկևիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթի։

Փարաջանովը հայտնի է նաև իր հետաքրքիր մտքերով։ ArmLur.am-ը ներկայացնում է նաև Սերգեյ Փարաջանովի հետաքրքիր մտքերից, որոնք անտարբեր չեն թողել շատերին։

1․ Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և՛ քեզ կխղճաս, և՛ կյանքդ:

2․ Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել:

3․ Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով:

4․ Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

5․ Երբ խելացին է քեզ հայհոյում, դա վատ է, իսկ երբ գովաբանում է հիմարը, ավելի վատ է։

Փարաջանովի ամենահայտնի խոսքերից է այն, որ աշխարհից վրեժխնդիր կլինի սիրո միջոցով և նայելով կինոռեժիսորի անցած ուղուն, կարելի է ենթադրել, որ այդպես էլ արել է։

Ի վերջո յուրաքանչյուրն ունի իր վրեժխնդիր լինելու տարբերակը, բայց ամեն դեպքում կարելի է ընտրել սիրով վրեժխնդիր լինելու տարբերակը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

ՄԱԿ. Պարենի համաշխարհային գները կնվազեն 2024 թվականին Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի 10 հետաքրքիր գիտական փաստ Վեներայի մասին Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից Գիտնականները Կովկասում «մեգաամրոց» են հայտնաբերել ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան ՀԱՄԱՍ-ը հաստատել է հրադադարը Գազայում Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Պլանային անջատումներ հունվարի 16-ին Գյուղերից մեկում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել Թույլ ձյուն, մառախուղ, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակը «Բարսելոնայի» մեկնարկային կազմը Ջուր չի լինելու Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր Տրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել նաև տեղեկատվական կենտրոններից Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթը վերադարձել է Շերեմետևո ռումբի սպառնալիքի պատճառով Բախվել են «Renault Logan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մինչև 10 սմ տրամագծով կարկուտ է տեղացել Ավստրալիայում. լուսանկարներ Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվելու «Մուկը» ստորագրել՝ «փիղ» են ներկայացնում. նույն բանը 2009-ին Վրաստանն էր ստորագրել, հետո՞. Չալաբյան Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Գյումրիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը․ տուժածների թվում է բուժառուն Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը. Փորձագիտական մեկնաբանություն Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանել է բանակում մահացության պատճառները Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել 3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆ ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Օսկանյան Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Առանց ԱԹՍ-ների բանակն ուղղակի պատկերացնել հնարավոր չէ․ Պապիկյանը՝ օդային տարածքի պաշտպանության մասին «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա մարտի 5-ից ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Մենք ուղղակի կհայտնվենք պետականության կորստի, իսկ մեր ժողովուրդը՝ հայրենազրկման վտանգի առջև․ Մհեր ԱվետիսյանԵս ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին տվյալներ չունեմ. Սուրեն Պապիկյան Մհերը երազում էր խաղամոլության հարցը լուծեր, էդ գործը պետք է մինչև վերջ հասցնենք․ Գառնիկ Դանիելյան Երևանի քաղաքացիական դատարանի նախագահը հեռանում է ՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի ՍարգսյանԶինծառայող է ինքնաuպան եղել Ադրբեջանում Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել