Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոhերի թիվն ավելանում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն 24 մարդ է զոհվել Քալիֆորնիայի անտառային հրդեհների հետևանքով, հայտնում է ABC News-ը՝ հղում կատարելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի տվյալներին։
Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին։
«Հաստատվել է, որ 16 մարդ է զոհվել Իտոնի, իսկ ութ մարդ՝ Պալիսադեսի հրդեհների հետևանքով»,- ասվում է զեկույցում:
Հունվարի 7-ին Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները համարվում են նահանգի պատմության մեջ ամենախոշորը։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Ավերվել է ավելի քան 12 300 շենք։ Օդերևութաբանները նշում են, որ հրդեհների արագ տարածման պատճառ է դարձել չոր ու քամոտ եղանակը։




















































1
ՀՀ ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասին
2
1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ
3
Կյանքից վաղաժամ հեռացել է Աբրահամ Հարությունյանը
4
Երեք օրով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել․ ՌԴ
5
Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար․ Կառավարությունը որոշում է ընդունել