Երևան, 08.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր վերաբերվել որպես գաղափարական պայքարի՝ հանուն երկրի շրջակա միջավայրի պահպանության։ Որոշ դեպքերում իսկապես այդպես էր։ Սակայն վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ինչքան էլ առկա է շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման խնդիրը, հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների զգալի մասը կենտրոնացած էր ոչ թե իրական խնդիրների բացահայտման, այլ կոնկրետ թիրախային ծրագրերի ու ոլորտների տապալման հարց էր լուծում։

Դատեք ինքներդ՝ Երևանի ծառահատումներից մինչև այրվող աղբավայրերը, տրանսպորտի արտանետումներից մինչև անվերահսկելի շինարարությունը՝ ցեմենտի ու այլ թունավոր նյութերի արտանետումներով, ուղղակի ու շատ հստակ ազդեցություն ունեն բնակչության առողջության վրա։ Բայց բնապահպանների թիրախը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հենասյունը՝ հանքարդյունաբերության ոլորտը։ Ու սա զարմանալիորեն համահունչ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ագրեսիվ ու շատ հստակ երևակվող հարձակումներին Հայաստանի տնտեսության վրա։

Անցած տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Քաջարանի, Սոթքի, Ամուլսարի դեմ լայնածավալ մեդիաարշավներ էին կազմակերպվել, որի «գագաթնակետը» եղավ COP29-ի ընթացքում Հայաստանը որպես բնության և շրջակա միջավայրի «թշնամի» ներկայացնելը։ Այս մասին շատ է գրվել։ Հայաստանի դեմ սանձազերծված այս արշավի համար Ադրբեջանը հիմնականում օգտագործում էր հենց հայաստանյան բնապահպանների՝ տարիների ընթացքում արված հայտարարությունները, հաճախ՝ մտացածին։ Այս մասին հիշատակումները հայաստանյան բնապահպանները հաճախ ցավագին են ընկալում՝ թե, իբր, ինչո՞ւ եք մեզ մեղադրում Ադրբեջանին օգնելու մեջ։ Այնինչ, այդ ամենն անտեսել ուղղակի չի կարելի, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան մի շարք ՀԿ-ներ այս ամենից հետո էլ շարունակում են նպաստել կասկածելի «միջազգային» կազմակերպությունների՝ լրտեսություն հիշեցնող գործունեությանը Հայաստանում։

Այսպես, ի մասնավորի, չեխական ծագումով «Առնիկա» կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։

«Էկոլուր» ՀԿ-ի կայքի հունվարի 7-ի հրապարակումից հայտնի է դառնում, որ այլ երկրներում արդյունաբերական աղտոտման հայտնաբերման համար Չեխիայի ԱԳՆ–ի կողմից տրվող գրանտային ծրագիրն, ամենայն հավանականությամբ, հասել է նաև Սյունիքի մարզ: Իհարկե, դեռևս 2023 թ. դեկտեմբերին այդ կազմակերպության հետ կապված աղմուկից հետո այս հոդվածում չի հիշատակվում այդ կազմակերպության անունը, սակայն նյութի սկզբում առկա են «Առնիկայի» և Չեխիայի ԱԳՆ-ի դրամաշնորհային ծրագրի պաշտոնական լոգոները։

Դեռևս 2018 թվականից սկսած՝ չեխական ՀԿ-ի փորձագետները «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ տարիներ շարունակ Հայաստանի ջրի, հողի կենսաբանական նյութերի փորձանմուշներ են վերցրել մի շարք մարզերում (Արարատ, Լոռի, Կոտայք և Արագածոտն), ուսումնասիրել են ծանր մետաղների տարածման ուղիներն այդտեղ գործող հանքավայրերում և պոչամբարներում: Փաստացի Հայաստանում շարունակում են գովազդել այդ չեխական ՀԿ-ն՝ «տոն տալով» նրանց այն պնդումներին, որ Հայաստանը աղտոտում է տարածաշրջանը։ Չեխական այս կազմակերպության տվյալները ոչ ոք չի ստուգել, բայց դրանք ակտիվորեն մեջբերվում են ադրբեջանական մամուլում։

Հիշեցնենք, որ չեխական այս կազմակերպությունը՝ հայաստանյան ՀԿ–ների աջակցությամբ, որքան կարելի է հասկանալ տարբեր հրապարակումներից, այցելել է Հայաստան 2018, 2019, 2020, 2021 թվականներին։ Եվ շատ հետաքրքիր էր, որ նույն Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայում արդյունաբերական աղտոտման դեպքերով իրենք երբևէ չեն զբաղվել։ Սակայն այս հանգամանքը, կարծես, որևէ կերպ ահազանգ չի հանդիսանում հայաստանյան բնապահպանական ՀԿ-ների համար, և նրանք շարունակում են համագործակցել կասկածելի օտարերկրյա կազմակերպության հետ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ «խնդրի բացահայտմամբ» զբաղված չեխական կասկածելի մի կազմակերպություն, որի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական կայքերում։ Զուգադիպություն է սա, թե ոչ, բայց վերոնշյալ հոդվածի հրապարակումը համընկավ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հարցազրույցի հրապարակման հետ, որտեղ կրկին հիշատակվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որն ուղիղ առնչվում է Սյունիքի մարզի հետ։ Այս ամենն, ինչ խոսք, արդեն ազգային անվտանգության հարց է, որով, հուսանք, Հայաստանում դեռևս զբաղվում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացել, մայր ու երեխան են տnւժել (տեսանյութեր) Ստեփանավանում ողբերգական հրդեհից հետո 29 քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատի բնակարանում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Նախնական տվյալներով կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է․ Լոռու մարզպետի աշխատակազմ 24 ժամ ջուր չի լինիԲաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են Ցրտելու է Իրենց հաջողության համար պարտական էին «խաղողի ժանտախտին». «Փաստ»Փետրվարի 8-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հաստատվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը. «Փաստ»Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան Բազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ»Խոշոր հրդեհ Ստեփանավան քաղաքում․ տարհանել են 27 բնակչի Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ»Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ»Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հանրաքվե կանցկացվի՞. «Փաստ»Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»Մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ «Նոայի» հաղթանակը՝ 2:0 (ֆոտո) Ո՞րն է եղել Հակոբի մահվան պատճառը 100-ամյա վետերան Եվդոկիա Եսայանը Պուտինի կողմից պարգևատրվել է մեդալով «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան, կադրից դուրս պատմությունները, հայտնի հյուրերն ու կարմիր գորգը Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է Երկար ժամանակով լույս չի լինելու Արամ Առաջինը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Անցած 1 օրում ՀՀ-ում արձանագրվել է 10 ՃՏՊ․ 3 մարդու չի հաջողվել փրկել Թրամփը չի բացառել հաջորդ շաբաթ Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ Թույլ ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա