Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ իշխանությունները շարունակում են ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ռևերանսները, փորձագետներն ահազանգում են հնարավոր վտանգների մասին: Իսկ որքա՞ն արագ այս վտանգներն իրական դառնալու պարագայում դրանց հետևանքներն իր վրա կզգա մեր հանրությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ կենսական նշանակություն ունի ԵԱՏՄ-ի հետ տնտեսական փոխգործակցությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական համակարգի համար: «Հարվածը կենսական նշանակություն ունեցող ուղղության վրա որևէ կերպ չի կարող պատճառաբանված լինել, եթե բացառենք իշխանության նեղ քաղաքական շահը, այսինքն՝ իրենց նեղ քաղաքական շահից բխող ինչ-որ ռևերանսներ են անում, բայց դա բացարձակապես կապ չունի մեր իրական կայուն զարգացման շահերի հետ: Ի՞նչ են առաջարկում դրա դիմաց: Ոչինչ: Մեր ժողովուրդը անմիջապես կզգա սոցիալական և տնտեսական հետևանքները: Այս իշխանության օրոք գրեթե կրկնապատկվել է մեր տնտեսական կախվածությունը նույն ԵԱՏՄ անդամ երկրներից, այսինքն՝ կենսական այդ նշանակությունը մոտավորապես երկու անգամ ավելացել է իրենց օրոք, իսկ փոխգործակցությունը ԵՄ անդամ կամ զարգացած այլ երկրների հետ՝ Միացյալ Նահանգներ և այլն, ըստ էության, էապես նվազել է: Գրեթե երկու անգամ էլ այդտեղ ունեցել ենք նվազում: Ի՞նչն էր խանգարում վարել այնպիսի արտաքին և ներքին տնտեսական քաղաքականություն, որ լիներ հակառակը: Խոստացել էին դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական հարաբերությունները: Դիվերսիֆիկացումը նշանակում է՝ նախ՝ որքան ներուժ ունի, թող աճի ԵԱՏՄ-ի հետ մեր փոխգործակցությունը, որովհետև դա օգուտ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն և հավաքական մեր տնտեսությանը: Մյուս կողմից՝ թող զարգանար դա, բայց ավելի արագ զարգացնեին փոխգործակցությունը Եվրամիության անդամ երկրների հետ: Ինչո՞ւ է նախորդ տարի էապես կրճատվել Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ, ինչո՞ւ է կրճատվել ապրանքաշրջանառությունը: 40 տոկոսով կրճատվել է մեր արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ, սա ինչի՞ հետևանք է: Սա նվազագույնը ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ստացվում է, որ մեր երկիրը կարող է հմտորեն փոխգործակցել տնտեսական տարբեր կառույցների հետ՝ հանուն Հայաստանի տնտեսության զարգացման: Այդ դեպքում ինչո՞ւ են մշտապես ընտրում «կամ-կամ»-ի տարբերակը: «Այս խնդրահարույց՝ «կամ-կամ»-ի մոտեցումը մեր օրակարգ, մեր երկիր է բերվել այս իշխանությունների օրոք: Տեսեք՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ-երկիր, նույնիսկ ունենալով կոնֆլիկտային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, 2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, կարողացավ ամբողջապես յուրացնել մեր տարածաշրջանի համար դրական գործոնները: Ճարպկորեն, առաջնորդվելով իր երկրի ազգային շահով՝ կարողացավ միայն այդ գործոնով ապահովել երկնիշին մոտ և ավելի տնտեսական աճ, գրեթե այն չափով, որքան Հայաստանի Հանրապետությունը, որը ԵԱՏՄ անդամ երկիր է և համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Նա նաև շարունակեց իր փոխգործակցությունը մնացած աշխարհագրական ուղղություններով: Սա դասական օրինակ է մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետության:

Ի՞նչն էր խանգարում, որ ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելուց զատ, հատկապես, որ տնտեսական մեր այս ակտիվությունն էապես ավելացել էր, որի հետ, ի դեպ, այս իշխանությունները կապ չունեն, դա կապիտալացնեին մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, այսինքն՝ այնպես անեին, որ ծառայեր աշխարհագրական այլ ուղղություններով տնտեսական փոխգործակցությանը, զարգացմանը և ներդրումներին: Ի վերջո, միայն առևտուրը չէ: Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա, այդ թվում՝ ուղղակի ներդրումները դուրս են գալիս, այսինքն՝ ավելի քիչ են եկել, քան գնացել են, փաստացի «փախչում» է կապիտալը: Այստեղ եթե դրական ցուցանիշներ ենք ուզում, կրկին վերցնում ենք Ռուսաստանի Դաշնությունը, մոտ 50 մլն դոլարի չափով ունեցել ենք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի աճ: Հիմա սա է իրավիճակը: Եթե չեն կարողանում անվտանգային միջավայր ապահովել, նաև տնտեսական անվտանգության տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգների օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում պաշտպանել, դրա մեղավորը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությո՞ւնն է:

Ենթադրենք, արտադրողն արտահանում է ռուսական շուկա իր կամայական արտադրանքը, կարողանում է այն վաճառել ԵԱՏՄ շուկայում, ի՞նչն է իրեն խանգարում իր վաճառքի աշխարհագրությունն ու ծավալը մեծացնել: Դա տնտեսամետ տրամաբանություն է: Արտահանողներն աշխատում են, արտադրում, որ շատ վաճառեն, շատ շահույթ ստանան: Եթե կա մի տեղ, որտեղ կարող են ավելի շատ վաճառել իրենց արտադրանքը, ինչո՞ւ պիտի չվաճառեն: Բայց հիմա եղածը, երբ դնում են հարվածի տակ, այն էլ այս աշխարհաքաղաքական, նաև տնտեսական անվտանգության լուրջ մարտահրավերի պարագայում, ի՞նչ պատասխան են հետո տալու ջերմոցային տնտեսություններին: Մեր արտահանման քառորդ մասից ավելին գնում է այդ շուկա, դա լուրջ թիվ է, այսինքն՝ նախորդ տարվա ընդամենը տասն ամսվա ընթացքում ունեցել ենք երեք միլիարդ դոլարից ավելի արտահանում, դա մոտավորապես նույն ժամանակահատվածի ՀՆԱ-ի էական մասը՝ մոտ 14 տոկոսն է կազմում: Խոսում եմ միայն արտահանման մասին: Ներմուծման մեջ էլ ունենք ստրատեգիական նշանակության ապրանքներ: Դրանք էներգետիկ ռեսուրսներն են, պարենային անվտանգության ապրանքները: Որտե՞ղ են գտել այդ այլընտրանքները կամ հնարավորությունները, որ այսպիսի անվարժ շարժումներ են անում՝ առանց այն էլ այս փխրուն տնտեսական իրավիճակում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ հնարավո՞ր է, որ այս կերպ տեղ է բացվում ադրբեջանական գազի և թուրքական ապրանքների համար: Գուցե դրա՞նք են այլընտրանքները: «Ո՞ր Ադրբեջանի, այն Ադրբեջանի, որը ցեղասպանության ենթարկեց Արցախի Հանրապետության ժողովրդին և բռնի տեղահանեց, այն Ադրբեջանի, որը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքները, սպառնում է ամեն օր նոր ներխուժմամբ և նոր ռազմական էսկալացիայով, թե՞ այն Ադրբեջանի, որը տարիներ շարունակ ռազմատենչ իր հռետորաբանությամբ և գործողություններով նաև ողջ ծավալով շրջափակել է մեր տնտեսական համակարգն իր ավագ գործընկերոջ՝ Թուրքիայի հետ միասին: Որևէ մեկը մտածում է, որ թուրքադրբեջանական տանդեմը, ունենալով ռազմական դոմինանտություն այս տարածաշրջանում, երկարաժամկետ իր ծրագրերի մեջ տեղավորո՞ւմ է զարգացող Հայաստանի Հանրապետությունը: Ճիշտ հակառակը: Նրանց որևէ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագիրը, եթե վերաբերում է տարածաշրջանին, սկսվում և ավարտվում է Հայաստանի ինքնիշխանության վերացմամբ, հայ ժողովրդի բնաջնջմամբ: Պետք է որևէ կերպ հակադրվես մարդկային ու պատմական տրամաբանությանն ու պատմական արդարությանը, որպեսզի նման պնդումներ անես, որովհետև իրականությունը բոլորովին այլ է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՎթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 3 տուժած Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող