Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

COP 29 կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն անցել է առավել կոշտ հռետորաբանության։ Ու ինչքան ժամանակն անցնում է, Բաքվի կողմից հնչող հայտարարություններն ավելի ագրեսիվ են դառնում։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն ընդհանրապես շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Եվ չնայած նրան, որ հաջողվել է բանակցային փաստաթղթի կետերի 90 տոկոսի շուրջ համաձայնություն ձեռք բերել, Ալիևն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում ու սպառնում։

Ավելին, չկա որևէ երաշխիք, որ եթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշի։ Բացի դրանից, ամեն անգամ Ալիևի կողմից ստորացուցիչ հռետորաբանություն է հնչում հայ ժողովրդի ու հայոց պետականության հասցեին։ Ստացվում է, որ Ադրբեջանը փաստացի չի ընդունում Հայաստանի գոյությունն՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Եթե աշխարհի մեկ այլ պետության վերաբերյալ նման արտահայտություններ օգտագործեին, ապա այդ երկրի ղեկավարությունն իսկույն դուրս կգար բանակցություններից ու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեր կոշտ պատասխան տալու համար։ Բայց սա, իհարկե, չի վերաբերում Հայաստանի ղեկավարությանը։

Մինչ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սպառնալիքը մեծանում է, Փաշինյանն այնքան հանգիստ կյանք է վարում, այնքան ազատ ժամանակ ունի, որ չգիտի, թե ինչպես ծախսի։ Դրա համար էլ նա ճաշ է պատրաստում, հեծանիվ է վարում, ընտանեկան պոդքաստի թողարկում է անցկացնում կամ էլ սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններն է կարդում ու դրանց պատասխանում։ Այնպիսի տպավորություն է, թե Ադրբեջանից եկող վտանգների հետ կապված անհանգստանալու առիթ չկա։ Փաշինյանն ամեն անգամ Բաքվից հնչող հոխորտանքներին պատասխանում է, թե իրենք չեն շեղվում խաղաղության օրակարգից ու քայլ առ քայլ շարժվում են դեպի «խաղաղության դարաշրջան»։ Բայց խաղաղությունը նշանակում է դրա համար կայուն երաշխիքների ստեղծում, իսկ ներկա պայմաններում այդպիսի մեխանիզմների մասին խոսելն անիմաստ է։ Ու հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ։ Իսկ այն մտայնությունը, թե հիմա սահմանին հարաբերական հանգստություն է հաստատվել, ընդամենը խաբկանք է։ Ադրբեջանի վարքագիծը վաղուց պարզ է, իրենք կարող են յուրաքանչյուր պահի կեղծ հաղորդագրություններ տարածել, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը, կրակել է, ու այդպիսով սկսել հարձակումը։ Վերջին օրերին ևս կեղծ հաղորդագրություններ տարածվեցին, թե հայերը կրակում են։ Բայց զարմանալին այն է, որ Փաշինյանը Ալիևի սպառնալիքներին պատշաճ կերպով չպատասխանելը պայմանավորում է այն հանգամանքով, թե իբր այդպիսով Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմք ձևավորել հարձակում նախաձեռնելու համար, ինչն ինքը չի կարող թույլ տալ։ Իրականում, երբ պետք լինի իրեն, Ադրբեջանը կարող է ոչ էլ նայել «լեգիտիմ հիմքին»։ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա Հայաստանը համարում է Ադրբեջանի և Թուրքիայի ինտեգրման ճանապարհին «աշխարհագրական պատնեշ», ինչն իր համար կարող է բավարար համարվել ագրեսիա սկսելու և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

Իսկ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ադրբեջանական պահանջների, Հայաստանից կրկին շրջանառվում է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը։ Պարզ է, չէ՞, որ այդ ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնալու։ Այն Ադրբեջանի համար չեղածի հաշիվ է, քանի որ Բաքուն Հայաստանին որպես իրեն իրավահավասար կողմ չի դիտարկում։ Ադրբեջանը դիտարկում է միայն Հայաստանից անընդհատ զիջումներ կորզելու հնարավորությունը։ Իսկ Փաշինյանն այս ուղղությամբ անընդհատ դրական ազդանշաններ է ուղարկում։ Վերջին անգամ նա արդեն խոսեց սահմանազատման գործընթացը շարունակելու և ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարելու առաջարկների մասին։ Պարզ է, թե սահմանազատման գործընթացում Ադրբեջանն ինչ քարտեզներ կարող է հայտնաբերել, որի արդյունքում նոր տարածքային զիջումները կդառնան անխուսափելի։ Իսկ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի լուծարումը Ադրբեջանի համար կարող է լինել շատ մեծ դիվանագիտական հաղթանակ։ Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։ Ավելին՝ Թուրքիան ցանկանում է, որ ինքը միջնորդ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Իսկ հիմա, երբ չնայած այն գործնականում չի գործում, Ադրբեջանն ու Թուրքիան, երկյուղելով այս ձևաչափի վերականգնման ստվերից, փորձում են հարմար պահն օգտագործել դրանից ազատվելու համար։

Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև հրատապ է արցախահայության վերադարձի հարցը։ Միջազգային հանրության ներկայացուցիչներն ուղղակի հիմա խոսում են այս մասին, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում, երբ Ուկրաինական պատերազմում հրադադար հաստատվի, ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում սառույցը սկսի հալվել, Մինսկի խումբը կարող է կարևոր անելիքներ ունենալ։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են այն կողմնորոշիչով, որ տուրք տալով Ադրբեջանից հնչող պահանջներին՝ պետք է ամեն գնով դրանք բավարարել, ու կարևոր չէ, թե հետո ինչ կլինի։ Նրանք այսօր հիմնավորում են իրենց գործողությունները նրանով, թե Մինսկի խումբը չի գործում։ Բայց հարցն այն է, որ դա չի նշանակում, թե միշտ չի գործելու։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Բքի պատճառով ճանապարհներ են փակ կցորդով տրանսպորտային միջոցների համար․ այլ մանրամասներ Գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Ապարանում հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ում Թայվանը կարողացել է համոզել ԹրամփինՀայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի ՍարգսյանՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էրԶինծառայող էր մաhացել․ վարույթով մեղադրյալ կաՄարմինն ավելի քան 20 տարի թաքցված է եղել այգում. բացահայտվել է սարսափելի հանցագործություն Մեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանAmio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա ՂահրամանյանՍրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՈղբերգական վթար՝ Գեղարքունիքում, մայրը մաhացել է, տղան` տեղափոխվել հիվանդանոցՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Բազմաթիվ ատամնաբուժարաններ են փակվել․ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունից չեն ստացել լիցենզիա Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր ԿամենդատյանԵրիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ ԱսրյանԱդրբեջանը ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլ որևէ պատրաստակամություն չի դրսևորում իր զnրքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ․ Աբրահամյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր ԱվետիսյանՄեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղինՋուր չի լինի երկար ժամանակՈ՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ ՎարդևանյանԹուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամՓաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել Սահմանադրությունից դուրս. իշխանության ներխուժումը ԵկեղեցիԽաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունվարի 16-ին Զղջման աղոթք