Երևան, 16.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության թիվ 1 մասնաշենքի մատույցները երեկ մարդաշատ էին: Բողոքելու էին եկել ոսկու շուկաներից մեկում ոսկեղենի առքուվաճառքով զբաղվողները: Բողոքում էին հունվարի 1-ից նախատեսված և ուժի մեջ մտած հարկերի բարձրացման դեմ: Ինչպես կարելի էր հասկանալ նրանց ներկայացուցիչների ու լրագրողների շփումներից, բողոքավորներն ուզում էին «վերևներից մարդ տեսնել»: Ում տեսան կամ չտեսան, պարզ չէ, բայց, ինչպես ասվում է, «հլը ինչեր պիտի ըլլա՜ն»:

Գիտե՞ք, իսկապես հետաքրքիր է. բազմաթիվ մասնագետներ, մեկնաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ շաբաթներ, ամիսներ առաջ ի լուր բոլորի հայտարարում, բացատրում էին, որ հունվարի 1-ից հարկերը բարձրանալու են, որ Փաշինյանի իշխանությունը մտնելու է բոլորիս գրպանը՝ հատհատ, որ ավելի վատ է լինելու... ոչ մեկի հեչ պետքը չէր: Իրենք, հասկանո՞ւմ եք, լուրջ, «գործի» մարդիկ են, իրենք «քաղաքականությամբ չեն զբաղվում», իրենք «քաղաքականության զահլան չունեն»:

Երբ Փաշինյանը պատերազմ ու աղետ էր բերում, էլի ոմանց դա հետաքրքիր չէր: Երբ Փաշինյանը ուրացավ ու հանձնեց Արցախը, էլի դա ոմանց հետաքրքիր չէր: Երբ հանձնեց Կիրանցի, Ոսկեպարի տարածքները, էլի... շատերի «պետքը չէր»:

Հա, բայց մասնագետները զգուշացնում են, բացատրում են, որ Փաշինյանն ու իր կառավարությունն ուղիղ ձեր գրպանն են մտնում, որ ուզում են ձեզ սնանկացնել, աղքատացնել, որ ձեր հարկային բեռն են ծանրացնում: Իսկ շատերը այնպիսի ձև են բռնել, թե դա իրենց չի վերաբերում: Դե, տրանսպորտը թանկացնում են, ինքն ավտո ունի, իրեն չի վերաբերում, Արցախը հանձնում են, ինքը, դե, Շենգավիթ է ապրում, իրեն՝ ի՞նչ, հարկերը թալանչիաբար բարձրացնո՞ւմ են, դե... «բա վերևներից ո՞ւմ տենանք, որ մեզ մեղքա...»:

Երբ բանիմաց մարդիկ բացատրում են, որ այս իշխանությունը թալանում է ձեզ, դրանք սիրուն խոսքեր չեն, դա «պալիծիկա» չի, որով իբրև թե «չեք հետաքրքրվում»: Ու մեկ էլ հանկարծ, երբ փաշինյանական իշխանության հարկային տեռորն առանց դիմադրության ուժի մեջ է մտնում, ոսկերիչներն՝ առանձին, մեկ ուրիշ «բիզնես անողներ»՝ առանձին, սկսում են վերջապես գիտակցել, որ իրենց գրպանն են մտնում:

Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», ապա պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն, ամենօրյա ռեժիմով «կթվելուն», որպեսզի Փաշինյանն ու իր քպականները շարունակեն ապրել լիուբոլ, չաղ ու բախտավոր, «լափամանային» երջանկության մեջ, պարգևավճարյալ, դեռ մի բան էլ բազազարտեմաբար մուննաթ գան, թե՝ «ի՜նչ եք ղալմաղալ անում, բա ամեն տարի մի 1000 դրամով թոշակ չենք բարձրացրե՞լ...»:

Մի խոսքով, եթե իսկապես չենք ցանկանում, որ երկրի տարածքները մաշկելուն զուգահեռ նաև բոլորիս կաշին քերթեն, իսկը ժամանակն է «քաղաքականությամբ զբաղվելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատերազմից 5 տարի անց նույնականցմամբ գտնվել են եղբայրների մարմիններըՊարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին. Դավիթ ՍարգսյանԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետԲախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ Դիդդիի դեմ նոր հայցում ասվում է, որ ռեփերը գերի է պահել մի կնոջԱբխազիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունըG7 երկրները ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը կապում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ«Լացիոն» ու «Նապոլին» խաղացին ոչ ոքիԵվրոպան սպառնալիքներին դիմակայելու համար ստիպված կլինի զոհողությունների դիմել. Ֆրանսիայի արտգործնախարարԿարմիր Խաչը քննադատել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ պատանդների և գերիների «անվայել» փոխանակման համարԱղվանի գյուղի մոտ բախվել են MACK մակնիշի ավտոբաքը և KamAZ մակնիշի բեռնատարըԹրամփի և Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի վերջին. Bloomberg ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է Tesla զրահապատ էլեկտրական ավտոմեքենաների գնումը «Ռեալը» բաց թողեց հաղթանակը Մբապեի գոլից եւ Բելինգեմի հեռացումից հետոOpel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբՈւկրաինայի պատերազմը կարող է վերածվել Եվրամիության «Աֆղանստանի». Օրբան Թրամփն ու Մասկը հիշեցնում են «Սուտլիկ որսկանի»․ CNN Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ առաջնորդներին կոչ է արել բարձրաձայնել իրենց առաջարկներն Ուկրաինայի վերաբերյալ Պրեմիերա․ Արամ MP3՝ «Մի Սովորական Տղա» Մոռացել էի կնոջս ինչ-որ բան նվիրել Սբ. Վալենտինին, ուստի այս գոլերը նրա համար էին․ Մերինոն՝ «Արսենալ»-ի կազմում դուբլի մասին Աբխազիայի ԿԸՀ-ն երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ Երեք օրով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել․ ՌԴ Մյունխենում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ո՞վ է Wing-ին սիրո տոնին կակաչներ նվիրել Խոշոր ավտովթար Արարատի մարզումՇինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է Ուկրաինան կարող է «մեկ այլ ՆԱՏՕ» ստեղծել Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ․ Զելենսկի Տեր Հակոբին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից Մերինոյի դուբլը «Արսենալ»-ին հաղթանակ պարգևեց «Լեսթեր»-ի դեմ խաղում Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում է Փաշինյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահի հերքումն՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին, ընդունել ենք ի գիտություն․ Պեսկով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է հատուկ տեխնիկա. իրականացվում է ստուգում Կյանքից հեռացել է «Ֆանֆան վարդակակաչ» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԴոնալդ Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանելԳերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն «Հիմա ասա». Էրիկ Կարապետյանը նոր երգ է ներկայացրել«Կրասնոդարը» դեմ չէ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը Անգլիա ԱՄՆ նահանգներից մեկում կարող են մտցվել հրազենից ճիշտ օգտվելու կանոնների դասեր մանկապարտեզներում Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. մանրամասներ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է Ի՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումՇոլցին խոստացել են վերադարձնել կանցլերի պաշտոնին Ռուսաստանում կարծիք են հայտնել, որ Պուտին-Թրամփ բանակցությունները վախեցնում են Զելենսկին և ԵՄ-ին