Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուբենս խելոք էր, համեստ: Ուրիշ տեսակի բնավորություն ուներ: Հարգված ու սիրված էր թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ գյուղում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Ռուբենի մայրիկը: Ռուբենը ծնվել է Ռուսաստանում՝ Խաբարովսկ քաղաքում: Դեռ երեխա էր, երբ ընտանիքը որոշում է վերադառնալ հայրենիք: Ռուբենի մանկությունն անցել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղում: Այստեղ դպրոց է հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին ոչ գերազանց, բայց լավ է սովորել: «Մաթեմատիկա առարկան շատ էր սիրում և հրաշալի տիրապետում էր դրան: Հայրիկը շուտ էր մահացել: Եվ ինձ օգնելու համար, որպես տան ավագ որդի, իններորդ դասարանն ավարտելուց հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի»:

Չնայած Ռուբենը չի հասցրել որևէ տեղ սովորել, բայց ուսման նկատմամբ ձգտում ունեցել է. «Ասում էր, որ բանակից վերադառնալուց հետո էլ կպարապի և ինչ-որ տեղ անպայման կընդունվի: Հստակ որոշել էր դա, բայց մասնագիտության հարցում դեռ չէր կողմնորոշվել»:

Ռուբենը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 18-ին: Ծառայել է Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Եղել է թնդանոթահրետանային դիվիզիոնի առաջին հրետանային մարտկոցի կառավարման դասակի հետախուզական ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ:

Մայրիկն ասում է՝ սիրով մեկնել է ծառայության, նույնպիսի սիրով էլ ծառայել է: «Երբեք նման խոսակցություն անգամ չի եղել, որ չմեկնի ծառայության, կամ հետաձգենք: Սիրով ծառայել է: Ծառայության ընթացքում նաև պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Մարտական հերթապահություն» կրծքանշաններով»։ Մայրիկը հիշում է որդու հետ զրույցները նախքան 44-օրյա պատերազմն սկսվելը. «Շատ էր ուզում տուն գալ, ասում էր՝ թեկուզ մեկ օրով գամ, ձեզ տեսնեմ ու վերադառնամ: Այս զրույցները սեպտեմբերին ենք ունեցել»:

Ռուբենը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ օրը: Նա չի հասցրել մասնակցել ռազմական գործողությունների: «Վերջին անգամ զրուցել ենք սեպտեմբերի 26-ին: Այդ օրն ասաց՝ մա՛ ջան, չզանգես, կսպասես իմ զանգին, միայն իրեն հարցրել եմ՝ Ռուբեն ջան, ամեն ինչ լա՞վ է, արձագանքեց՝ այո, ու էլ ոչ մի խոսք: Սեպտեմբերի 27- ին չեմ խոսել իր հետ, քանի որ խստիվ արգելել էր իրեն զանգել: Դե, իսկ հետո արդեն պատերազմի լուրը ստացանք...»:

Ռուբենը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է: «Զենքերն իրենց զորամասում են եղել, և զորամասն առաջիններից է հակառակորդի հարվածն իր վրա վերցրել»: Թշնամին նշանառության տակ է վերցրել զորամասը և հարվածել դրան: Ռուբենը վիրավորվում է, տեղափոխվելու ճանապարհին անմահանում: Նրա կյանքը չեն կարողանում փրկել: «Ընկերները պատմում են՝ Ռուբենս ասել է, որ հաղթելու ենք, լավ է լինելու: Բայց ստացվում է, որ անգամ չի հասցրել ռազմական գործողությունների մասնակցել»:

Անմահանալուց օրեր անց Ռուբենը տանն է եղել: Մայրիկն ասում է՝ չնայած առաջարկել էին, որ որդին Եռաբլուրում հուղարկավորվի, բայց նա մերժել է: «Ուզեցի, որ ինձ մոտ լինի, որքան մոտ, այնքան լավ»:

Ապրելու ուժի մասին: «Ես չեմ համակերպվում իր չլինելիության, այս իրականության հետ: Ինձ ասում են՝ հերոս որդի ունես, պետք է հպարտ լինես: Բայց ինչ էլ ասեն, ինձ համար դա ընդունելի չէ: Ո՞վ կուզենար այս կարգավիճակում լինել: Հուսահատության պահերին սթափվում եմ, որովհետև հանուն մյուս տղայիս պետք է ապրեմ, ուժեղ և հավաք լինեմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ձորակապ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՎթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 3 տուժած Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները Մեկ երեխա զոհվել է․ կան վիրավորներ․ ՌԴ Հայաստանում կարատեի միջազգային մրցաշար կանցկացվի Մարիա Ազիզյանն ու Քրիստինա Զախարյանը՝ Tennis Europe-ի Մ16 մրցաշարի հաղթողներ Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՍաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար 26 և 38 տարեկան անձանց մոտ թմրանյութ են հայտնաբերել, այդ թվում՝ 100 փաթեթ հալյուցինոգեն սունկ Վերջին տարում Վրաստանն ավելի շատ օտարերկրացի է արտաքսել, քան նախորդ 10 տարիների ընթացքում միասին վերցրած. Կոբախիձե Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան