Երևան, 08.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

karl-marks.ru-ն «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Ալիևի՝ Հայաստանին ուղղված վերջնագրերի իրական դրդապատճառները» վերնագրով հոդվածում գրում է, որ փորձագետ, քաղաքագետ և Անդրկովկասի հարցերով մասնագետ Դմիտրի Կարպովը մանրամասն վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։ «Բաքուն, գրեթե ավարտված խաղաղության համաձայնագրի ֆոնին նոր պահանջներ ներկայացնելով Երևանին, ցուցադրում է բանակցային ճնշման դասական մարտավարություն»,- նշել է Կարպովը։ Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ է դառնում, չնայած իր իսկ հռչակած խաղաղության հասնելու ցանկությանը։

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի «ապառազմականացման»՝ Ալիևի աննախադեպ պահանջի վրա։ «Դա բոլորովին նոր տարր է բանակցային օրակարգում։ Փաստացի, Բաքուն փորձում է հարևան պետությանը զրկել ինքնապաշտպանության իրավունքից, ինչը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»,- ընդգծել է քաղաքագետը։

Վերլուծելով Հայաստանին արդեն իսկ առաքված զենքերը վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը՝ Կարպովը մատնանշել է տարածաշրջանում ռազմական գերակայությունը մենաշնորհելու Ադրբեջանի փորձը։ «Հատկապես ակնառու է Ֆրանսիայի հասցեին հնչող կոշտ քննադատությունը։ Ալիևը ձգտում է կանխել արևմտյան ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում, որը ավանդաբար համարվում է ռուսական շահերի գոտի»,- պարզաբանել է փորձագետը։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը ևս հատուկ ուշադրության է արժանի: «Դա աննախադեպ միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Անգամ միջազգային հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ դժվար է գտնել օրինակ, երբ մի երկիր բացահայտորեն պահանջի մյուսից փոխել հիմնական օրենքը»,- նշել է Կարպովը։

Փորձագետի կարծիքով, Բաքվի ներկայիս դիրքորոշումը կարող է կապված լինել ներքաղաքական օրակարգի հետ։ «Էներգակիրների համաշխարհային գների անկման պայմաններում Ադրբեջանը պետք է պահպանի ուժեղ տարածաշրջանային խաղացողի իմիջը։ Հայաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը ավանդաբար աջակցություն է գտնում տեղական ընտրազանգվածի մոտ»,- պարզաբանել է նա: Կարպովը կանխատեսել է խաղաղության գործընթացի հետագա ձգձգումներ։ «Բաքուն գոհ է ներկայիս ստատուս քվոյից։ Խաղաղության պայմանագրի բացակայությունը հնարավորություն է տալիս պահպանել լարվածությունը և անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել Երևանի վրա։ Միաժամանակ, այլ ճգնաժամերով զբաղված միջազգային հանրությունը չի կարողանում արդյունավետորեն ազդել իրավիճակի վրա»,- եզրափակել է փորձագետը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի պահանջները շատ են դուրս եկել բանակցությունների սկզբնական օրակարգից։ Ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և փոխադարձ հայցերի հետկանչումների պահանջներին, Բաքուն պնդում է նաև սահմանափակել ԵՄ դիտորդական առաքելությունը հայադրբեջանական սահմանին, որը գործում է 2023 թվականի փետրվարից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Նախնական տվյալներով կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է․ Լոռու մարզպետի աշխատակազմ 24 ժամ ջուր չի լինիԲաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են Ցրտելու է Իրենց հաջողության համար պարտական էին «խաղողի ժանտախտին». «Փաստ»Փետրվարի 8-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հաստատվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը. «Փաստ»Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան Բազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ»Խոշոր հրդեհ Ստեփանավան քաղաքում․ տարհանել են 27 բնակչի Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ»Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ»Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հանրաքվե կանցկացվի՞. «Փաստ»Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»Մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ «Նոայի» հաղթանակը՝ 2:0 (ֆոտո) Ո՞րն է եղել Հակոբի մահվան պատճառը 100-ամյա վետերան Եվդոկիա Եսայանը Պուտինի կողմից պարգևատրվել է մեդալով «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան, կադրից դուրս պատմությունները, հայտնի հյուրերն ու կարմիր գորգը Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է Երկար ժամանակով լույս չի լինելու Արամ Առաջինը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Անցած 1 օրում ՀՀ-ում արձանագրվել է 10 ՃՏՊ․ 3 մարդու չի հաջողվել փրկել Թրամփը չի բացառել հաջորդ շաբաթ Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ Թույլ ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոնալդուի 924-րդ գոլը (տեսանյութ) Ինչպե՞ս կարելի է գնահատել Ալիևի օգնականի Իրան կատարած այցի արդյունքները. ռուս քաղաքագետ Բաքվում «դատում են» բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար Վճարման շուրջ խոսակցություն է ծագել, ուղևորը կոտրել է ավտոբուսի կողային ապակին․ քաղաքապետարան Բրազիլիայում փոքր մարդատար ինքնաթիռը բանուկ փողոցում ընկել է ավտոբուսի վրա