Երևան, 08.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թիկնոցներ. այդքան պարզ ու այդքան բազմազան․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարմարավետ, նորաձև և գործնական հագուստի այդ տարրը՝ թիկնոցը, ինքնին խոսում է իր մասին։ Այն հեշտ է հագնել, լավ տաքացնում է մարմինը և թույլ չի տալիս թրջվել անգամ հորդառատ անձրևների ժամանակ։ Այս բոլոր օգտակար գործառույթների համար էլ թիկնոցները դեռ հնուց են վաստակել իրենց ժողովրդականությունը և շարունակում են մնալ որակյալ ու հուսալի զգեստ մարդկանց համար:

Որպես հագուստի տեսակ՝ առաջինը հենց թիկնոցն է մարդը պատրաստել վայրի կենդանու մորթուց: Դրանից հետո հազարամյակների ընթացքում մարդիկ սովորել են թիկնոցներ պատրաստել նաև կաշվից, գործվածքից և նաև գեղեցիկ ու էսթետիկ տեսք հաղորդել դրանց։ Ամենահին պահպանված թիկնոցներից մեկը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե դարով։ Այդ մորթե թիկնոցը, որը կոչվում է Մոլդի թիկնոց, զարդարված է նաև ոսկե թերթիկներով և ներկայում ցուցադրված է Բրիտանական թանգարանում։

Հունական թիկնոցը կոչվում էր հիմիթիոն։ Դա կրում էին և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Կանանց համար դա բարակ, երկար գործվածք էր, որը գցում էին ուսերին, ծածկում գլուխը։ Նման հագուստն ամբողջությամբ ծածկում էր կնոջ մարմինը։ Տղամարդկանց թիկնոցը գցվում էր ձախ ուսի վրայով։ Ժամանակի ընթացքում հույները հորինել են հիմիթիոնի տարբեր տեսակներ և հետո ավելացրել մանուշակագույն երանգ: Նման կերպ էլ հայտնվել է ֆարոսը։ Բայց ներկը շատ թանկ էր, և թիկնոցը կարճացվել է, հայտնվել է հլամիսը, որը հիմիթիոնի պարզեցված տեսակն է:

Հռոմեական թիկնոցներից ամենահայտնին եղել է լացերնան։ Դրանք գլխարկով էին և պաշտպանում էին անձրևից։ Հռոմի ազնվական մարդիկ կրում էին վառ, մանուշակագույն թիկնոցներ։ Ցուրտ եղանակին կրում էին դիպլաքս։ Սյուրկոն 12-14-րդ դարերի կանանց թիկնոց-հագուստն էր։ Այն ինչ-որ չափով հիշեցնում էր մորթուց պատրաստված բաճկոն: Օպելյանդը երկար ու ազատ թիկնոց էր, որը տարբերվում էր սյուրկոնից իր ավելի մեծ լայնությամբ: Դա օգտագործվում էր արարողությունների ժամանակ՝ ներկայացնելով 14-րդ դարի ֆրանսիական նորաձևությունը։ Գոյկե թիկնոցը նման էր վանդակավոր անթև ժիլետի, այն տարածված էր Ֆրանսիայում 14-րդ դարում: Տղամարդիկ այն գցում էին ուսերին, իսկ կանայք՝ գլխին:

Սորտի-դե բալը 19-րդ դարի թիկնոց էր: Այն նախատեսված էր պարահանդեսների համար, հարստության ցուցիչ էր և օգտագործվում էր կանանց կողմից կառքից պարասրահ հասնելու համար: Սալոպը թիկնոց էր, որը ևս 19-րդ դարում մոդայիկ էր Եվրոպայում, այն ամբողջությամբ էր ծածկում մարմինը: Իսկ թալման ծածկում էր միայն ուսերն ու կուրծքը, և չէր խանգարում շարժումներին։ Այն տարածված էր նաև տղամարդկանց շրջանում, քանի որ անհրաժեշտության դեպքում թույլ էր տալիս արագ հանել ատրճանակը։

Բուրնուսը ֆրանսիական թիկնոցի տեսակ է, այն ստեղծել են Ալժիրի ու Թունիսի (Ֆրանսիայի գաղութներ) լեգեոնականները: Այն ինչ-որ չափով նման է հռոմեական տոգային (երկար թևերով և գլխարկով): Այդ թիկնոցի տարբերակիչ առանձնահատկությունը սուր ծայրով ու փետուրով գեղեցիկ կապյուշոնն է։ Տղամարդկանց համար դա նորաձև, իսկ կանանց համար հարմարավետ թիկնոց է։

Կաբոն երևի ամենա ոչ պիտանի թիկնոցն է։ Այն չէր պաշտպանում ցրտից կամ անձրևից, բայց գեղեցիկ էր նայվում կանանց վրա։ Այն կարող էր լինել տարբեր տեսակների` կարճ կամ երկար, զարդարված ժանյակով կամ ասեղնագործությամբ, համադրված գլխարկներով, զարդարված փետուրներով և զանազան դեկորացիաներով։

Թիկնոցների ամենաժամանակակից տեսակները երևի թե անջրանցիկ ու հողմափակիչ թիկնոցներն են, որոնք սկսել են հայտնվել դեռ 18-րդ դարում։ Դրանք նման են վերարկուի, պատրաստվում են ռետինապատ գործվածքից և լավ պաշտպանում են անձրևից ու քամուց։ Ոմանք դա անվանում են պլաշ: Պատմությունից հայտնի է, որ դրանք առաջինը կրել են Ալպերի հովիվները։ Պլաշի ավելի ժամանակակից տարբերակը ստեղծել է քիմիկոս Մակինթոշը, ով ստեղծել է հարմարավետ հագուստ, որը պաշտպանում է անձրևից և քամուց, և որը նրա անունով էլ կոչվում է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացել, մայր ու երեխան են տnւժել (տեսանյութեր) Ստեփանավանում ողբերգական հրդեհից հետո 29 քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատի բնակարանում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Նախնական տվյալներով կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է․ Լոռու մարզպետի աշխատակազմ 24 ժամ ջուր չի լինիԲաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են Ցրտելու է Իրենց հաջողության համար պարտական էին «խաղողի ժանտախտին». «Փաստ»Փետրվարի 8-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հաստատվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը. «Փաստ»Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան Բազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ»Խոշոր հրդեհ Ստեփանավան քաղաքում․ տարհանել են 27 բնակչի Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ»Երկու տարում՝ վեց հանդիպում. ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ն. «Փաստ»Որպեսզի բոլորը հայտարարագիր լրացնեն, ամսական միջինն անհամեմատ ավելի շատ մարդ պիտի հայտարարագրի, քան ամբողջ 2023 թվականին լրացրածները միասին. «Փաստ»Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի հարցով հանրաքվե կանցկացվի՞. «Փաստ»Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»Մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ «Նոայի» հաղթանակը՝ 2:0 (ֆոտո) Ո՞րն է եղել Հակոբի մահվան պատճառը 100-ամյա վետերան Եվդոկիա Եսայանը Պուտինի կողմից պարգևատրվել է մեդալով «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան, կադրից դուրս պատմությունները, հայտնի հյուրերն ու կարմիր գորգը Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է Երկար ժամանակով լույս չի լինելու Արամ Առաջինը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Անցած 1 օրում ՀՀ-ում արձանագրվել է 10 ՃՏՊ․ 3 մարդու չի հաջողվել փրկել Թրամփը չի բացառել հաջորդ շաբաթ Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ Թույլ ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոնալդուի 924-րդ գոլը (տեսանյութ)