Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք: Այս մասին «Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները » խորագրով հոդվածում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը առաջին հայացքից կարող է թվալ նշանակալի հանգրվան։ Սակայն այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։

Նախ, կասկածելի է փաստաթղթի ստորագրման պահը։ Բայդենի պաշտոնավարման վերջին օրերին դրա ստորագրումը, թվում է, շտապողական և մեծապես խորհրդանշական է՝ զուրկ Հայաստանի մարտահրավերներին անդրադառնալու իրական հանձնառությունից։ Ապագա համագործակցության ամուր ճանապարհային քարտեզ ներկայացնելու փոխարեն՝ Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է, ինչպես նաև ժողովրդավարության և կառավարման խնդիրների լռելյայն արձանագրում։

Փաստաթղթում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շեշտադրումը ընդգծում է երկրի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի լույսի ներքո։ Թեև ընդունում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս բացթողումն աչքի է զարնում՝ հաշվի առնելով սահմանային շարունակվող լարվածությունը, միջանցքային սպառնալիքներն ու 2023-ին Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանումը։ Ադրբեջանի գործողություններին հակակշռելու կոնկրետ միջոցների բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապես էական աջակցություն է առաջարկում, թե սին խոստումներ է տալիս։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը մեկ այլ խնդրահարույց տարր է։ Այս ձգտումները նոր չեն. դրանց ներառումն այստեղ հին խոսույթների կրկնություն է թվում՝ զուրկ նորարարական լուծումներից։ Անհարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները, թե՞ բավարարվում է հերթապահ խոսքերով։

Ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցառումների և դատական անկախության վրա Կանոնադրության ընդարձակ կենտրոնացումն ավելի շուտ Հայաստանի կառավարման արմատացած խնդիրների արտացոլումն է, քան առաջընթացի ճանապարհային քարտեզ։ Երկկողմ համաձայնագրում նման թեմաների գերակշռությունն ընդգծում է Փաշինյանի կառավարության՝ դրանք արդյունավետ լուծելու անկարողությունը։ Լեզուն՝ հղկված դիվանագիտական քաղաքավարությամբ, անուղղակիորեն ընդգծում է համակարգային կոռուպցիան, օրենքի գերակայության բացը և ժողովրդավարական ինստիտուտների խարխլումը։

Փաստաթղթում էական ուշադրություն կա առանցքային այնպիսի ոլորտների, ինչպիսիք են դատական անկախությունը, մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության զարգացումը։ Փաշինյանի կառավարման օրոք սրանք խրոնիկ բացթողումներ են, նրա վարչակազմը գնացել է իշխանության աննախադեպ կոնսոլիդացիայի՝ հալածելով այլախոհությունը։

Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրա-ատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանվել որպես հեռացում ավանդական գործընկերությունից և ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում։

Կանոնադրության կենտրոնացումը Էներգետիկ բազմազանեցման ու եվրոպական շուկաներին ինտեգրվելու մասին մեկ այլ խնդրհարարույց կետ է։ Թեև այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրավերները, որոնց Հայաստանը բախվում է ռուսական էներգակիրներից իր կախվածության և խոշոր տերություններով շրջապատված տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։

Կանոնադրության թերևս ամենանվիճահարույց կողմը դրա իրականացման հարցն է։ Փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ նման բառապաշար է ներառել Հայաստանի հետ համաձայնագրերում, սակայն շոշափելի առաջընթացը մնում է անորսալի։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս Կանոնադրությունը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։

Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը հեռու է դիվանագիտական հաղթանակից, որը Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է։ Փոխարենը, այն Հայաստանի խոցելիության, կառավարման ձախողումների և տարածաշրջանային մարտահրավերների սթափ գնահատական է։

Համաձայնագիրը ցույց է տալիս, թե ինչպես է միջազգային հանրությունը, հատկապես Միացյալ Նահանգները, ընկալում ներկայիս իշխանության ներքո գտնվող Հայաստանը՝ երկիր, որն ունեցել է մարդկային ու տարածքային մեծ կորուստներ, շեղվել ժողովրդավարական արժեքներից և առերեսվում է հանրության հարաճուն դժգոհությանը:

Թեև Հայաստանն անհապաղ կարիք ունի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների և միջազգային աջակցության՝ խիստ կասկածելի է, որ գործող կառավարությունը կարևոր այս նպատակներին հասնելու կարողություն ունի», - գրել է Օսկանյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության. տեսանյութ Դատարանը կալանավորել է ՌԴ և Լիտվայի Հանրապետության քաղաքացիներին, որոնք խուլիգանություն էին կատարել մետրոյում ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները Երկար ժամանակով ջուր չի լինելու Կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը Այսօր շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարության շինծու դատավարությունը․ Ա․ Հարությունյանը և Դ․ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ Երևան-Մոսկվա տոմսերը թանկացել են. ի՞նչ արժե այս պահին ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին Քաղաքացու անձնագրի ստորագրությունում Արարատ լեռան պատկերի պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով Ուկրաինայում պատերազմը կավարտվի ապրիլի 20-ին. Daily Mail Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար Հայտնի է, թե ովքեր են մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն․ հիվանդների մեծ մասը երեխաներ են Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին Պարեկային ծառայությունն այսուհետ կգործի այլ հասցեում Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Նորվեգիա Ֆորմուլա-1․ Ամենաբարձր վարձատրությամբ մրցարշավորդների տասնյակը Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին Իրանի դեսպանը մեկնաբանել է Երևանի Հանրապետության հրապարակում արված սկանդալային տեսագրությունը ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Ուսումնական ինքնաթիռ է կործանվել, 2 մարդ մաhացել է․ ՌԴ (տեսանյութ) Ե՞րբ կնշվի Զատիկը Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել՝ Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Մերձավանի ողբերգական գիշերը․ կադրեր են հրապարակվել Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում Իրանն ու Հայաստանը Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ամեն մեքենայից 1 մաhացած ու 1 վիրավnր․ նոր մանրամասներ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից Մուրազի վրա տղա էր, հազար ափսոս. իրավիճակը Մերձավանում՝ արյունալի միջադեպից հետո ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի գործընկերոջ հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի խնդրին առնչվող հարցեր Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը կպարզեցվի Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ Իրանի դեսպան Երթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին Արագածոտնում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «ՎԱԶ 2107»-ը Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հասել է առավելագույնին․ Թրամփ Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար «Իշխանն իմ լավագույն ընկերներից է, բաժանումից հետո մենք բեմում միասին խաղացել ենք». Անի Բայաթյանը՝ նախկին ամուսնու մասին Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան Ֆրանսիական Mirage 2000 առաջին ինքնաթիռներն են մատակարարվել Ուկրաինային Սյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով