Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

«ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ:

Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության, այնպես էլ միջպետական հարաբերությունների համար:

Որևէ պետության հետ հարաբերությունները, հատկապես դաշնակցային հայտ ներկայացնելը պահանջում է այդ պետության հետ հարաբերություններում ՀՀ շահերի առավելագույն ու իրական իրացում: Պետք է ամեն պայմանավորվածություն կամ լուծում ամրապնդվի «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներով: Այդ ամենն էլ պետք է պատշաճ պարզաբանվի հանրությանը:

Միանգամայն կողմ լինելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը այսօրվա ուսումնասիրությունները վկայում են, որ ՔՊ-ն իր քարոզչությամբ նպաստում է երեկվա միջոցառման հանրային ու միջազգային խեղաթյուրված ընկալմանը և նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի:

Ըստ այդմ, իրական դիվանագիտության փոխարեն ստացվում է թշնամանքի ու անհանդուրժողականության ՔՊ քարոզչություն պատմական, տնտեսական ու այլ թելերով կապված պաշտոնական դաշնակցի` ՌԴ-ի կամ ցանկացած երկրի դեմ առհասարակ, ինչպես նաև հարաբերություններում լարվածության խորացում:

Այս ամենն այն դեպքում, երբ ՔՊ-ն է իր իշխանության ժամանակահատվածում ավելի խորացրել տնտեսական կապերը ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ` «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներ ներդնելով կամ գործողներն ամրապնդելով:

Այս պայմաններում ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի նման քարոզն ու գործունեությունն առհասարակ:

ՔՊ-ի մանիպուլյացիաներ թույլ չտալու համար հատուկ եմ շեշտում իմ հիմնարար համոզմունքը` Հայաստանի անվտանգության ու առաջընթացի համար պետք է ղեկավարվել [իրական] ժողովրդավարության ու իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու ազգային արժեքների պաշտպանության գերակայությամբ»,- գրել է նա։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Երևանը և Թբիլիսին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայ գերիներին ճնշում են բանտում. Բաբայանը ուղերձը տվեց Թեկուզ ամբողջը հողին հավասարեցնեն՝ մեր ընտանիքը հետ է վերադառնալու․ Ստեփանակերտում ավերվել է ևս մեկ փողոց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության. տեսանյութ Դատարանը կալանավորել է ՌԴ և Լիտվայի Հանրապետության քաղաքացիներին, որոնք խուլիգանություն էին կատարել մետրոյում ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները Երկար ժամանակով ջուր չի լինելու Կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը Այսօր շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարության շինծու դատավարությունը․ Ա․ Հարությունյանը և Դ․ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ Երևան-Մոսկվա տոմսերը թանկացել են. ի՞նչ արժե այս պահին ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին Քաղաքացու անձնագրի ստորագրությունում Արարատ լեռան պատկերի պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով Ուկրաինայում պատերազմը կավարտվի ապրիլի 20-ին. Daily Mail Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար Հայտնի է, թե ովքեր են մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն․ հիվանդների մեծ մասը երեխաներ են Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին Պարեկային ծառայությունն այսուհետ կգործի այլ հասցեում Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Նորվեգիա Ֆորմուլա-1․ Ամենաբարձր վարձատրությամբ մրցարշավորդների տասնյակը Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին Իրանի դեսպանը մեկնաբանել է Երևանի Հանրապետության հրապարակում արված սկանդալային տեսագրությունը ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Ուսումնական ինքնաթիռ է կործանվել, 2 մարդ մաhացել է․ ՌԴ (տեսանյութ) Ե՞րբ կնշվի Զատիկը Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել՝ Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Մերձավանի ողբերգական գիշերը․ կադրեր են հրապարակվել Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում Իրանն ու Հայաստանը Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ամեն մեքենայից 1 մաhացած ու 1 վիրավnր․ նոր մանրամասներ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից Մուրազի վրա տղա էր, հազար ափսոս. իրավիճակը Մերձավանում՝ արյունալի միջադեպից հետո ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի գործընկերոջ հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի խնդրին առնչվող հարցեր Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը կպարզեցվի Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ Իրանի դեսպան Երթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին Արագածոտնում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «ՎԱԶ 2107»-ը Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հասել է առավելագույնին․ Թրամփ Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար «Իշխանն իմ լավագույն ընկերներից է, բաժանումից հետո մենք բեմում միասին խաղացել ենք». Անի Բայաթյանը՝ նախկին ամուսնու մասին Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան