Ինչի հետևանքով են զոhվել Իրանի նախկին նախագահն ու նրա ուղեկիցները․ նոր հայտարարություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը հերքել է Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների զոհվելու մասին որևէ ենթադրություն՝ նշելով, որ ուղղաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել բացառապես եղանակային բարդ պայմանների և տարածաշրջանի աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով։
«Վերջերս սոցիալական ցանցերում և տարբեր ֆորումներում որոշ մարդիկ այաթոլլա Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահվան պատճառների և հանգամանքների մասին հայտարարություններ են արել, որոնք հեռու են իրականությունից և, ըստ երևույթին, անտեղյակության հետևանք են կամ ունեն որոշակի կողմնակալ մտադրություններ»,- ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, հայտարարությունը կոչ է անում «ԶԼՄ-ներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Մեջլիսի (Իրանի խորհրդարանի) անդամներին զերծ մնալ ոչ կոմպետենտ և զգացմունքային մեկնաբանություններից, որոնք կարող են անհանգստություն առաջացնել հասարակության մեջ և բարենպաստ պայմաններ ստեղծել չարակամների կողմից շահարկման համար»:
Հետևեք մեզ՝ այստեղ



















































