Իսպանիայում լեռնադահուկային հանգստավայրում ընկել է ամբարձիչ վերելակը. 9 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանական Արագոն շրջանի հանգստավայրում շաբաթ օրը վայր է ընկել լեռնադահուկային վերելակը, ինչի հետեւանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, նրանցից ինը՝ շատ լուրջ, ութ հոգի՝ լուրջ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տարածաշրջանի կառավարությանը։
Մոտ 80 մարդ մնում է փակված՝ կախված մնալով վերելակի ներսում Աստուն լեռնադահուկային հանգստավայրում (Ուեսկ նահանգ), տեղեկացրել է TVE պետական հեռուստաալիքը։ Ճոպանի կտրվելու պատճառը դեռեւս չի պարզվել։
Շրջանում աշխատում են մի քանի ուղղաթիներ, որպեսզի փրկեն եւ հոսպիտալացնեն դահուկորդներին, որոնք դեռեւս մնում են վերելակում փակված։
Աստուն լեռնադահուկային հանգստավայրը, որը հայտնի է իսպանացի դահուկորդների շրջանում, գտնվում է Ֆրանսիայի հետ Իսպանիայի սահմանից ոչ հեռու, Պիրենեյների լեռնային զանգվածում։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































