«Արսենալը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի առաջնության 22-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում ընդունեց «Աստոն Վիլային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
35-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։ 55-րդ րոպեին իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։
60-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Աստոն Վիլայի» բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, 8 րոպե անց հավասարությունը վերականգնեց անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը։
88-րդ րոպեին Կայ Հավերցը դարձյալ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։
«Արսենալը» 44 միավորով երկրորդն է, «Աստոն Վիլան» 7-րդն է՝ 36 միավոր։
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Արսենալ» - «Աստոն Վիլա»՝ 2:2 (տեսանյութ)
Գաբրիել Մարտինելի, 35, Կայ Հավերց, 55 - Յուրի Տիլեմանս, 60, Օլի Ուոթքինս, 68
Հետևեք մեզ՝ այստեղ



















































