Երևան, 12.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից, փաստաբանների գնահատմամբ՝ առանց որևէ հիմքի, ապօրինի ձևով անազատության մեջ է: Որոշակի իմաստով, կարելի է ասել, աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Կարեն Հակոբյանը, որին մեղսագրվում է տնտեսական բնույթի հանցանք և որի նկատմամբ, ըստ փաստաբանների, չկա նույնիսկ մեկ մեղադրական ապացույց, գրեթե 120 օր կալանավորված է: Նման տևական ժամանակով կալանքը նման բնույթի մեղադրանքի պայմաններում նույնիսկ վերջին տարիների համար հազվադեպ երևույթ է:

Այս պնդումը հիմնավորվում է նաև նրանով, որ գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալները կալանվորված չեն: Ուշագրավ է, որ նույն գործով նույնիսկ ավելի ծանր մեղադրանքի պայմաններում մեկ այլ գործարար հենց առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Պատահական չեն կարծիքները, որ այս գործի «պատվիրատուն» ակնհայտորեն հենց Նիկոլ Փաշինյանն է: Մի կողմից՝ նա հայտարարում է, որ կալանքի դեպքերը պիտի կրճատվեն, մյուս կողմից՝ փաստացի Կարեն Հակոբյանին 4 ամիս ապօրինի պահում են կալանքի տակ՝ առանց դրա անհրաժեշտության մասին վկայող հիմքերի, երբ դեռևս չկա ոչ մի դատավճիռ: Նման համոզմունք ունեցողները նշում են, որ սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ նախաքննական մարմինները և թե՛ ողջ դատական համակարգը դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը՝ հանգեցնելով տոտալ իրավական ամենաթողության և օրենքների իսպառ բացակայության, ինչը չի կարող մնալ անհետևանք:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Նահապետյանը, ուժի մեջ թողնելով Կարեն Հակոբյանի կալանքի որոշումը, հաջորդ օրն իսկ նշանակվեց նոր պաշտոնի: Դրանից հետո սույն գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Վահե Դոլմազյանին, որը նույն այն դատավորն է, որը շուրջ 1,5 տարի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ, այժմ էլ շարունակում է տնային կալանքի կիրառումը: Այս դատավորը 2 ամսով երկարաձգեց Կարեն Հակոբյանի կալանքը, և այս փաստը ևս անուղղակիորեն խոսում է այն մասին, որ դատավորի ընտրությունը ապահովում է Կարեն Հակոբյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու զուտ կամայական որոշումը:

Ստեղծված իրավիճակում Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է, նրա փաստաբանների համոզմամբ, շարունակում է մնալ իրավական կամայականությունների զոհ: «Պետք է ուղղակի արձանագրել, որ Հայաստանում «նոր իրավաբանություն» է կիրառվում, որի մասին, փաստորեն, դեռ մասնագետները տեղյակ չեն», -մեզ հետ զրույցում ասում էին Հակոբյանի փաստաբանները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ե՞րբ մարդ-ռոբոտները «արագ վազքով» մուտք կգործեն մեր առօրյա կյանքՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Շոյգուն հանդիպել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Առաջին քննարկումը՝ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունում Արտակարգ դեպք. ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Ուրալի օդանավակայանում Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար․ Կառավարությունը որոշում է ընդունել «Տանում եմ ձեզ ինձ հետ». Սիրուշոն Հռոմից տեսանյութ է հրապարակել Կապել է կնոջ ձեռքերը, ոտքերը, փակել բերանը, դանակը դրել պարանոցին, գումար պահանջել Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆ ԵՄ–ում պատկերացնո՞ւմ եք պաշտոնյայի հայրը «համբալ» անվաներ քաղաքացիներին․ Աննա Գրիգորյան Ոստիկանների վրա կրակnցներ արձակածը կալանավորել է«Կուզեի փոխել ստանդարտը». Իվետա Մուկուչյանի «Սիրում եմ» տեսահոլավակի պրեմիերան և հայտնի հյուրերը Հայաստան-Իրան հարաբերությունները հազարամյակների քննությունն են բռնել. «ՀայաՔվե»-ն շնորհավորում է բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ 1972թ-ի այս օրը, գիշերային ժամերին ունեցել ենք մինչև -27․․․-29 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան «Դժոխքի վերածեցին համ իմ երեխու կյանքը, համ էդ երեխու կյանքը». Մայրը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասինՍա հերթական պոպուլիստական քայլն է, որով քաղաքական մեծամասնությունը փորձում է ՀՀ-ն դնել նոր հարվածների տակ. Մինասյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք․ ԱԱԾ Եգիպտոսի իշխանությունները դեմ են Գազայի բնակչության վերաբնակեցմանը Ջուր չի լինելու մի շարք հասցեներում․ ջուր հավաքեք Վտանգված է արդեն Հայաստանի 60 տոկոսը. Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում նոր հարձակումների համար Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աննա Հակոբյանը Հայաստանի դիվանագիտական համայնքը բնորոշել է որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ». Սողոմոնյան Ո՞վ է գիշերը մահացած 26-ամյա տղան ՀայաՔվեն պայքարում է մարդկանց սոցիալական իրավունքների համար. Արմեն Մանվելյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր թիմակիցները վիրավորում են արցախցիներին․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր «Սպանելու եմ, արյունդ խմելու եմ, ժամերդ հաշված են»․ անչափահաս երեխաների ներկայությամբ սպառնացել է նախկին կնոջը, հարվածներ հասցրել Աղազարյանն ու Ալսանյանն առանձնացել են, արդեն իրենց կուսակցությունով են ԱԺ-ում ՉԼ․ ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ) Հայուհիների սիրտը գրաված և զարդերի ոլորտը հեղաշրջած «UHI» հայկական բրենդը նոր շունչ բերեց` թելադրելով իր ուրույն ոճը ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ Մալենան եւ Բրյունետը «Դեպի Եվրատեսիլ»-ի հատուկ հյուրերն են ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բագրատ Սրբազանի շտապ հայտարարությունը Պլանային անջատումներ փետրվարի 12-ին Ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Հնդկական ֆիլմերի փառատոն Երևանում՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին Գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 9 մարդ․ ՆԳՆ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայի մրցաշարում Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով 67 միլիարդ դոլար․ ԱԱԾ պահեստազորի սպաներ ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com «Ուրարտուի» հաղթանակը ԱՄԷ-ում Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից պետք է ամեն գնով խուսափել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Փաշինյանը ՀՀ-ԵՄ շուրջ երկխոսության համար պատվիրակություն է գործուղում Բրյուսել Երկար ժամանակով ջուր չի լինելու Ազատ գյուղի հրդեհը պատվիրված էր, որտեղ Եղիշե Հակոբյանն էլ ողջ չպետք է մնար․ Ժաննա Հայրապետյան