Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ և որտե՞ղ են հայտնվել առաջին մասնագիտական տարբերանշանները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հերալդիկան կարող է տարբեր լինել՝ ընտանեկան, տարածքային, ազնվական։ Բայց կա նաև կորպորատիվ՝ մասնագիտական հերալդիկա։ Այն գոյություն ունի հնուց և մինչ օրս էլ հանդիսանում է որևէ ընկերության բիզնես ոճի մի մասը:

Հին ժամանակներում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ ստեղծում էին իրենց նշանները (օրինակ՝ բժշկական խորհրդանիշներն ու տարբերանշանները՝ բաժակը, օձը և գավազանը), և դրանք գալիս են հին քաղաքակրթությունների ժամանակներից։ Կորպորատիվ հերալդիկան առաջացել է միջնադարում և պահպանվել է մինչ օրս։ Այսօր զինանշանը կամ տարբերանշանը հանդիսանում է այն ընկերությունների կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասը, որոնք նպատակ ունեն ճանաչելի բրենդ ստեղծել:

Առաջին կորպորատիվ խորհրդանիշները և տարբերանշանները հայտնվել են Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հին Հունաստանում։ Սակայն կորպորատիվ տարբերանշանների մասին կարելի է լիարժեքությամբ խոսել միայն հերալդիկայի, որպես այդպիսին, ի հայտ գալուց հետո, այսինքն՝ սկսած 12-13-րդ դարերից։

Սկզբում զինանշանները բացառապես ազնվականների, թագավորների, ասպետների, խոշոր հողատերերի արտոնությունն էին։ Այնուամենայնիվ, մյուս դասերը նույնպես ցանկանում էին ցույց տալ իրենց անհատականությունը: Այդ ժամանակ էլ սկսեցին հայտնվել գիլդիաներ կամ արհեստանոցներ, այսինքն՝ որոշակի մասնագիտության վարպետների միավորումներ։ Օրինակ՝ կային առևտրական գիլդիաներ կամ կաշեգործների, կոշկակարների և հացթուխների միավորումներ։ Այդ միավորումները ունեին ներքին կանոններ և պաշտպանեում էին իրենց անդամներին:

Արհեստավորներն ունեին իրենց տարբերակիչ նշանը, այսպես ասած՝ որակի նշանը։ Եվ դրանք գրեթե զինանշաններ էին։ Մնում էր հարցը լուծել օրենքով, որը, սակայն, արգելում էր հասարակ մարդկանց զինանշաններ ստեղծել։ Ստացվում էր, որ արհեստանոցների և գիլդիաների առաջին զինանշանները անօրինական էին, սակայն գոյություն ունեին, քանի որ դրանց տերերը առատաձեռնորեն կաշառք էին տալիս։ Պետությունը, չցանկանալով այդ ամենին կողքից նայել, կաշառքը փոխարինեց «սխալ» զինանշանի համար պաշտոնական վճարմամբ, իսկ հետո հայտնվեց զինանշանների (տարբերանշանների) հարկը։ Ապա որոշվեց, որ գիլդիաներն ու համայնքները վարձավճարով կարող են ձեռք բերել սեփական զինանշան ստեղծելու իրավունք։ Իսկ որոշ դեպքերում պաշտոնյաները նույնիսկ սկսեցին ստիպել տարբեր գիլդիաների ներկայացուցիչներին՝ զինանշան ձեռք բերել։

Կորպորատիվ տարբերանշանները նման էին ընտանեկան զինանշաններին։ Այնուամենայնիվ, կային նաև տարբերություններ, դրանք անձնական տվյալներ չէին պարունակում, օրինակ՝ գիլդիայի ավագի մասին, նրա անձնական հատկանիշների մասին։ Այսպիսով, ի՞նչ էր պատկերված կորպորատիվ տարբերանշանների վրա. առաջին հերթին՝ համապատասխան մասնագիտության աշխատանքային գործիքները կամ աշխատանքի արդյունքները։ Օրինակ՝ վարսավիրական գիլդիայի զինանշանը կարող էր պատկերել մկրատ և ածելի, կոշկակարների զինանշանը ճտքավոր կոշիկ և այլն։ Ի տարբերություն ընտանեկան հերալդիկայի, կորպորատիվ տարբերանշանների պատկերները տեղադրվել էին պատահականության սկզբունքով: Բացի այդ, ֆիգուրները հաճախ պատկերվում էին ծավալով, ինչն անընդունելի էր ընտանեկան զինանշանների համար։

Կորպորատիվ տարբերանշանները նաև ունեին նշանաբան պարունակող ժապավեններ, որոնց վրա գրված էին կարճ «մեսիջներ»։ Ի դեպ, դա որպես գովազդ էր աշխատում:

Ի տարբերություն ընտանեկան զինանշանների, կորպորատիվ տարբերանշանները ենթակա չէին խիստ հերալդիկ կանոնների և հաճախ բավականին ազատորեն փոխանցում էին հիմնական գաղափարի իմաստը։ Սակայն նման զինանշանների հիմնական խնդիրը ոչ թե հերալդիկ սկզբունքները խստորեն պահպանելն էր, այլ ձեռնարկության կայունությունն ու ամբողջականությունը ցուցադրելը, նաև ընկերության փիլիսոփայության, նրա հիմնական առաքելության խորհրդանշական ներկայացումը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Արտակարգ իրավիճակ՝ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանԻրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթներ է ընդունում Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»Հնդկաստանում պատահաբար հայտնաբերվել է գրեթե 1000 տարվա վաղեմության ոսկե գանձ, ինչը սկանդալ է առաջացրելԵրևանում բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրшվոր Ում հրամանով հանձնեցին Սև լճի պաշտպանական տարածքները, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արշակ ԿարապետյանԱնկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»Ադրբեջանական խոսույթը ներթափանցել է հայկական իրականություն․ Աննա ԿոստանյանԳերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը հուզիչ գրառում է կատարել