Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եկամուտների տարեկան հայտարարագրում կարելի է չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից՝ հնարավոր տարընկալումներից և սխալ մեկնաբանություններից խուսափելու համար խնդրելով հետևել միայն ՊԵԿ պաշտոնական լրահոսին, քանի որ վերջինիս հարթակներում հաճախ տրվող հարցերին պատասխանում են Կոմիտեի մասնագետները, հետևաբար այդ տեղեկատվությունը պաշտոնական է, ճշգրիտ և հավաստի։

Հարցուպատասխան ՄԱՍ 3-ում ՊԵԿ-ը պարզաբանել է, թե որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը, և որ դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։

Հարց 1․ 300 հազար դրամի շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում

- 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։

Հարց 2․ 300 հազար դրամի շեմը վերաբերում է մե՞կ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին։

- 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։

Հարց 3․ Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը։

- Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 դրամ և ավելի գումարը, այսինք, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք է ներառել հայտարարագրում։

Հարց 4․ Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիր։

- Այն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետևաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։

Հարց 5․ Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը։

- Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

Հարց 6․ Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներին։

- Այո, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նաև արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն՝ եթե հայտարարատու եք, և 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

Հարց 7 Արդյո՞ք պետք է ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ, եթե ՀՀ տարածքից կամ արտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմը։

- Ոչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն՝ եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։

Հարց 8․ Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը։

- Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։

Հարց 9․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը։

- 300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։

Հարց 10․ 300 հազար դրամը գերազանցող առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում։

- Եթե 2024 թվականի ընթացքում միանվագ կատարել եք 300 հազար դրամը գերազանցող առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և Ձեզ անկանխիկ եղանակով վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։

Հարց 11․ Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց տարվա ընթացքում որպես նվիրատվություն միանվագ 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ եք ստացել պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր։

- Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին կատարվել են 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

Հարց 12․ Եթե մասնագիտական աշխատանք կատարելու դիմաց արտերկրից ստացել եք 300 հազար դրամը չգերազանցող գումար, արդյո՞ք այդ եկամուտը պետք է ներառել հայտարարագրում և հարկման ենթակա է, թե ոչ։

- 300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում,այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։

Հարց 13․ Արդյո՞ք հայտարարագրվում են բաժնեմասի (բաժնետոմս) օտարումից ստացված եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը։ Այս եկամուտները համարվու՞մ են հարկվող, արդյո՞ք դրա համար սահմանված է ժամկետ։

- Բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները հայտարարագրում լրացնելու առումով շեմ սահմանված չէ։ Ընդ որում, բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, բացառությամբ հետևյալ դեպքի՝ եթե ֆիզիկական անձը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք է բերել բաժնեմաս (բաժնետոմս), որը օտարում է ձեռք բերելու օրը ներառող տարվա կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում, ապա ֆիզիկական անձի համար բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից առաջանում է 20% եկամտային հարկ վճարելու պարտավորություն։

Հարց 14․ Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, որը նույն տարում վերադարձրել է. նրանցից ո՞վ է այդ գումարը ներառում հայտարարագրում։

- 300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։ Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելՓոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումները Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել են8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. ԿարապետյանՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին «Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից «Քաղցր ընկույզ». մածուկ, որը վաղուց դարձել է երեխաների ու նաև մեծահասակների սիրելին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՓԵՏՐՎԱՐԻ). Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը. «Փաստ»Վաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ»Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ Հ1-ը թող փոխի օրհներգի հնամաշ հոլովակը, դա նույնն է, որ մենք միշտ նույն հագուստով ման գանք. Նիկոլ ՓաշինյանԵրկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ»TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան Կանադայում դպրոցի վրա հարձակվածը տրանuգենդեր է եղել․ մինչ այդ uպանել է իր մորն ու եղբորը Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ»Ատոմակայանը կփակվի՝ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո․ Մարուքյան Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև