Երևան, 11.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից ստեղծված հանցավոր կազմակերպություն, որի մեջ ներգրավված են նաև անչափահասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, պոլիգրաֆ սարքով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տվել են կեղծանուններ և հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:

Այսպիսով, հանցավոր կազմակերպության անդամները կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ: 

Կազմակերպության անդամները տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո վերջիններիս ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին: 

Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները ստացել են օտարերկրացի 1404 տուժողի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Հանցավոր կազմակերպության 1 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը), 1 այլ ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 16 անդամի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հերթական ցույցը կառավարության առջև, դեսպանատան սպանդը, քոլեջի կցակառույցի փլուզումը. «Փաստ»Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս ԲանկՀայաՔվեի» կրթական հարթակի սաները հյուրընկալեցին «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Արսեն ԳրիգորյանինՀայերը պետք է ուշքի գան. ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում իրավիճակը շտկելու համար. «Փաստ»4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին Աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ ավելի հեշտ է սկսել, քան դադարեցնել. ԱՄՆ-ը խորապես թքած ունի. «Փաստ»«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու Ոսկու ֆյուչերսների գինը հասել է պատմական նոր առավելագույնին Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում. Մենուա Սողոմոնյան «Ազատն իմ թև ու թիկունքն էր, իսկ հիմա իմ մեջքը, իմ թև ու թիկունքը կոտրված է առանց նրա». Ազատ Մաջարյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»Հրդեհ է բռնկվել «Նոր Գինդ» շինանյութի պահեստում, ժամանել է հրշեջների մի քանի հաշվարկՀՀ-ն վերացական պետութուն չէ՛. Ավետիք Չալաբյանը՝ Հայաստանի առաքելության մասին Լիազոր մարմինը հնարավորություն կստանա սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի կասկածների դեպքում իրականացնել վերահսկողական միջոցառումներ. «Փաստ»Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կյանքից վաղաժամ հեռացել է Աբրահամ Հարությունյանը Խոշոր ջրանջատում՝ Երևանում և Կոտայքի մարզումԵրևանում բախվել են «Lada» և «Nissan», որն էլ հետո մխրճվել է խանութի մեջ, վիրավnրներ կանՄսուր-մանկապարտեզ.... «Փաստ»«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր «Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ»Եղբայրս գրկումս կյանքից հեռացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին «Այն իրավապահները, որոնք գործ կհարուցեն Փաշինյանի դեմ ու կդատեն նրան, Հայոց պատմության մեջ կմտնեն որպես իրապես Հայրենիքին ծառայողներ». «Փաստ»Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ»Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա». «Փաստ»Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ»Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը «Նույն օրը մատանին հետ եմ տվել»․ Գայա Արզումանյանի բացահայտումը՝ առաջարկության և բաժանումի մասին (տեսանյութ)Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ Լատվիայի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին չայցելել Բելառուս և Ռուսաստան Wildberries-ը սկսել է օգտագործված մեքենաներ վաճառել Էրդողանը ցանկանում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պայքարեն անօրինական ներգաղթի դեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում համարում են, որ Իրանը պետք է ատոմային ռումբ մշակի Կիպուն՝ Տիեզերքի խոշորագույն գերակառույցը. Ինչպե՞ս է այն ազդում շրջակա տարածության վրա «Ինտերի» մեկնարկային կազմը Գերմանիայի կանցլերը չի բացառել, որ ԵՄ-ն Միացյալ Նահագների դեմ արագ պատասխան մաքսատուրքեր կսահմանի Լավրով. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ հաշվի առնելով իր օրինական շահերը 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի թեժ փուլը կարող է ավարտվել 2025 թվականին Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշահամալիրը ՀԱՄԱՍ-ը կասեցրել է գերիների ազատ արձակումըԳվարդիոլա․ «Ռեալի» հարձակվողները բացառիկ են Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու սահմանազատման վերաբերյալ զարգացումները (տեսանյութ) Հոսթելում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել