Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գործադիրը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Սահմանվել է, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է  2025 թվականի հունվարի 1-ից  մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Որոշումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և ստանալ օժանդակություն, որպեսզի կարողանա սկզբնական ժամանակաշրջանում դիրքավորվել արտահանման շուկաներում և ներկայացնել սեփական արտադրանքը։ Հարկ է նշել, որ օժանդակությունը տրամադրվելու է որոշ թիրախային ապրանքային խմբերին և կրելու է ժամանակավոր բնույթ։

Օժանդակության տրամադրման գումարի հաշվարկման համար արդյունավետ և պարզ համակարգ ներդնելու նպատակով նախատեսվել է հիմք ընդունել արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը։ Ընդ որում՝ օժանդակությունը տրամադրվելու է ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկրում տվյալ ապրանքի ներմուծման համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ, ինչպես նաև հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվելու հակագնագցման համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափերը, եթե այդպիսիք կլինեն այդ ապրանքային խմբերի համար։

Որպես արտահանվող երկրներ ընտրված են Եվրոպական միության անդամ  պետությունները և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, քանի որ այդ շուկաները հանդիսանում են բարձր ստանդարտներ պահանջող, և այդ շուկաներում ժամանակավոր օժանդակության տրամադրման պարագայում տեղական ընկերությունները կդիրքավորվեն՝ նաև իրենց արտադրանքը վերոնշյալ ստանդարտներին համապատասխանեցնելու միջոցով  դառնալով ավելի մրցունակ։

Որոշումը հնարավորություն կտա խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև կնպաստի հայկական բրենդի ճանաչմանը։ Հարկ է նշել, որ Եվրոպական միության անդամ երկրներ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն  նախագծով սահմանվող ապրանքներ արտահանելու նպատակով՝  համաձայն կատարված գնահատականների՝ օժանդակության գումարը առավելագույնը կկազմի տարեկան մոտ 15 մլրդ դրամ։ Միաժամանակ նախատեսվում է, որ նշյալ օժանդակության դեպքում նախագծով սահմանված թիրախային ապրանքների մասով հաջորդ տարվա արտահանման ծավալները կաճեն մոտ 15%-ով (օժանդակության տարեկան կանխատեսվող գումարը հաշվարկելիս հաշվի է առնվել նաև ծավալների ակնկալվող աճը)։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ արտադրողները պիտի կենտրոնացնեն իրենց ջանքերը և ներդրումները որակի վրա, քանի որ համարժեք որակի պարագայում, հնարավոր է կիրառել բազմաթիվ մեխանիզմներ, որոնցով կխթանվի նաև ծավալային շարժը, լոգիստիկ լուծումները և այլն:  Փոխվարչապետը նաև կարևորել է մոնիտորինգի իրականացումը՝ հասկանալու համար, թե ինչ արդյունքի է հանգեցրել որոշումը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՎթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 3 տուժած Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները Մեկ երեխա զոհվել է․ կան վիրավորներ․ ՌԴ Հայաստանում կարատեի միջազգային մրցաշար կանցկացվի Մարիա Ազիզյանն ու Քրիստինա Զախարյանը՝ Tennis Europe-ի Մ16 մրցաշարի հաղթողներ Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր Կամենդատյան