«Nissan Tiida»-ն մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քաջարան քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել են երկաթե արգելապատնեշին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































