Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»-ը վերածվել է տեսախաղի, որի գործողությունները տեղի են ունենում նեոնուար Իրանում
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթի» վրա հիմնված տեսախաղը կլինի Royal Shakespeare Company-ի (RSC)՝ բրիտանացի դրամատուրգի դասական ստեղծագործության առաջին ադապտացիան ժամանակակից հանդիսատեսի համար:
Տեսախաղում, որը ներկայումս մշակման փուլում է եւ կհայտնվի այս տարվա վերջին, Լեդի Մակբեթին (Լիլի) կմարմնավորի 2022 թվականի Կաննի կինոփառատոնում լավագույն դերասանուհի ճանաչված Զար Ամիր Էբրահիմին։
RSC-ն համագործակցել է ԱՄՆ խաղերի ստուդիայի եւ Ink Stories հրատարակչության հետ՝ ստեղծելու ինտերակտիվ խաղ, որն արված է «ժամանակակից Իրանի ոճավորված նեոնուար տեսլականով, որտեղ հսկողությունն ու ավտորիտարիզմը առօրյա կյանքի մաս են կազմում»:
Ամիր Էբրահիմին, ով արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին «Սուրբ սարդը» ֆիլմում իր դերի համար, «ոգեշնչվել է իր կյանքի փորձից՝ որպես վտարանդի իրանցի կնոջ, ով բախվել է ավտորիտար գենդերային ճնշումների»:
Խաղը նկարագրվում է որպես «կենդանի կինոյի համադրություն ինտերակտիվ խաղի ձեւաչափով, որը խաղացողներին հնարավորություն է տալիս ընկղմվել Լեդի Մակբեթի աշխարհում եւ ընտրություն կատարել, որը կազդի նրա ճակատագրի վրա»:
«Մակբեթի վհուկները վերաիմաստավորվում են որպես հաքերներ՝ հսկողության տեսախցիկներով եւ կիբեր ներթափանցմամբ, որոնք խաղացողին դնում են պատմության կենտրոնում եւ տալիս նրանց եզակի հեռանկար դեպի պիեսի աշխարհը:
«Մակբեթի»-ի այս ժամանակակից շրջադարձն ուսումնասիրում է տեխնոլոգիական գերակայության, տեղեկատվության մանիպուլյացիայի և ինստիտուցիոնալ բռնության թեմաները՝ արտացոլելով անհավասարության մութ իրողությունները մեր թվային դարաշրջանում»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































