Երևան, 10.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կրում․ Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝ հաստատելով համապատասխան օրինագիծ, իսկ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ օրենքի նախագծին:
 
Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում։ Իր տխրահռչակ իշխանությունը պահելու փորձերում նա հերթով զոհաբերեց և շարունակում է զոհաբերել Հայաստանի բոլոր խաղաքարտերը և արդյունքում երկիրը թողնելու է առանց որևէ բանի։
 
Արցախի կորուստն առաջացրել է զգալի տարածաշրջանային հետևանքներ։ Հայաստանի՝ արցախյան պարտությունից և այն Ադրբեջանի օկուպացիայից հետո, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական կողմնորոշումները տարածաշրջանում նկատելիորեն փոխվել են: Երևանը շրջվում է դեպի Արևմուտք՝ երես թեքելով Ռուսաստանից։ Ադրբեջանն առայժմ խաղում է ռուսների հետ, սակայն առաջին իսկ հարմար պահի ավելի ցցուն ձևով լքելու է ռուսական “բարեկամությունը”: Վրաստանը փորձում է բարելավել հարաբերությունները ՌԴ հետ:
 
Ուկրաինական հակամարտությամբ, Արցախի օկուպացիայով և Սիրիայի իշխանափոխությամբ պայմանավորված գործընթացները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և պարզ դարձրեցին, թե այստեղ ինչ ռազմավարական քայլեր են ձեռնարկում համաշխարհային խաղացողները։
 
ԵՄ-ին անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսելու Նիկոլի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Անդրկովկասի իրավիճակի վրա: Կարելի է զուգահեռ անցկացնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համատեքստում տեղի ունեցածի և այն դժվարությունների միջև, որոնց անխուսափելիորեն հանդիպելու է Հայաստանը։ Արևմուտքի ջանքերով էթնիկ զտման ենթարկված Արցախը դեռ ամբողջ գինը չէ, որ վճարել է Հայաստանը: Նիկոլի արկածախնդիր “քաղաքականությունը” էլ ավելի ծանր հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական կայունությունը: Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ճանապարհ հարթեցին երկրում քաղաքական լուրջ պառակտման համար։ Հայաստանում նման սցենարի կրկնության հավանականություն կա. ի վերջո, ԵՄ-ին անդամակցելու Երևանի որոշումը նույնպես կարելի է գնահատել որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև իշխանության համար պայքարի հետևանք։ ԵՄ-ի հետ ինտեգրման մեկնարկը, կարծում ենք կհանգեցնի Արևմուտքի և ՌԴ կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացմանը և կստիպի նրան հստակեցնել իր դիրքորոշումը։
 
Առաջիկա օրերին ավելի պարզ կդառնա, թե Ռուսաստանը և Արևմուտքը ի՞նչ գործնական քայլերով կարձագանքեն այս որոշմանը։ Ռուսական պաշտոնական առաջին արձագանքը՝ “Տիտանիկի տոմսի” մասին, շատ պատկերավոր էր: Սակայն տոմս գնելն այլ բան է, խորտակվող նավ նստելն՝ այլ: Նիկոլի կառավարությունը երկիրը կնստեցնի խորտակվող նավ, թե՞ ո՛չ, դեռևս հարց է: Առաջիկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կայցելի Հայաստան և ԵՄ պաշտոնական դիրքորոշումները ևս կհնչեն:
 
Հստակ է մի բան, որ Նիկոլը մեծ ստախոս է, ով առաջնորդվում է բացառապես իր շահերով, ու թքած ունի պետության շահերի վրա: Իր աղետալի իշխանությունը պահպանելու և 2026թ.-ից հետո շարունակելու համար նա պատրաստ է գնորդներին վաճառել “արցախահայության իրավունքները” “միջանցքն ու կոմունիկացիաները”, “ԵՄ անդամակցումը”, “խաղաղությունը”, “կեղծ ստարատեգիական խարտիան”, "սահմանազատումը" և այլն:
 
Նախորդ տասնամյակում խոշոր տերությունների հակասությունները ևս սրվում էին ու հեշտ չէր այդ պարագայում հավասարակշված արտաքին քաղաքականություն վարելը: Սակայն Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանը հաջողությամբ կարողանում էր հասկանալի և փոխադարձ ընդունելի կերպով դիրքավորվել Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ և ԵՄ տնտեսությունների միջև՝ բացառապես հենվելով իր և գործընկերների հետ ունեցած համադրելի շահերի վրա:
 
Առկա հակասությունների վրա կառուցվող և շանտաժի նմանվող Հայաստանի փոփոխական “դիրքորոշումները” բացասաբար են անդրադառնում նաև տարածաշրջանային կայունության վրա։ Փստացի՝ Նիկոլի կառավարությունը սպառում է բոլոր այն հաղթաթղթները, որոնք Հայաստանը կարող էր խաղարկել արտաքին քաղաքականության մեջ: Մեր անկախ պետականությունը մոտեցել է իրավիճակից ելքեր մշակելու իր հնարավորությունների սահմանին։ Գրեթե բոլոր կարմիր գծերը հատվել ու հատվում են:
 
Հաշվի առնելով Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Թուրքիայի աճող ազդեցությունը, կարելի է վստահությամբ ասել, որ հատկապես Արցախի օկուպացիայի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ՌԴ-ին դուրս մղելու և Իրանի վրա ճնշումը մեծացնելու լույսի ներքո՝ Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ: Նիկոլի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականությունն այդ մասին են վկայում:
 
Դանիան առաջարկել է Կալիֆորնիան գնել ԱՄՆ-ից Ի՞նչ տեսք կունենա բյուջետային iPhone SE 4-ը. Աքսեսուարների արտադրողը պատահաբար ցույց է տվել սարքը Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը Նեստան մեկուկես ամիս անց նորից գլխավորեց իտալական ակումբը. պաշտոնական Մակրոնն ասել է, որ պատրաստ է արձագանքել Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելուն Լոռիում շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին Իրանի ԶՈւ-ն ավելի լավ վիճակում է, քան՝ երբևէ․ գլխավոր շտաբի պետ ԱՄՆ Սենատի դեմոկրատները ստեղծել են բողոքի պորտալ Մասկի դեմ 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին. Էրդողանը՝ Թրամփին Ֆրանսիայում կմեկնարկի հարյուրավոր երեխաների բռնության ենթարկելու համար կասկածվող վիրաբույժի գործով դատավարությունը Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Դիարբեքիրի հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի» միջոցառում է անցակցվել Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին ԱՄՆ-ի նպատակը բանակցություններում Իրանի կապիտուլյացիան է, բայց մենք երբեք չենք հանձնվի. Արաղչի Ձյուն կտեղա ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն Մանվելյան Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի շփումների մասին Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Վճռական և ուժգին հակահարված տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին. չինական մամուլը՝ Թրամփի վարչակազմի որոշման մասինՄալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան 1 զոհ, 2 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհինԱյս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան Լարված իրավիճակ` Հաղթանակ թաղամասում. բնակիչները փակել են ճանապարհը Որոշ հասցեներում ջուր չի լինի Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանելԱդրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր «Աստված քեզ հետ, Անուլ ջան»․ Աշոտ Ղազարյանը՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցող թոռնուհունԿրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ Պուտինը կմեկնի Չինաստան Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան Եվրոպայում գազի գինը բարձրացել է Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 29 ամյա վարորդը տեղում մահացել է Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի«ՀայաՔվեն» Գյումրիում անցկացրեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» խորագրով երկօրյա սեմինարների շարք Շները հարձակվել են 10-ամյա աղջնակի վրա․ վիճակը ծանր է․ ՌԴ ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան«Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակը բացել է դռները. նոր ու մասշտաբային ծրագրերն առջևում են Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. ՀայաՔվե