Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ փետուրներից է հնարավոր պատրաստել... փետրաբաճկոնը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրաբաճկոնը (ռուսերեն՝ пуховик) միջուկով տաք վերնահագուստ է, որը նախատեսված է ցուրտ եղանակից մարդուն պաշտպանելու համար:

Փետրաբաճկոնի արտաքին դիզայնի բազմաթիվ տարբերակներ կան։ Ենթադրվում է, որ այդ հագուստի առաջին տարբերակները կարող էին հայտնվել 12-րդ դարում Ասիայում: Չկա ճշգրիտ տեղեկություն այն մասին, թե որ երկրում են սկսել առաջին անգամ նման հագուստ կարել, սակայն կարելի է միայն ենթադրել, որ դա եղել է Չինաստանը, Մոնղոլիան կամ Ճապոնիան, քանի որ այդ ասիական երկրներում է համեմատաբար ցուրտ:

Այդ հագուստը լցոնել են բամբակով, զարդարել թանկարժեք քարերով, ու դրանք բավականին ծանր են եղել։ Ամենայն հավանականությամբ, ներսից փետուրներով լցոնված առաջին իսկական փետրաբաճկոնները ստեղծվել են Նորվեգիայում։ Երկրի կլիման է ստիպել բնակիչներին՝ փնտրել տաք հագուստի տարբերակներ: Նորվեգացիները մորթի քիչ են ունեցել մորթյա բաճկոններ պատրաստելու համար, ուստի սկսել են օգտագործել գագա բադի փետուրները, ավելի ճիշտ՝ աղվամազը, բաճկոնները լցոնելու համար։ Այդ ափամերձ երկրում անգամ նոր մասնագիտություն է հայտնվել՝ գագայի աղվամազ հավաքող: 16-րդ դարում Նորվեգիայի թագավորը բացել է առաջին բուծարանները, որտեղ բուծել են գագա բադեր, իսկ բուծարանների մոտ տեղադրվել են գիշատիչների դեմ պաշտպանիչ սարքավորումներ։ Մինչ այժմ էլ գագա բադի աղվամազը, որով նա ձևավորում է իր բույնը, համարվում է լավագույններից մեկը փետրաբաճկոններ կարելու համար։

Եվրոպական այլ երկրներում ևս նմանատիպ բաճկոններ են կարել։ Որպես լցոնիչ օգտագործվել են թռչունների փետուրները և աղվամազը: Սկզբից փորձել են օգտագործել հավի ու հնդկահավի աղվամազ ու փետուրներ, բայց արագ պարզվել է, որ նման լցոնիչները հարմար չեն, դրանք արագ են փտում ու փչանում: Պարզ է դարձել, որ կարելի է օգտագործել միայն ջրային թռչուններից ստացված հումքը, քանի որ նրանց փետուրները պատված են հատուկ քսանյութով։

20-րդ դարում առաջացել է փետրաբաճկոնների զանգվածային արտադրության անհրաժեշտություն, քանի որ բևեռախույզները, լեռնագնացները, դահուկորդները, զինվորականները և փայտահատները դրանցով կարող էին իրենց հարմարավետ զգալ ցածր ջերմաստիճանների պայմաններում: Հստակ հայտնի չէ, թե ով է առաջինը հորինել մեզ ներկայում ծանոթ փետրաբաճկոնը, սակայն 1922 թվականին ալպինիստ Ջորջ Ինգլ Ֆինգն է օգտագործել այդ հագուստը Էվերեստը բարձրանալու համար: 1940 թվականին Էդի Բաուերն է արտոնագիր ստացել ժամանակակից փետրաբաճկոնի արտադրության համար։ 1952 թվականին ԱՄՆ-ում սկսվել է Snorkel Parka Army փետրաբաճկոնի արտադրությունը։

1964 թվականից նման բաճկոնները հասանելի են եղել զանգվածային սպառողների համար և դարձել մոդայիկ: Ներկայում ժամանակակից բաճկոնների լցոնման համար օգտագործվում են տարբեր նյութեր: Ինչպես նախկինում, լավագույնն են համարվում ջրլող թռչունների փետուրն ու աղվամազը։ Բաճկոնի մակերեսը պատրաստվում է դիմացկուն գործվածքից։ Որոշ բաճկոններ կարող են պաշտպանել մարդուն մինչև -85 0C ջերմաստիճանից: Նշենք միայն, որ մինչև 2002 թվականը փետրաբաճկոնները համարվել են հիմնականում սպորտային հագուստ: Հետո նորաձևության ցուցադրություններից մեկում Ջոն Գալիանոն առաջարկել է կանանց անսովոր փետրաբաճկոն, որը սկսել են կրել շատերը։

Մեր օրերում առաջարկվում են փետրաբաճկոնների հսկայական թվով տարբեր մոդելներ, որոնք ոչ միայն հարմարավետություն և ջերմություն են հաղորդում, այլ նաև զարդարում են իրենց տերերին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞րն է այս տարվա խորհրդանիշ զարդըՆոր առաջարկ Ալիևին․ Փաշինյանի կործանարար ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Ոստիկանությունն ու քննչականը ժամանակ չեն գտնում ընդդիմադիր գործիչների, հոգևորականների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով․ Աբրահամյան Մարդկանց զգուշացրել են սննդի միջոցով թռչնագրիպով վարակվելու վտանգի մասինՅունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթքՅուրաքանչյուր 100 մարդուց 6-ը տառապում է կորոնավիրուսի հետևանքներից Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալակիրը․ բռնցքամարտի ԱԱ Մեսսին կմասնակցի իր 21 մետրանոց արձանի բացման արարողությանը՝ Կալկաթայում «Ռուսական փոստի» գործունեությունը կաթվածահար է եղել Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից․ Սպիտակ տուն Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե Թանդիլյան 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ. Իրակլի Կոբախիձե Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայ գերիներին Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Կրկին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Լավ լուր՝ էլեկտրոմոբիլ ներկրողների համար Դավիթաշենի կամրջի սկզբնամասում մեքենաներ են բախվել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայաստանը Հնդկաստանի առանցքային գործընկերն է տարածաշրջանում. հնդիկ վերլուծաբաններ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան Վայոց ձորում «Ford»-ը բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել. կա տուժած Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող փոքրիկ կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմինՍպիտակի ոլորաններում բեռնատար է այրվել Տնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանՄեքենան բախվել է «Կամազ»-ին, կողաշրջվել․ վիրավոր կա Խոշոր ավտոարտադրողները ԱՄՆ-ին կոչ են արել արգելելու չինական ընկերությունների մուտքը երկիր Ռաֆայել Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ առավելության հասնելով Մագնուս Կարլսենի նկատմամբ Տնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Երևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel Vectra»-ով մահացու վրաերթ է ենթարկել կին հետիոտնի Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամուրջի վերականգնման ծրագիրը Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողը Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ Մյանմայի խոշոր հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Տղամարդը հաղորդում է տվել, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդի» բժիշկն է Երեւանյան հյուրանոցում պայթուցիկ չի հայտնաբերվել. ՆԳՆ Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածի երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի աջ երթևեկելի մասով Բելառուսը ԵԱՏՄ երկրներին հորդորել է հետևել Հայաստանի օրինակին Ո՞ր փողոցները կփակվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար․ ցանկ Կարևորը` ՍՅՈՒՆԻՔԻ մասին․ Նարեկ Կարապետյան