Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Այս տարի այն կնշվի ապրիլի 20-ին։

Մեծ պահքը կմեկնարկի մարտի 3-ին։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

 Հետևեք մեզ՝ այստեղ

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները Երկար ժամանակով ջուր չի լինելու Կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը Այսօր շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարության շինծու դատավարությունը․ Ա․ Հարությունյանը և Դ․ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ Երևան-Մոսկվա տոմսերը թանկացել են. ի՞նչ արժե այս պահին ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին Քաղաքացու անձնագրի ստորագրությունում Արարատ լեռան պատկերի պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով Ուկրաինայում պատերազմը կավարտվի ապրիլի 20-ին. Daily Mail Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար Հայտնի է, թե ովքեր են մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն․ հիվանդների մեծ մասը երեխաներ են Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին Պարեկային ծառայությունն այսուհետ կգործի այլ հասցեում Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Նորվեգիա Ֆորմուլա-1․ Ամենաբարձր վարձատրությամբ մրցարշավորդների տասնյակը Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին Իրանի դեսպանը մեկնաբանել է Երևանի Հանրապետության հրապարակում արված սկանդալային տեսագրությունը ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Ուսումնական ինքնաթիռ է կործանվել, 2 մարդ մաhացել է․ ՌԴ (տեսանյութ) Ե՞րբ կնշվի Զատիկը Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել՝ Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Մերձավանի ողբերգական գիշերը․ կադրեր են հրապարակվել Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում Իրանն ու Հայաստանը Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ամեն մեքենայից 1 մաhացած ու 1 վիրավnր․ նոր մանրամասներ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից Մուրազի վրա տղա էր, հազար ափսոս. իրավիճակը Մերձավանում՝ արյունալի միջադեպից հետո ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի գործընկերոջ հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի խնդրին առնչվող հարցեր Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը կպարզեցվի Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ Իրանի դեսպան Երթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին Արագածոտնում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «ՎԱԶ 2107»-ը Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հասել է առավելագույնին․ Թրամփ Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար «Իշխանն իմ լավագույն ընկերներից է, բաժանումից հետո մենք բեմում միասին խաղացել ենք». Անի Բայաթյանը՝ նախկին ամուսնու մասին Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան Ֆրանսիական Mirage 2000 առաջին ինքնաթիռներն են մատակարարվել Ուկրաինային Սյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում