Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետներն իրենց ողջ կյանքն ապրել են հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման: Պայքարել են թյուր ուսմունքների դեմ, գրում է qahana.am-ը։

«Տիրոջ համբարձումից հետո առաքյալները քարոզեցին ամբողջ աշխարհում, մկրտեցին հեթանոսներին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Առաքյալներն ունեցան իրենց աշակերտները: Ժամանակին շատ զորացավ Ալեքսանդրիայի դպրոցը: Արեգակներ փայլատակեցին այնտեղ, ինչպիսին Աթանաս Ալեքսանդրացին էր և Սուրբ Կյուրեղը, որոնց առաքելությունը շատ կարևոր էր Տիեզերական Եկեղեցու համար»,- նշում է ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Սուրբ Աթանասը ծնվել է 296 թվականին Ալեքսանդրիայում: Իր աստվածաբանական ուսումը ստացել է հայրենի քաղաքի հանրահռչակ աստվածաբանական ճեմարաններում: Դարձել է Ալեքսանդրիայի Եկեղեցու պատրիարքը և իր գրեթե ողջ կյանքն անցկացրել արիոսականների դեմ պայքարելով: Արիոսականները քարոզում էին, թե կա մեկ Աստված՝ Հայր Աստվածը և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը:

Հայրապետը հալածվել է, բազմիցս վտարվել, սակայն չի նահանջել ճնշումների պատճառով: Վերադարձել է իր Աթոռին և կյանքի մնացած տարիները նվիրել Քրիստոնյա Եկեղեցու վերակազմելուն: Հետագայում Նիկիայի Ա տիեզերական ժողովում մերժվում է Արիոսի շարժումը, դատապարտվում նրա մոլորությունը:

«Մեր հայրապետները ճշմարտության ջատագովներն էին: Նրանք Երկինքը բացեցին մեզ համար: Նիկիո ժողովը հաստատեց մեր հիմքերը, դարձավ մեր լույս ճանապարհը՝ աստվածաճանաչության, ինքներս մեզ ճանաչելու: Ընդունվեց ուղղափառ դավանության հիմնական դրույթները պարունակող Հավատո հանգանակը: Այն, որպես դավանության հիմք, մինչև այսօր անխափան գործածվում է Հայ Եկեղեցում, հռչակվում է Սուրբ Պատարագի ընթացքում: Հավատամքը դավանանքի այն բանաձևն է, որն ամփոփում է Եկեղեցու ամբողջ աստվածաբանական ընկալումները, պատկերացումները՝ կապված Սուրբ Երրորդության երեք անձերի հետ»,- նշում է Տեր Շահեն:

Հանգանակի հիմնական բովանդակությունն է, որ մենք հավատում ենք Հայր Աստծուն, ով ստեղծեց ողջ տիեզերքը, ով անսկիզբ է և արարեց ամբողջ աշխարհը, հավատում ենք Որդուն, որով, ստեղծվեց աշխարհը, ով Աստված է, կատարյալ Աստված և հավատում ենք Սուրբ Հոգուն, որ բխում է Հորից և էակից է Որդուն, որը նույնպես Աստված է։ Եվ այս երեք Անձերը միացած են անխառն և անշփոթ կերպով։

Վերջին համաքրիստոնեական հայրապետը, որն անցել է տոնելի սրբերի դասը, Սուրբ Կյուրեղն է: Նա ծնվել է Ալեքսանդրիայում 380 թվականին: Եղել է Ալեքսանդրիայի քսանչորսերորդ պատրիարքը: Պայքարել է նեստորական աղանդի դեմ: Նեստորը Կոստանդնոպոլսի պատրիարքն էր, որը Քրիստոսին ընդունում էր լոկ որպես մարդ, որը հաղթահարել է մարդկային թուլություններն ու մեսիա դարձել։ Նա Կույս Մարիամին չէր համարում Աստվածածին, այլ՝ մարդածին։ Եփեսոսի Գ տիեզերական ժողովում դատապարտվել է Նեստորի վարդապետությունը:

Սուրբ Կյուրեղի նշանավոր «Մի բնություն Բանին մարմնացելո» բանաձևը եղել է Հայ Եկեղեցու Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը, որով ընդդեմ Նեստորի երկու բնության բաժանող վարդապետությանը, շեշտվում է Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների միությունը:

Երկար ժամանակով ջուր չի լինելու Կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը Այսօր շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարության շինծու դատավարությունը․ Ա․ Հարությունյանը և Դ․ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ Երևան-Մոսկվա տոմսերը թանկացել են. ի՞նչ արժե այս պահին ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին Քաղաքացու անձնագրի ստորագրությունում Արարատ լեռան պատկերի պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով Ուկրաինայում պատերազմը կավարտվի ապրիլի 20-ին. Daily Mail Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար Հայտնի է, թե ովքեր են մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն․ հիվանդների մեծ մասը երեխաներ են Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին Պարեկային ծառայությունն այսուհետ կգործի այլ հասցեում Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Նորվեգիա Ֆորմուլա-1․ Ամենաբարձր վարձատրությամբ մրցարշավորդների տասնյակը Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին Իրանի դեսպանը մեկնաբանել է Երևանի Հանրապետության հրապարակում արված սկանդալային տեսագրությունը ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Ուսումնական ինքնաթիռ է կործանվել, 2 մարդ մաhացել է․ ՌԴ (տեսանյութ) Ե՞րբ կնշվի Զատիկը Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել՝ Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Մերձավանի ողբերգական գիշերը․ կադրեր են հրապարակվել Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում Իրանն ու Հայաստանը Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ամեն մեքենայից 1 մաhացած ու 1 վիրավnր․ նոր մանրամասներ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից Մուրազի վրա տղա էր, հազար ափսոս. իրավիճակը Մերձավանում՝ արյունալի միջադեպից հետո ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի գործընկերոջ հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի խնդրին առնչվող հարցեր Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը կպարզեցվի Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ Իրանի դեսպան Երթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին Արագածոտնում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «ՎԱԶ 2107»-ը Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հասել է առավելագույնին․ Թրամփ Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար «Իշխանն իմ լավագույն ընկերներից է, բաժանումից հետո մենք բեմում միասին խաղացել ենք». Անի Բայաթյանը՝ նախկին ամուսնու մասին Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան Ֆրանսիական Mirage 2000 առաջին ինքնաթիռներն են մատակարարվել Ուկրաինային Սյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում «Իրավիճակները լինում են տարբեր՝ ուրախ, տխուր, գժական, հանդարտ, լացելու». Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը նշում են իրենց միության 13-րդ ամյակը