Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ նոր մանրամասներ են հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:

Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ. Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին:

Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրելու: Թիվ 20 դպրոցում ընդունելության քննության համար հայտագրված 120 դիմորդից երկուսը չեն ներկայացել:

Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:

Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:

Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:

Հատկանշական է՝ բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով:

Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու:

Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հայ գերիներին ճնշում են բանտում. Բաբայանը ուղերձը տվեց Թեկուզ ամբողջը հողին հավասարեցնեն՝ մեր ընտանիքը հետ է վերադառնալու․ Ստեփանակերտում ավերվել է ևս մեկ փողոց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության. տեսանյութ Դատարանը կալանավորել է ՌԴ և Լիտվայի Հանրապետության քաղաքացիներին, որոնք խուլիգանություն էին կատարել մետրոյում ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները Երկար ժամանակով ջուր չի լինելու Կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը Այսօր շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարության շինծու դատավարությունը․ Ա․ Հարությունյանը և Դ․ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ Երևան-Մոսկվա տոմսերը թանկացել են. ի՞նչ արժե այս պահին ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին Քաղաքացու անձնագրի ստորագրությունում Արարատ լեռան պատկերի պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով Ուկրաինայում պատերազմը կավարտվի ապրիլի 20-ին. Daily Mail Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար Հայտնի է, թե ովքեր են մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն․ հիվանդների մեծ մասը երեխաներ են Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին Պարեկային ծառայությունն այսուհետ կգործի այլ հասցեում Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Նորվեգիա Ֆորմուլա-1․ Ամենաբարձր վարձատրությամբ մրցարշավորդների տասնյակը Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին Իրանի դեսպանը մեկնաբանել է Երևանի Հանրապետության հրապարակում արված սկանդալային տեսագրությունը ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Ուսումնական ինքնաթիռ է կործանվել, 2 մարդ մաhացել է․ ՌԴ (տեսանյութ) Ե՞րբ կնշվի Զատիկը Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել՝ Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Մերձավանի ողբերգական գիշերը․ կադրեր են հրապարակվել Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում Իրանն ու Հայաստանը Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ամեն մեքենայից 1 մաhացած ու 1 վիրավnր․ նոր մանրամասներ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից Մուրազի վրա տղա էր, հազար ափսոս. իրավիճակը Մերձավանում՝ արյունալի միջադեպից հետո ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի գործընկերոջ հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի խնդրին առնչվող հարցեր Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը կպարզեցվի Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ Իրանի դեսպան Երթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին Արագածոտնում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «ՎԱԶ 2107»-ը Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հասել է առավելագույնին․ Թրամփ Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Հայտնի է` ովքեր են պայքարելու տարվա «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար «Իշխանն իմ լավագույն ընկերներից է, բաժանումից հետո մենք բեմում միասին խաղացել ենք». Անի Բայաթյանը՝ նախկին ամուսնու մասին Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան Ֆրանսիական Mirage 2000 առաջին ինքնաթիռներն են մատակարարվել Ուկրաինային