«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Լոռու մարզում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, կարևորելով ժողովրդավարական կարգերի հաստատումը և քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, 2025թ․ փետրվար 1-ին և 2-ին Լոռու մարզում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց, որը վարելու են ոլորտի փորձառու և լավագույն մասնագետները:
•Դասընթացի մասնակիցներին տրամադրվելու են մասնակցությունը հավաստող վկայականներ: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան նաև դիտորդական աշխատանք իրականացնելու ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրությունների ժամանակ:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել կից հղմամբ տրված հայտը մինչև ս.թ. հունվարի 31-ը ներառյալ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



