Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շաբաթ օրը Լիբանանի բանակը հայտնել է, որ պատրաստ է իր ուժերը տեղակայել երկրի հարավում՝ Իսրայելին մեղադրելով մինչեւ հաջորդ օրը սահմանված ժամկետի ավարտը զորքերի դուրսբերումն «ուշացնելու» մեջ, տեղեկացրել է AFP-ը։
Մի շարք փուլերում տեղի է ունեցել ձգձգում իսրայելական հակառակորդի կողմից»,- նշվել է բանակի հայտարարությունում, որտեղ նաեւ ասվում է, որ բանակը «պատրաստ է շարունակել ուժերի տեղակայումը, հենց որ իսրայելական թշնամին հեռանա»։
Բանակը մարդկանց կոչ է արել «զգույշ լինել հարավային սահմանային շրջաններ վերադառնալիս՝ ականների եւ կասկածելի իրերի առկայության պատճառով, որոնք թողել են իսրայելական զորքերը»։
Իսրայելի եւ Լիբանանի «Հեզբոլլահ» շարժմանմիջեւ կնքված, նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտածհրադադարի պայմանների համաձայն՝լիբանանյան բանակը ՄԱԿ խաղաղապահներիհետ միասին պետք է տեղակայվի հարավում՝Իսրայելի բանակի դուրսբերումից հետո 60 օրվաընթացքում:
«Հեզբոլլահը» պետք է դուրս բերի իր ուժերը Լիտանի գետից հյուսիս՝ սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորությամբ, եւ քանդի հարավում մնացած ռազմական ենթակառուցվածքները,- նշվել է Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում:- Քանի որ լիբանանյան պետությունը դեռ լիովին չի կատարել հրադադարի համաձայնագիրը, զորքերի աստիճանական դուրսբերման գործընթացը կշարունակվի՝ Միացյալ Նահանգների հետ լիակատար համակարգմամբ»։



















































