Երևան, 16.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայում մեծ թափ է հավաքում պատշգամբներում արևային մարտկոցների օգտագործման միտումը, ինչը թույլ է տալիս բնակիչներին խնայել էլեկտրաէներգիան, գրում է Overclockers.ru-ն։ Ձմեռային մի օր բեռլինցի Յենս Սաքը, դիտելով թեթև ձյունը, որը ծածկել էր իր պատշգամբի փոքրիկ արևային մարտկոցները, հանեց սմարթֆոնը` ստուգելու դրանց ընթացիկ էներգիան: Չնայած համեստ թվերին՝ Սաքը կատակով խոստովանում է, որ սիրում է արևային մարտկոցների ծանուցումները` նշելով, որ օգոստոսին դրանք տեղադրելուց հետո իրեն հաջողվել է խնայել 79 եվրո: 

Պաշտոնական տվյալներով մինչև 2024 թվականի վերջը Գերմանիայում տեղադրվել է ավելի քան 800 հազար նման արևային կայան։ Դա տպավորիչ ցուցանիշ է եվրոպական երկրի համար, և դա պայմանավորված է կառավարության սուբսիդիաներով և էլեկտրաէներգիայի բարձր սակագների պայմաններում ծախսերը նվազեցնելու հանրության ցանկությամբ:

Ներկայումս այդ ցուցանիշը ավելի քան կրկնապատկվել է նախորդ տարվա ցուցանիշից և տասն անգամ ավելի է քան եղել է 2022 թվականին: EmpowerSource խորհրդատվական ընկերությունը գնահատում է, որ ներկայումս գործում է մոտ երեք միլիոն նման կայանք ամբողջ երկրում, ներառյալ նրանք, որոնք պաշտոնապես գրանցված չեն: Արևային էներգիայի համակարգերի Ֆրաունհոֆեր ինստիտուտի հետազոտող Լեոնհարդ Պրոբստը կարծում է, որ տեղադրված կայանների իրական թիվը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քանի որ շատ օգտվողներ չեն ցանկանում գրանցել դրանք:

Պատշգամբային արևային էներգիան արագորեն է դառնում  ժողովրդական Գերմանիայում, քանի որ դրանք տանիքային ֆոտովոլտային վահանակներից ավելի մատչելի այլընտրանք են, հեշտ են տեղադրվում:  Չնայած պատշգամբային կայանները հզորությամբ զգալիորեն զիջում են տանիքայիններին, բայց դրանք ի վիճակի են ծածկել կենցաղային կարիքների մի մասը` էներգիա ապահովելով, օրինակ, համակարգիչներին կամ աման լվացող մեքենաներին: Պրոբստը գնահատում է, որ այդ մինի կայաններին բաժին է ընկնում Գերմանիայի ընդհանուր տեղադրված արևային հզորության մոտ երկու տոկոսը, որը կազմում է գրեթե 100 գիգավատ: Այնուամենայնիվ, նա վստահ է, որ այդ մասնաբաժինը կշարունակի աճել։ «Դա մի փոքր կրթական էֆեկտ է,- բացատրել է նա,- ավելի շատ մարդկանց սովորեցնելով արևային էներգիային կարող է խրախուսել նրանց ներդրումներ կատարել ավելի հզոր համակարգերում»:

Բեռլինյան Sonnenrepublik ընկերության ղեկավար Օլիվեր Լանգը, որը մասնագիտացած է արևային պատշգամբային արևային կայաններում, նշել է վերջին տարիներին պահանջարկի զգալի աճի մասին` դա կապելով COVID-19 համաճարակի և Ուկրաինայում զինված հակամարտության բռնկման հետ։ «Սկզբում պահանջարկը նվազագույն էր, երբ մենք առաջին անգամ սկսեցինք վաճառել դրանք վեց տարի առաջ, - ասել է նա,- ամեն ինչ փոխվեց համաճարակի ժամանակ, երբ մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեին, հետո սկսվեցին ողբերգական իրադարձությունները Ուկրաինայում, որոնք մտահոգություններ առաջացրին էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների վերաբերյալ, և, վերջապես, պետությունը սկսեց սուբսիդավորման նման ծրագրերը»: Հարկ է նշել, որ, լինելով ավելի քիչ հզոր, քան տանիքին տեղադրված գործընկերները, պատշգամբային կայանները ուղղված են մասամբ բավարարելու տնային տնտեսության կարիքները, դրանք կիրառություն գաջեթները լիցքավորելու կամ կենցաղային տեխնիկան սնուցելու համար են: Պետական ​​սուբսիդիաներն են զգալի խթան դարձել պատշգամբային արևային վահանակների աճող ժողովրդականության համար: 

Չնայած Գերմանիայում էներգակիրների գները կայունացել են 2022 թվականի իրենց գագաթնակետից ի վեր, դրանք մնում են Եվրոպայում ամենաբարձրներից: Սաքը խոստովանում է, որ պատշգամբի պանելներ ընտրելիս իր համար որոշիչ գործոն է դարձել տնտեսական օգուտը, այլ ոչ թե շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգությունը։ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է պատշգամբային արևային վահանակների տարածմանը` պարզեցնելով տեղադրման ընթացակարգը։ Սեփականատերերն այլևս պարտավոր չեն գրանցել այդ սարքերը, և բազմաբնակարան շենքերի բնակիչները կարող են դրանք տեղադրել առանց սեփականատիրոջ կամ կառավարող ընկերության համաձայնության: Միրջամ Սաքը՝ Յենսի կինը, չնայած Գերմանիայում փոփոխական եղանակին, խորհուրդ է տալիս պատշգամբի արևային մարտկոցներ օգտագործել բոլորին, ովքեր հնարավորություն ունեն: Դա հեշտ է, իսկ գների միջակայքը թույլ է տալիս ընտրել ցանկացած բյուջեի տարբերակ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

 

Դիդդիի դեմ նոր հայցում ասվում է, որ ռեփերը գերի է պահել մի կնոջԱբխազիայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունըG7 երկրները ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը կապում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ«Լացիոն» ու «Նապոլին» խաղացին ոչ ոքիԵվրոպան սպառնալիքներին դիմակայելու համար ստիպված կլինի զոհողությունների դիմել. Ֆրանսիայի արտգործնախարարԿարմիր Խաչը քննադատել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ պատանդների և գերիների «անվայել» փոխանակման համարԱղվանի գյուղի մոտ բախվել են MACK մակնիշի ավտոբաքը և KamAZ մակնիշի բեռնատարըԹրամփի և Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի վերջին. Bloomberg ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է Tesla զրահապատ էլեկտրական ավտոմեքենաների գնումը «Ռեալը» բաց թողեց հաղթանակը Մբապեի գոլից եւ Բելինգեմի հեռացումից հետոOpel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբՈւկրաինայի պատերազմը կարող է վերածվել Եվրամիության «Աֆղանստանի». Օրբան Թրամփն ու Մասկը հիշեցնում են «Սուտլիկ որսկանի»․ CNN Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ առաջնորդներին կոչ է արել բարձրաձայնել իրենց առաջարկներն Ուկրաինայի վերաբերյալ Պրեմիերա․ Արամ MP3՝ «Մի Սովորական Տղա» Մոռացել էի կնոջս ինչ-որ բան նվիրել Սբ. Վալենտինին, ուստի այս գոլերը նրա համար էին․ Մերինոն՝ «Արսենալ»-ի կազմում դուբլի մասին Աբխազիայի ԿԸՀ-ն երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հայտարարել է կայացած Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ Երեք օրով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել․ ՌԴ Մյունխենում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ո՞վ է Wing-ին սիրո տոնին կակաչներ նվիրել Խոշոր ավտովթար Արարատի մարզումՇինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է Ուկրաինան կարող է «մեկ այլ ՆԱՏՕ» ստեղծել Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ․ Զելենսկի Տեր Հակոբին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից Մերինոյի դուբլը «Արսենալ»-ին հաղթանակ պարգևեց «Լեսթեր»-ի դեմ խաղում Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում է Փաշինյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահի հերքումն՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին, ընդունել ենք ի գիտություն․ Պեսկով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է հատուկ տեխնիկա. իրականացվում է ստուգում Կյանքից հեռացել է «Ֆանֆան վարդակակաչ» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԴոնալդ Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանելԳերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն «Հիմա ասա». Էրիկ Կարապետյանը նոր երգ է ներկայացրել«Կրասնոդարը» դեմ չէ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը Անգլիա ԱՄՆ նահանգներից մեկում կարող են մտցվել հրազենից ճիշտ օգտվելու կանոնների դասեր մանկապարտեզներում Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. մանրամասներ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է Ի՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումՇոլցին խոստացել են վերադարձնել կանցլերի պաշտոնին Ռուսաստանում կարծիք են հայտնել, որ Պուտին-Թրամփ բանակցությունները վախեցնում են Զելենսկին և ԵՄ-ին Պատմության դասագրքերից Արցախյան ազատամшրտը հանել են, «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»․ պատմաբան Արյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է Եվրամիության շարունակական աջակցությունն Ուկրաինային 1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ