Երևան, 09.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր բեռ քաղաքացիների ուսերին ու նոր խնդիրներ բոլորի համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգն անհանգստությունների, բուռն քննարկումների և մեծ դժգոհությունների առիթ է դարձել: Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս: Ի մասնավորի՝ օրերս հրավիրված մամուլի ասուլիսում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադարձավ հանրության շրջանում առկա մտահոգություններին: Նրա խոսքով, հայտարարագիրը Հարկային օրենսգրքում նշված է որպես ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Տնտեսական հատվածի բոլոր պաշտոնյաները շեշտում են, որ դա եկամուտների հայտարարագիր է, մինչդեռ, ըստ Սարգսյանի, դա եկամտային հարկի հաշվարկ է, իսկ նպատակն իրավական ակտով անձանց հարկումն է:

Քաղաքացիները տարակուսած էին, որ պետք է հայտարարագրեն ցանկացած չափի գումարային գործարք: ՊԵԿ-ն «արձագանքեց» առկա դժգոհությանը՝ փոփոխություն կատարվեց որոշման մեջ, որի համաձայն պետք է հայտարարագրել միայն 300 հազար դրամից ավելի արված գործարքները: Սարգսյանի խոսքով, այստեղ թյուրըմբռնում կա, մասնավորաբար՝ մինչև 300 հազար դրամ չհայտարարագրելու հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է՝ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին: «Նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ո՞վ է որոշում՝ այդ գումարը նվիրատվությո՞ւն էր, պարտքով ստացված գումա՞ր, չհարկվո՞ղ էր, թե՞ ոչ»: Քաղաքացիական օրենսգրքի 595 և 878 հոդվածների համաձայն, նվիրատվության և փոխառության պայմանագրերը կնքվում են գրավոր, ուստի միայն դրանք են օրինական համարվում: Մինչդեռ նախկինում պայմանավորվածությունները մեծմասամբ բանավոր էին: Ստացվում է, որ եթե 2024 թվականին քաղաքացին ունեցել է այդպիսի գործարքներ, բայց չունի պայմանագրեր, ապա պետք է դրանք վերականգնի, հակառակ պարագայում՝ կարող է խնդիրների առաջ կանգնել:

Եկամուտները հայտարարագրելու որոշումը իշխանությունները բնորոշում են որպես կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու միջոց: Սարգսյանը սա կեղծ թեզ է համարում: Վստահ է, որ առանց այս գործիքի կոռուպցիան շատ հեշտ հնարավոր է բացահայտել՝ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված յուրաքանչյուր անձի դեպքում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով:

Մեկ այլ մտահոգությունը վերաբերում է բանկային գաղտնիքին: Ակնհայտ է դառնում, որ շատ քաղաքացիներ պարզապես չեն կարողանալու ինքնուրույն լրացնել հայտարարագիրը և դիմելու են նման ծառայություն մատուցող տարբեր ընկերությունների և անհատների: «Ֆիզիկական անձի համար չկա տարբերություն՝ իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչոր աշխատակից: Ու ոչ ոք չգիտի՝ որտե՞ղ է օգտագործվելու քաղաքացու բանկային գաղտնիքը»:

Եկամուտների հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն, ինչն էլ իր հերթին դառնալու է ավելորդ բեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Կարծիքներ կան, որ այն կնպաստի երկրում աղքատության ցուցանիշի բարձրացմանը, համատարած ֆինանսական վերահսկողությանը, սա էլ իր հերթին կհանգեցնի քաղաքացիների արտագաղթի ծավալների ավելացմանն ու ներգաղթի նվազմանը: Սարգսյանի դիտարկմամբ, արտագնա աշխատանքի մեկնածները Հայաստանում պետք է իրենց եկամուտները 20 տոկոսով հարկեն, ու հաշվի առնելով փոխարժեքային այսպիսի անբարենպաստ պայմանները՝ կորոշեն իրենց ընտանիքներին տեղափոխել Հայաստանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար է․ գազ չի լինելու Ռուսաստանը բանակցություններում առավելություն և ավելի ուժեղ դիրք ունի. Թրամփ «Լիվերպուլը» հունվարին կվաճառի Սալահին Քիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավելի քան 150 ռուսաստանցիներ մնացել են Երևանում՝ չվերթի՝ 16 ժամ տևած ուշացման պատճառով. SHOT Հանրապետությունում ձյուն է տեղում Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Գեղարքունիքի պարեկները ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցի դեպք են բացահայտել Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՎթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento», վիրավոր կա Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինԳործատուները կկարողանան աշխատողներին մինչև 1 միլիոն ռուբլի վճարել առանց հարկերի՝ երեխայի ծննդյան դեպքումՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն Մանվելյան«Սպազմատոն»-ի վնասակար ազդեցությունները. ինչ պետք է իմանալ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ Արցախը կորցնելուց հետո, սփյուռքը օդի մեջ է. Սեպուհ Գազարյան Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Տեսախցիկը ֆիքսել է տղամարդու վայրէջքը՝ բարձրահարկ շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹՁու գնելիս ուշադրություն դարձրեք այս նշանին․ ԻՐԱԶԵԿՈՒՄ12,000 կամավորներ արդեն միացել են մեր Շարժմանը. «Մեր ձևով»Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները Տղամարդը ծեծել և կոտրել է կնոջ քիթը՝ ջեռոցը լավ չմաքրելու համար․ մանրամասներ․ ՖՈՏՈՇԱՐՔԶարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովինՀայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են Ունենք դիրքեր, որտեղ մեր զինվորները փաստացի պատանդառված են. Ավետիք ՔերոբյանԱբսուրդ է պնդելը, որ թոշակառուն փողը ծախսել չի կարող․ Ավետիք Չալաբյան Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասինՄայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները Ո՞վ է պատասխանատու Միհրան Հակոբյանի դեմ հարձակման համար Ինչ գույնի հագուստ կրել այս Ամանորի գիշերըԱդրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները Չորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու. Ֆլիկ Չի կարող լինել ժողովրդի համար ավելի թանկ և կարևոր արժեք, քան պետականությունն է. Մհեր ԱվետիսյանԳերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում Ընդամենը մեկ շաբաթում Շարժմանը միացող անհատ կամավորների թիվը 10.000-ից դարձավ 12.000 կամավոր. Նարեկ ԿարապետյանԻշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. «Մեր ձևով»Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ի վերջո, «չոր նախաճաշը» օգտակա՞ր է, թե՞ վնասակար. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքըԵվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ Եղնիկներ և վերանդա. Ծաղկաձորում դռներն են բացել Մուլտի Գրանդ ռեզորթն ու Ռոյալ Սքայ ռեստորանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Փաստ»Կաթողիկոսի կողմից արցախցիների իրավունքների բարձրաձայնումը խանգարում է վարչապետին․ Վահե Դարբինյան