Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բանակցային գործընթացում «Մեղրիի գործոնի» հետ կապված նախօրեի հրապարակումն ուշագրավ է առաջին հերթին այնքանով, թե ինչո՞ւ հենց հիմա շրջանառության մեջ նետվեց այն, այդտեղից արտածյալ՝ ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

Մինչ այդ, սակայն, նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով հիշյալ հրապարակմանը, նշել է. «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել»:

Առհասարակ, «Մեղրին հանձնելու» այդ հորինածին թեզը նոր չէ, որ դրվել է շրջանառության մեջ: Սա փաշինյանական քարոզչության սիրելի «փուչիկներից» է: Բայց այստեղ ամենահետաքրքիրը բուն հրապարակվածի «էությունն» է: Նախ՝ արձանագրենք, որ խոսվում է ինչ-որ բանավոր քննարկումների մասին, այսինքն՝ գրավոր որևէ առաջարկ, փաստաթուղթ չկա: Երկրորդ՝ վկայակոչվում են ամերիկյան, թուրքական ու ադրբեջանական դիվանագիտության ինչ-որ գաղտնազերծված պատառիկներ: Ու, հանրագումարում անհեթեթ, եթե չասվի՝ հիմար պատկեր է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս էր, բայց Ալիևը (Հեյդար) բռնեց ու... չվերցրեց: Իրականում եղել է հակառակը:

Վերջապես, այդ հրապարակումը հանգեցնում է մի քանի ուշագրավ եզրահանգումներին, որ, ասենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ԱՄՆ գործուն աջակցությամբ, ամեն գնով ցանկանում էին Մեղրին պոկել Հայաստանից ու դնել թուրքական տիրապետության տակ: Կամ՝ որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է դիվանագիտական այնքան հմտություն ու ջանք գործադրել, որ ոչ միայն հստակ դիմադրել է այդ հակահայ նկրտումներին, այլև գործընթացը հանգեցրել է Քի Վեսթի նախագծին, որով Արցախը ճանաչվում էր, իսկ Ադրբեջանն ընդամենը Հայաստանին պատկանող (ու վերահսկվող) ճանապարհով Նախիջևան գնալ-գալու հնարավորություն էր ստանալու:

Ոչ պակաս կարևոր է նաև այն արձանագրումը, որ Քոչարյանի «հանձնած» Մեղրին թե՛ նրա պաշտոնավարման ավարտին, թե՛ մինչև օրս Հայաստանի կազմում է ու Հայաստանի հարավային դարպասը: Որքան գիտենք՝ այդպես է: Չնայած իշխանական ու մերձիշխանական քարոզչախումբը շարունակում է Մեղրիի մասին խոսել որպես հանձնած: Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն, որոնց համար հիմքեր են պատրաստվում, թե Քոչարյանը վաղուց «հանձնել էր»:

Ամեն դեպքում, կրկնենք, Մեղրին եղել է ու կա Հայաստանի կազմում, ոչ մեկին հանձնված չէ: Փոխարենը Արցախը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով հայաթափված է և ադրբեջանական օկուպացիայի տակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն էլ՝ ադրբեջանական բանտում: Այսինքն, բուն իրականությունը թողած՝ ոմանք գերադասում են երևակայական ու առավելապես մտացածին, մանիպուլ յատիվ «փուչիկներ» շրջանառել: Ի դեպ, արդեն լրիվ պայթած ու «փսկած» փուչիկներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին «Ես շատ անկյունները կլորացրած եմ ասել, տիկին Ավանեսյան»․ Թորոսյանը՝ ԲԿ-ների պարտքերը չվճարելու մասին Գազ չի լինելու Աննա Դովլաթյանի նոր հրապարակումըՀայաստանի բասկետբոլի թիմը ընկերական խաղեր կանցկացնի Կոստա Ռիկայի հետ Ցուցարարները հավաքվում են Բուենոս Այրեսի Կոնգրեսի շենքի մոտ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Վերջին օրերի Ադրբեջանի լիովին կեղծ՝ հրադադարի խախտումների մեղադրանքները ՀՀ-ն կտրականապես մերժում է. Միրզոյան Բաքվից դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման առաջարկների առնչությամբ.Միրզոյան 18-ամյա տղան փորձել է կամրջից գետը նետվել, 15-ամյա երեխան փրկել է նրան՝ բռնելով ոտքից Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Դիարբեքիրը՝ որպես «հայկական Աթենք» Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ Արտակարգ դեպք․ 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել Առաջիկա օրերը կրկին անձրևային կլինեն․ օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի Ադրբեջանը ծուղակում է հայտնվել և ելքեր է փնտրում. որ դեպքում ԵՄ դիտորդները կհեռանան ՀՀ-ից. տեսանյութ «Կփորձենք լավ հանդես գալ»․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու «Վերջին Զանգ»-ից հայտնի Հենրին` Լևոն Մկրտչյանը, ամուսնացել է 2018-2024 թվականներին ոստիկանների կողմից խոշտանգման 1100-ից ավելի դեպք է արձանագրվել. Լևոն Քոչարյան Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան Բողոքի ակցիայի մասնակիցները բացել են Մամիկոնյանց փողոցը Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «էկզոգեն թունավորում» ախտորոշումով տեղափոխվել են հիվանդանոց Ի՞նչ է կատարվում սահմանին․ ՊՆ հաղորդագրությունը Բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան և «Tesla»-ն Հայաստանում ձյուն է տեղում Ինչպես է Արա Դեղտրիկյանը պարում գործընկերների հետ. համացանցում բացառիկ կադրեր են հայտնվել Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը 175-ը՝ 175-ի դիմաց. Մոսկվան ու Կիևը գերիներ են փոխանակել 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից ՌԴ-ն և ԱՄՆ-ն աշխատում են Սև ծովում նավերի դեմ հարվածների մորատորիումի վրա Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյունից․ Քոչարյան ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու ընթացակարգը. տեսանյութ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Փաշինյան 36-ամյա վարորդը «Volkswagen»-ով գլխիվայր շրջվել է. Shamshyan Թիվ 76 հիմնական դպրոցի դասադուլը, տնօրենի՝ աշխատանքից հնարավոր ազատումը․ ի՞նչ է մտածում քաղաքապետարանը Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը «3 եղբայր էին, ինքը մեծն էր». Սպիտակում սպանված 17-ամյա Գրիշան քոլեջում էր սովորում Մի քանի ժամ գազ չի լինի Իրանում Կրակի տոնի հետևանքով առնվազն 19 մարդ է մաhացել, առնվազն 5568-ը՝ վիրավnրվել Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում, իսկ զինադադարը՝ մի քանի շաբաթից Փաշինյանը հայ չի, նա թուրքի ժառանգ է. քաղաքացի