70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:
Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է:
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է»,- գրել է նա:
Այս պահին դատարանի բակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ընդդիմադիր պատգամավորներ, Բագրատ Սրբազանը նույնպես այնտեղ է, վրդովված քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնում ձայնային ազդանշան տալով:
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































