Երևան, 10.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նպատակն է կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա աղետաբեր պատերազմից, Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցածից հետո հաճախ եմ սկսել ընթերցել պատմության այս կամ այն դրվագը նկարագրող հեղինակներին: Տևական ժամանակ է՝ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդանն» եմ կարդում։ Անկեղծ լինեմ՝ շատ ծանր է առաջ «գնում»: Կարծում եմ՝ դժվար է կարդալ այն հատվածները, թե ոնց էին թուրքերը հայերին ողջողջ այրում, երեխաներին ու մեծահասակներին թոնիրը գցում, սրախողխող անում, կտրում դաստակը, այդ պահին շատ ժամանակ չունեին, որ մատանիներն ու ապարանջանները ձեռքից հանեին, կտրում, իրենց հետ տանում էին, որ հետո մարդկանց անշնչացած մարմինների մասերից թալանը շարունակեին: Բարդ է այս ամենն ընթերցել և դադար չվերցնել։ Ու ոչ այն պատճառով, որ զարմացած ես, առաջին անգամ ես լսում թշնամու վայրագությունների մասին, այլ զգացողություն ունես, որ այս ամենը նաև մեր օրերում ես տեսել, գուցե ոչ քո աչքերով, բայց գիտես, որ նման բան նաև 21-րդ դարում է տեղի ունենում՝ էլի քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո: Հակված չեմ մեղադրել օտարին, վստահ եմ՝ մարդն այնքան ուժեղ պիտի լինի, որ ինքն իր մասին հոգ տանի, նույնն էլ` պետությունը: Բայց անգամ Հայոց ցեղասպանության օրերին, երբ հայ տղամարդկանց նախապես զինաթափել էին, իսկ մարդկանց մեծամասնությունն ապրում էր թմբիրի մեջ՝ վստահ լինելով, որ իրենք աշխատող, ստեղծող, սուլթանին պարտաճանաչ կերպով հարկ վճարող քաղաքացիներ են, ինչո՞ւ նա պետք է ցանկանա բնաջնջել իրենց, շատերը դիմադրություն էին ցույց տալիս թշնամուն, փրկվում յաթաղանից կամ, ավաղ, դրա զոհը դառնում, բայց գլուխը չէին կախում թշնամու դեմ: «Խոդեդանում» մի հատված կա՝ «Յոթ օր» կոչվող, որտեղ պատմվում է Մուշի պաշտպանության ու ապստամբության մասին։ Թե ինչպես են հայ աշխատավորները, ֆիդայինները պայքարում էլ ավելի մեծաքանակ ուժերի դեմ, ոնց են դիմադրում հանուն իրենց հողի։ Մուշն, ի վերջո, ընկնում է, բայց ոչ առանց պայքարի: Նույնն էլ նաև Սասունի պարագայում է:

Կկարծեք, թե զուգահեռներ եմ տանում մեր իրականության հետ: Գուցե նաև այս զգացողությունն ունեմ, որ Մեծ եղեռնից հարյուրից ավելի տարի անց մեզ առաջարկում են կասկածելի խաղաղություն: Ունե՞նք երաշխիք, որ չենք մորթվելու, ինչպես մեր հայրենակիցներն Արցախում, որ չենք տեղահանվելու, ինչպես 2023 թվականին 120 հազար մարդ փակեց իր տան դուռն ու հեռացավ իր բնօրրանից՝ իր հետ տանելով մի քանի հագուստ, սրտի համար թանկ մի քանի իր: Իսկ մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ կվերցնի իր հետ, եթե ստիպված լինի լքել իր տունը: Եթե այս հարցը հնչի մեր ուղեղում, մեր սրտի մի անկյունում, գուցե այսօր ինչ-որ բան կարողանանք շտկել:

Զգացե՞լ եք՝ մեզ չեն պատմում Մուշի ու Սասունի ապստամբության, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի մասին: Ակամայից սա զուգահեռեցի 44-օրյա, 2022 թ. սեպտեմբերի 13-ի և 2023 թ. սեպտեմբերի 19-ի պատերազմների հետ։ Ի՞նչ է ասում քարոզչամեքենան՝ փախան, դավաճանեցին, թողեցին, լքեցին, և այլն, և այլն։ Բոլոր թվարկվածները, վստահաբար, իրականության մեջ տեղի են ունեցել, բայց, ախր, այս երեք պատերազմների ու տարբեր տարիներին թշնամու դիվերսիոն հարձակումները զսպելու ժամանակ ժամկետային զինծառայողները, մեր բանակի սպաները սխրանքներ են գործել ռազմի դաշտում, թշնամուն զսպողը Հայկական բանակն է եղել, բայց քարոզչամեքենան սրա մասին գրեթե չի խոսում։ Իշխանության ներկայացուցիչները, հանձին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, հայրենասիրությանը նոր որակումներ ու ձևակերպումներ են տալիս, օրինակ՝ նա ասում է, թե «պետք է հստակ հայտարարենք՝ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, զինվորին առաջարկում է կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների անվտանգությունը»: Իսկ ինչո՞վ էր զբաղված հայ զինվորը տարիներ շարունակ: Բազմաչարչար ու անշնորհակալ գործ է այս մարդու մտքերը հասկանալն ու վերլուծելը, մեկմեկ դրանում ոչ միայն ռացիոնալության հատիկ չկա, այլ՝ ֆանտաստ հեղինակները երանի կտային նման մտքեր արտահայտելու համար:

Միանշանակ համաձայն եմ, որ պետք է խոսել բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին, դա պարտադիր պայման է, եթե որպես պետություն և ազգ ցանկանում ենք առաջընթաց գրանցել: Նույն բանակի օրինակով. նրանք, ովքեր հանցանք են գործել բանակի ու պետության առջև, պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց... Պետք է խոսել նաև հերոսական դրվագների մասին: Ինչո՞ւ հիմա դա գրեթե չի արվում պետական մակարդակով: Մեր համոզմամբ՝ նպատակ կա կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար։ Ընդ որում՝ հաղթանակ ասելով՝ պետք չէ պաթոսային ու վերացական մի բան պատկերացնել: Հաղթանակի հիմքում իրատեսությունն է, հաշվարկը ու չընդհատվող աշխատանքը: Միայն այդ դեպքում կարելի է կորցրածը վերադարձնելու հույս ունենալ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Xiaomi-ն դադարեցրել է մի շարք հայտնի սմարթֆոնների աջակցությունըԱդրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Մոսկվայում հարձակվել են հայտնի գեղասահորդուհու վրա «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Արզումանյանն ազատվել է պաշտոնից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջիցԴավիթաշենի շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմինԹրամփը կրկին խոսել է Կանադայի մասինPlayboy-ի երեկույթ՝ ի պատիվ Սուպերգավաթի. Playboy-ի տարվա աղջիկը հայտնվել է ճագարի 10 մլն դոլար արժողությամբ հագուստով Քաղաքական բայղուշները վախեցնում են մարդկանց, թե ԵՄ գնալը «ուկրաինացում» է․ Հասմիկ ՀակոբյանՀայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի Դանիան առաջարկել է Կալիֆորնիան գնել ԱՄՆ-ից Ի՞նչ տեսք կունենա բյուջետային iPhone SE 4-ը. Աքսեսուարների արտադրողը պատահաբար ցույց է տվել սարքը Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը Նեստան մեկուկես ամիս անց նորից գլխավորեց իտալական ակումբը. պաշտոնական Մակրոնն ասել է, որ պատրաստ է արձագանքել Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելուն Լոռիում շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին Իրանի ԶՈւ-ն ավելի լավ վիճակում է, քան՝ երբևէ․ գլխավոր շտաբի պետ ԱՄՆ Սենատի դեմոկրատները ստեղծել են բողոքի պորտալ Մասկի դեմ 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին. Էրդողանը՝ Թրամփին Ֆրանսիայում կմեկնարկի հարյուրավոր երեխաների բռնության ենթարկելու համար կասկածվող վիրաբույժի գործով դատավարությունը Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Դիարբեքիրի հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի» միջոցառում է անցակցվել Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին ԱՄՆ-ի նպատակը բանակցություններում Իրանի կապիտուլյացիան է, բայց մենք երբեք չենք հանձնվի. Արաղչի Ձյուն կտեղա ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն Մանվելյան Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի շփումների մասին Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Վճռական և ուժգին հակահարված տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին. չինական մամուլը՝ Թրամփի վարչակազմի որոշման մասինՄալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան 1 զոհ, 2 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհինԱյս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան Լարված իրավիճակ` Հաղթանակ թաղամասում. բնակիչները փակել են ճանապարհը Որոշ հասցեներում ջուր չի լինի Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանելԱդրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր «Աստված քեզ հետ, Անուլ ջան»․ Աշոտ Ղազարյանը՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցող թոռնուհունԿրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ Պուտինը կմեկնի Չինաստան Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան Եվրոպայում գազի գինը բարձրացել է