Երևան, 10.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, ընկերասեր երեխա էր: Փոքրուց ժպտերես էր, որքան նկարներ ունի, բոլորում ժպտում է թե՛ փոքր, թե՛ հասուն տարիքում: Կենսուրախ էր, ցանկացած ուրախ առիթի դեպքում Ահարոնն առաջինն էր դուրս գալիս պարելու: Հարազատություն, բարեկամություն անել շատ էր սիրում: Ծառայության ժամանակ էլ անընդհատ զանգահարում էր, իր բարեկամների հետ շփվում, միշտ պատրաստ էր օգնել, եթե դրա կարիքը լիներ: Առհասարակ, որտեղ էլ լիներ Ահարոնը, վայելում էր իրեն շրջապատող մարդկանց հարգանքը: Ընտանիքում, աշխատավայրում, ընկերական շրջապատում Ահարոնս աչքի էր ընկնում ազնիվ ու պարզ բնավորությամբ, բարությամբ: Հարգանք էր վայելում ամենուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նուշիկը՝ Ահարոնի մայրիկը:

Ահարոնը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ օրինակելի և կարգապահ աշակերտ էր, առաջադիմությունը միջին է գնահատում: «Խելացի էր, բայց, կարծես, չէր ուզում սովորել: Ֆիզկուլտուրան էր սիրում, բայց չէի ասի, թե կար դպրոցական մի առարկա, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Ակտիվ մասնակցում էր շախմատային բոլոր միջոցառում-խաղերին: Բազմաթիվ պատվոգրեր ունի»:

Մայրիկն ասում է՝ որդին ձկնորսության սիրահար էր: «Դպրոցական տարիներին դա իր սիրելի զբաղմունքներից մեկն էր: Անգամ պայմանագրային զինծառայող լինելու ժամանակ, երբ տանն էր լինում, անընդհատ ձգտում էր գնալ ձկնորսության: Միշտ ասում էր՝ թեկուզ ձուկ չբռնեմ էլ, այդ ընթացքը, գետի ափին նստելը շատ հաճելի է»:

2015 թվականին դպրոցն ավարտելուց հետո Ահարոնը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Քարվաճառում: Մայրիկն ասում է՝ մեծ էր որդու սերը զենքի հանդեպ, ուրիշ ձգտում, կարծես, չունենար, քան լավ դիպուկահար լինելը: Ծառայության տարիներին պարգևատրվել է կրծքանշաններով։ 2017 թվականին ավարտել է ժամկետային ծառայությունը և անմիջապես անցել ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Տիկին Նուշիկն ասում է՝ որդին սիրով էր ծառայում Սահմանապահ զորքերում:

Բայց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Ահարոնի կյանքի ընթացքը: «Առաջին օրվանից իրենք Երևանում էին: Սեպտեմբերի 29-30-ին, երբ զրուցում էինք, ասում էր՝ երևի հետ կգանք: Հավանաբար ենթադրում էին, որ պատերազմը կդադարի: Ինքը եղել է պատերազմի դաշտում, բայց ես այդ օրերից շատ բան չեմ իմացել: Հորադիզում թեժ մարտերի մեջ է եղել, իսկ մեր հարցերին արձագանքել է՝ մեզ մոտ հանգիստ է, նորմալ, մի անհանգստացեք: Ինձ ասում էր, որ սահմանային հատվածում են, և իրենք ներգրավված չեն պատերազմում: Մինչև վերջ էլ չեմ իմացել, որ թեժ կռվի մեջ է եղել»:

Տղաներից շատերը չեն կարողացել հաճախակի տուն զանգահարել, մյուսներն էլ ամենօրյա կապի մեջ են եղել ընտանիքի հետ: Ահարոնի պարագայում մայրիկը հիշում է՝ երբ մյուս որդուն հարցնում էր՝ եղբայրը զանգահարե՞լ է, դրական պատասխան էր ստանում: «Շատ հետո ինձ ասացին՝ օրեր են եղել, որ Ահարոնը չի զանգահարել, բայց ինձ այդ մասին չեն ասել, որ չանհանգստանամ: Ինչպես պատմում են զինակից ընկերները, լավատես է եղել, միշտ իրենց հորդորել է չկոտրվել ու գնալ առաջ, մեծ հավատ է ունեցել, որ պատերազմում հաղթելու են»։

Հիմա էլ զինակից ընկերները, հրամանատարը հաճախ են այցելում Ահարոնին, և նրանց հետ զրույցների, պատմությունների ընթացքում է Ահարոնի ընտանիքն իմանում, որ, օրինակ՝ թեժ մարտերի ժամանակ Ահարոնն օգնել է վիրավոր ընկերներին, փրկել հրամանատարին՝ տեղափոխելով նրան ապահով տեղ։

Հոկտեմբերի 12-ին է եղել ընտանիքի վերջին զրույցն Ահարոնի հետ: «Ասաց. «Մեզ մոտ լույս չկա, հեռախոսը չեմ կարող լիցքավորել: Երևի թե մի երկու օր չկարողանամ զանգահարել, չանհանգստանաք»: Հիմա ենք հասկանում, թե որքան ծանր մարտերի մեջ են եղել այդ ժամանակ: Դեպքը եղել է հոկտեմբերի 14–ին, չնայած փաստաթղթերում նշված է հոկտեմբերի 15-ը»: Ծնողներն այդպես էլ չեն կարողանում արտաբերել «զոհվել» բառը: «Այդ օրն արդեն ամբողջ Մարալիկը գիտեր, թե ինչ է պատահել, երևի բացի մեզանից: Հոկտեմբերի 15-ին տղայիս բերեցին: Հեռախոսը գրպանում է եղել, դա է երևի նպաստել, որ իրեն շուտ ենք գտել: Զանգահարել էին հարազատներին, հարց ու փորձ արել, դրա համար էլ Ահարոնս շուտ տուն հասավ»:

Հիմա ընտանիքը փորձում է ուժեղ լինել: Ահարոնի զոհվելուց չորս ամիս անց ծնվել է նրա եղբոր որդին, որին անվանակոչել են ի պատիվ հորեղբոր: «Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս, մեր կյանքը լույսով են լցրել, իրենցով ենք ապրում: Ահարոնս սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր ամուսնանալ, բայց չստացվեց… Իր ճակատագիրն էլ այսպես եղավ»:

Հ. Գ. - Ահարոն Ասատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ-ի «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Playboy-ի երեկույթ՝ ի պատիվ Սուպերգավաթի. Playboy-ի տարվա աղջիկը հայտնվել է ճագարի 10 մլն դոլար արժողությամբ հագուստով Քաղաքական բայղուշները վախեցնում են մարդկանց, թե ԵՄ գնալը «ուկրաինացում» է․ Հասմիկ ՀակոբյանՀայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի Դանիան առաջարկել է Կալիֆորնիան գնել ԱՄՆ-ից Ի՞նչ տեսք կունենա բյուջետային iPhone SE 4-ը. Աքսեսուարների արտադրողը պատահաբար ցույց է տվել սարքը Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը Նեստան մեկուկես ամիս անց նորից գլխավորեց իտալական ակումբը. պաշտոնական Մակրոնն ասել է, որ պատրաստ է արձագանքել Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելուն Լոռիում շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին Իրանի ԶՈւ-ն ավելի լավ վիճակում է, քան՝ երբևէ․ գլխավոր շտաբի պետ ԱՄՆ Սենատի դեմոկրատները ստեղծել են բողոքի պորտալ Մասկի դեմ 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին. Էրդողանը՝ Թրամփին Ֆրանսիայում կմեկնարկի հարյուրավոր երեխաների բռնության ենթարկելու համար կասկածվող վիրաբույժի գործով դատավարությունը Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Դիարբեքիրի հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի» միջոցառում է անցակցվել Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին ԱՄՆ-ի նպատակը բանակցություններում Իրանի կապիտուլյացիան է, բայց մենք երբեք չենք հանձնվի. Արաղչի Ձյուն կտեղա ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն Մանվելյան Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի շփումների մասին Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Վճռական և ուժգին հակահարված տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին. չինական մամուլը՝ Թրամփի վարչակազմի որոշման մասինՄալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան 1 զոհ, 2 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհինԱյս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան Լարված իրավիճակ` Հաղթանակ թաղամասում. բնակիչները փակել են ճանապարհը Որոշ հասցեներում ջուր չի լինի Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանելԱդրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր «Աստված քեզ հետ, Անուլ ջան»․ Աշոտ Ղազարյանը՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցող թոռնուհունԿրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ Պուտինը կմեկնի Չինաստան Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան Եվրոպայում գազի գինը բարձրացել է Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 29 ամյա վարորդը տեղում մահացել է Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի«ՀայաՔվեն» Գյումրիում անցկացրեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» խորագրով երկօրյա սեմինարների շարք Շները հարձակվել են 10-ամյա աղջնակի վրա․ վիճակը ծանր է․ ՌԴ ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը