Երևան, 10.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սկսվեց համավարակը, այնուհետև՝ 44-օրյան, այդ ամենից հետո ո՛չ խոսելու, ո՛չ երգելու ցանկություն կար». Արամոն և Էմմա Պետրոսյանը հին ու նոր երգերով կվերադառնան մեծ բեմ

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տևական դադարից հետո Արամոն և Էմմա Պետրոսյանը փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով և անակնկալներով։

Արտիստների վերջին մեծ համերգային երեկոն տեղի է ունեցել 2018 թվականին։  

«Հետո սկսվեց համավարակը, այնուհետև՝ 44-օրյա պատերազմը։ Այդ ամենից հետո ո՛չ խոսելու, ո՛չ երգելու ցանկություն կար։ Լռությունը հենց այդ մասին էր, որովհետև ապրում էինք Արցախի ցավով։

Փառք ու պատիվ մեր տղաներին, բայց կյանքը շարունակվում է, ապրել, ստեղծագործել է հարկավոր, ուստի տարիներ անց հասունացավ համերգի ժամանակը»,-նշում է Արամոն։

Երեկոյին կհնչեն հեղինակային երգեր, հայտնի կոմպոզիտորների սիրված գործեր՝ նոր շնչով, նոր մեկնաբանությամբ։

«Այժմ համերգի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, փորձեր են, անցուդարձ է, և այդ սրտի թրթիռն արդեն կա,  հուզմունքն ակնհայտ է, ինչը բնական է։ Եթե դա չլինի, ուրեմն ինչ-որ բան սխալ է։

Պետք է ժպիտ, սեր, ջերմություն, դրական էներգիա փոխանցել հանդիսատեսին, որը եկել է վայելելու երաժշտությունը։ Կյանքում ևս պետք է սեր փոխանցել։ Տալիս ես այդ սերն ու ստանում ես այն, բացասականն ես տալիս, դա ես ստանում։ Պետք է առաջնորդվել սիրով, Աստծո լույսով»,-հավաստիացնում է արտիստը։

Արամոյի և Էմմա Պետրոսյանի հետ հանդես են գալու հեղինակավոր երաժիշտներ, սկսնակ երգիչներ։

Բեմում նրանց կընկերակցի դաշնակահար, ջազմեն, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, որի հետ Արամոն շուրջ տասնյոթ տարի աշխատում է։ Նրանք նվագում են ջազային տրիոյում Նիկողայոս Վարդանյանի հետ։

Հանդես կգան նաև Գարիկ Սարիբեկյան տրիոն, «Երևան» լարային քառյակը, Gorgeouz Beats-ը, որը, ըստ Արամոյի, հիանալի երիտասարդ է և կարողանում է հրաշալի մեկնաբանել հայտնի կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները, ինչպես նաև երիտասարդ երգիչներ Հրաչյա Խաչատրյանն ու Նարե Էլիզբարյանը։

«Հրաչյան և Նարեն Էմմայի ուսանողներն են։ Նարեի հետ կերգեմ ջազային ստանդարտ, իսկ իմ հեղինակային «Կտավ» երգը Էմման կկատարի Հրաչյայի հետ, որն արդեն ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան քոլեջը։ Նրանց առաջին մեծ բեմելը կլինի մեզ հետ, և մենք պարտավորվում ենք աջակցել սկսնակ ու տաղանդավոր երգիչներին, երգչուհիներին, ուստի մեր համերգներին կմեծանա նրանց ներկայությունը։ Պետք է  ճանապարհ հարթել նրանց համար, ճիշտ ուղղու վրա դնել, որպեսզի հայ երգը, երգարվեստն առաջ տանեն»,-ասում է Արամոն։

Համերգին հանդես կգան նաև դաշնակահար Մադաթ Ավանեսովը, սոլո կիթառահար Արամ Վարդանյանը, բաս կիթառահար Էդգար Ավետիսյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, զուռնա, բլուլ` Ավագ Մարգարյան,
հարվածայիններ` Գևորգ Հարությունյան:

Քաղաքական բայղուշները վախեցնում են մարդկանց, թե ԵՄ գնալը «ուկրաինացում» է․ Հասմիկ ՀակոբյանՀայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի Դանիան առաջարկել է Կալիֆորնիան գնել ԱՄՆ-ից Ի՞նչ տեսք կունենա բյուջետային iPhone SE 4-ը. Աքսեսուարների արտադրողը պատահաբար ցույց է տվել սարքը Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը Նեստան մեկուկես ամիս անց նորից գլխավորեց իտալական ակումբը. պաշտոնական Մակրոնն ասել է, որ պատրաստ է արձագանքել Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելուն Լոռիում շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին Իրանի ԶՈւ-ն ավելի լավ վիճակում է, քան՝ երբևէ․ գլխավոր շտաբի պետ ԱՄՆ Սենատի դեմոկրատները ստեղծել են բողոքի պորտալ Մասկի դեմ 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին. Էրդողանը՝ Թրամփին Ֆրանսիայում կմեկնարկի հարյուրավոր երեխաների բռնության ենթարկելու համար կասկածվող վիրաբույժի գործով դատավարությունը Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Դիարբեքիրի հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի» միջոցառում է անցակցվել Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին ԱՄՆ-ի նպատակը բանակցություններում Իրանի կապիտուլյացիան է, բայց մենք երբեք չենք հանձնվի. Արաղչի Ձյուն կտեղա ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն Մանվելյան Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի շփումների մասին Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Վճռական և ուժգին հակահարված տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին. չինական մամուլը՝ Թրամփի վարչակազմի որոշման մասինՄալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան 1 զոհ, 2 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհինԱյս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան Լարված իրավիճակ` Հաղթանակ թաղամասում. բնակիչները փակել են ճանապարհը Որոշ հասցեներում ջուր չի լինի Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանելԱդրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր «Աստված քեզ հետ, Անուլ ջան»․ Աշոտ Ղազարյանը՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցող թոռնուհունԿրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ Պուտինը կմեկնի Չինաստան Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան Եվրոպայում գազի գինը բարձրացել է Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 29 ամյա վարորդը տեղում մահացել է Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի«ՀայաՔվեն» Գյումրիում անցկացրեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» խորագրով երկօրյա սեմինարների շարք Շները հարձակվել են 10-ամյա աղջնակի վրա․ վիճակը ծանր է․ ՌԴ ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան