«Գրկեի ու էլ երբեք բաց չթողնեի». Մանե Գրիգորյանը հոր հիշատակի օրվա կապակցությամբ տեսանյութ է հրապարակել
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Երգի պետական թատրոնի հիմնադիր, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակի օրն է։
«Արթուր Գրիգորյանի թողած ժառանգությունը շարունակում է ապրել, իսկ նրա երաժշտությունը շարունակում է հնչել, ներշնչել և կապել սրտեր։
Միշտ հիշում ու գնահատում ենք»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում:
Սոցցանցի իր էջերում հրապարակում է արել նաև Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը: Նա հոր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է արել.
«Գրկեի ու էլ երբեք բաց չթողնեի»:
Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր, որ տարիներ անց կրկին Երգի պետական թատրոնի բեմ է վերադարձել Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» երաժշտական ներկայացումը: Այն վերաբեմադրվել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, երգիչ Ռուսլան Էլյազյանի և Մանե Գրիգորյանի շնորհիվ։
«Ի վերջո սա Արթուր Գրիգորյանի ֆանտազիան է, նրա ստեղծած ներկայացումն է: Սա այն էր, ինչպես ինքն էր տեսել Կոմիտասին:
Եվ՛ պատասխանատու էր, և՛ շատ սիրուն, և՛ նաև որոշակի առումով ընկերոջ հանդեպ ազնիվ լինելու մասին էր այս աշխատանքը»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացել էր Հրաչ Քեշիշյանը:



















































