Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մետրոյի ուղեվարձը շարունակո՞ւմ է մնալ 100, իսկ տրոլեյբուսինը՝ 50 դրա՞մ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրային տրասնպորտը թանկացավ, մարդիկ շարունակում են բոյկոտը՝ պահանջելով, որ հանրային տրանսպորտը լինի նախկինի պես 100 դրամ։

Ու մինչ քաղաքացիները բոյկոտում են 150 սակագնով երթևեկելը երևանյան տրանսպորտում, համացանցում քննարկվում է, որ Երևանի մետրոպելիտենում ուղեվարձը շարունակում է մնալ 100 դրամ, իսկ տրոլեյբուսինը՝ 50 դրամ։

Մասնավորապես, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դեն չնետել մետրոպոլիտենի կայարաններից ձեռք բերված 150֏ արժողությամբ QR կոդերով կտրոնները։ Մետրոյի ուղեվարձը Երևանի ավագանու որոշմամբ չի փոխվել և շարունակում է մնալ 100֏: Յուրաքանչյուր տոմս գնելիս Ձեզնից ապօրինաբար շորթում են տոմսի կես գինը` 50֏-ը։ Այս հանցանքի պատասխանատուները ենթարկվելու են քրեակատարողական պատասխանատվության (ես արդեն ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին)։ Պահեք Ձեր կտրոնները` հետագայում փոխհատուցում ստանալու և ավել վճարված հսկայական գումարները հետ ստանալու նպատակով»։

Էդգար Ղազարյանը, ըստ երևույթի, «լազեյկա է գտել», իր հետ մեկտեղ հանրության մեծամասնությունը նույնպես, թե որոշման մեջ գրված չէ կոնկրետ տրելեյբուսի և մետրոյի սակագնի փոփոխության մասին։

Իսկ ի՞նչ են մտածում Երևանի քաղաքապետարանում, արդյո՞ք որոշման մեջ կա այդ բացը, որը նշանակում է, որ մետրոյի և տրոլեյբուսի ուղեվարձը շարունակում է մնալ 100 դրամ և 50 դրամ․ MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։

Վերջինս նախ նշեց՝ ծանոթ չէ պարոն Ղազարյանի գրառմանը, չի էլ պատրաստվում մեկնաբանել։
«Հայտարարության մեջ ասվում է՝ սահմանվում է նոր ուղևորության գին՝ 150 դրամ, որը տարածվում է բոլոր տեսակի հասարակական տրասնպորտի վրա, այդ թվում՝ տրոլեյբուս, ավտոբուս և մետրո։ Ուղևորատոմսի գինը սահմանվել է 150 դրամը, որին ավագանիները կողմ են քվեարկել, դա վերաբերել է տրոլեյբուսին, ավտոբուսին և մետրոյին»,- ասաց Կոստանյանը։

Ճշտող հարցին, թե հանրության շրջանում այս քննարկման հիմքերը հենց նրա մեջ են, որ որոշման մեջ նշված չէ տրոլեյբուսն ու մետրոն, Կոստանյանն արձագանքեց. «Տրոլեյբուսն ու մետրոն էլ են հասարակական տրանսպորտ, ենթադրում եմ, որ ձևակերպման մասով առանձին-առանձին չի նշվել, բայց բոլոր տրանսպորտային փաթեթները ձեռք բերելու դեպքում բոլոր հասարակական տրանսպորտից կարողանալու են քաղաքացիներն օգտվել։ Հետևապես, որպես գին 150 դրամն է սահմանված, որը վերաբերելու է բոլոր տեսակի հասարակական տրանսպորտին Երևանում»:

Նշենք, Երևան քաղաքում շարունակվում է բոյկոտը, քաղաքացիները ՔՊ-ական իշխանության «լավ որոշումը»՝ տրանսպորտի ուղևորատոմսի գինը 300 դրամից 150 դրամ դարձնելը, չգնահատեցին, մեծամասնությունը չի ցանկանում վճարել 150 դրամ, այլ ցանկանում է նախկինի պես վճարել 100 դրամ: Ակցիաները շարունակվում են․․.

 Հետևեք մեզ՝ այստեղ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը Էդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակներըԿիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով. Մակրոն 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանԼոռու մարզում 11-ամյա և 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային ԱՄԷ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհեր կան Գվարդիոլան որակազրկվել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի