Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցին:
«Այո, Եվրոպան հիանալի է, բայց դուք պետք է միաժամանակ խզեք կապերը Ռուսաստանի հետ», - այսպես, ըստ դիվանագետի, կարելի է մեկնաբանել Երևանում ելույթ ունեցած եվրոպացի քաղաքական գործիչների ուղերձները։
«Իհարկե, Երևանի ինքնիշխան որոշումն է` որ ինտեգրացիոն կառույցում լինել՝ ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում»,- ասել է դիվանագետը Armenia Sputnik ռադիոյի «Աբովյան Time»-ի եթերում։
«Բայց կան օբյեկտիվ իրողություններ` երկիրը չի կարող լինել միաժամանակ երկու մաքսային միություններում։ Հատկապես հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի նկատմամբ»։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































