«Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը․կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 4-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 2002 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































