Երևան, 10.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանին վերաբերող քննարկմանը բանախոսները բարձրաձայնեցին Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը. Ամերիկայի ձայն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ Կոնգրեսը հյուրընկալել էր Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կրոնական ազատության խնդիրներին։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Վաշինգտոնում կայանալիք Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի շրջանակում փետրվարի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացան մի շարք քննարկումներ կրոնական հալածանքների ու ազատությունների թեմայի վերաբերյալ ամերիկացի կոնգրեսականների, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստների և հանրային դեմքերի մասնակցությամբ:

Միջացառմանը ներկաներին ողջունեցին Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի համանապագահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրինա Լանտոս Սվեթը, իսկ քննարկումներին մասնակցած հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Քրիս Սմիթը ընդգծեցին մարդու կրոնական ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությունը:

Քննարկումերից մեկը նվիրված էր Հայաստանում, Նիգերիայում և Սիրիայում կրոնական ազատությունների խնդրին, որի ընթացքոմ ելույթմններ ունեցան նաև ամերիկացի կոնգրեսականները:

Կոնգրեսական Բիլիրակիսն իր խոսքում շեշտեց՝ կրոնական հալածաքներն անընդունելի են: Ըստ հանրապետական կոնգրեսականի՝ այս հավաքն արտացոլում է այն միասնականությունը, որը հիշեցնում է մարդասիրության և միասնաբար պայքարելու կարևորության մասին՝ հանուն յուրաքանչյուր անհատի իրավունքների՝ անկախ նրա համոզմունքներից:

«Մեր հավաքական պարտականությունն է բարձրաձայնել նրանց անունից, ովքեր լռում են վախի և ճնշումների պատճառով: Այսօր մեզ բախտ է վիճակվել, որ մեզ են միացել անհատներից, ակտիվիստներից, կրոնական առաջնորդներից, քաղաքական փորձագետներից և բարեխիղճ քաղաքացիներից բաղկացած մեծ մի խումբ: Ձեզանից յուրաքանչյուրն իր հետ բերում է արժեքավոր հեռանկարներ և փորձառություն»,- հայտարարեց Գաս Բիլիրակիսը:

Իր հերթին, կոնգրեսական Քրիս Սմիթը կարևորեց գագաթնաժողովն՝ ընդգծելով, որ այս միջոցով հնարավորություն է ընձեռվում ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանություններին տեղեկանալ իրավիճակին գետնի վրա:

Խոսելով հայկական հիմնախնդիրների մասին՝ նա քննադատության ենթարկեց նախորդ վարչակազմի վարած քաղաքականնությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտեց Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար: Ադրբեջանը կալանքի տակ է պահում անմեղ մարդկանց և օգտագործում սնունդը որպես ճնշման միջոց Լեռնային Ղարաբաղում, շեշտում է կոնգրեսական Սմիթը:

«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ և դա միանգամայն պարզ դարձնենք»,- ասել է կոնգրեսական Սմիթը:

Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնեցին Լեռնային Ղարաբաղի հայության իրավուքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված ամերիկահայ կառույցներն այն դիտարկում են որպես լավ հնարավորություն բարձրաձայնելու հայությանը հուզող խնդիրների մասին:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիրն տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:

«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնել Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերներին առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:

Իր հերթին, Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդգծոմ է՝ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ։

«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասոմ է Խալոյանը

Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ:

Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Գագաթնաժողովի ընթացքուն նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ դի Վենսի ելույթը»,–գրում է լրատվամիջոցը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջիցԴավիթաշենի շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմինԹրամփը կրկին խոսել է Կանադայի մասինPlayboy-ի երեկույթ՝ ի պատիվ Սուպերգավաթի. Playboy-ի տարվա աղջիկը հայտնվել է ճագարի 10 մլն դոլար արժողությամբ հագուստով Քաղաքական բայղուշները վախեցնում են մարդկանց, թե ԵՄ գնալը «ուկրաինացում» է․ Հասմիկ ՀակոբյանՀայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի Դանիան առաջարկել է Կալիֆորնիան գնել ԱՄՆ-ից Ի՞նչ տեսք կունենա բյուջետային iPhone SE 4-ը. Աքսեսուարների արտադրողը պատահաբար ցույց է տվել սարքը Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը Նեստան մեկուկես ամիս անց նորից գլխավորեց իտալական ակումբը. պաշտոնական Մակրոնն ասել է, որ պատրաստ է արձագանքել Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելուն Լոռիում շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին Իրանի ԶՈւ-ն ավելի լավ վիճակում է, քան՝ երբևէ․ գլխավոր շտաբի պետ ԱՄՆ Սենատի դեմոկրատները ստեղծել են բողոքի պորտալ Մասկի դեմ 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին. Էրդողանը՝ Թրամփին Ֆրանսիայում կմեկնարկի հարյուրավոր երեխաների բռնության ենթարկելու համար կասկածվող վիրաբույժի գործով դատավարությունը Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Ռուսաստանը ներկայումս ելնում է այն ենթադրությունից, որ Հայաստանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից. Սերգեյ Կոպիրկին Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը Դիարբեքիրի հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի» միջոցառում է անցակցվել Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին ԱՄՆ-ի նպատակը բանակցություններում Իրանի կապիտուլյացիան է, բայց մենք երբեք չենք հանձնվի. Արաղչի Ձյուն կտեղա ՀայաՔվեն զբաղված է Հայաստանում ժողովրդավարական կարգի վերականգնմամբ. Արմեն Մանվելյան Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի շփումների մասին Թուրքիային ինտեգրվելու գործողություններ են տարվում. Նաիրի Սարգսյան Վճռական և ուժգին հակահարված տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին. չինական մամուլը՝ Թրամփի վարչակազմի որոշման մասինՄալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը․ Հայկ Կոստանյան Ստեղծում են հարկման նոր բազաներ, որպեսզի կարողանան բյուջե փող տանել. Նաիրի Սարգսյան 1 զոհ, 2 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհինԱյս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան Լարված իրավիճակ` Հաղթանակ թաղամասում. բնակիչները փակել են ճանապարհը Որոշ հասցեներում ջուր չի լինի Աբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանելԱդրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր «Աստված քեզ հետ, Անուլ ջան»․ Աշոտ Ղազարյանը՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցող թոռնուհունԿրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ Պուտինը կմեկնի Չինաստան Կապիտուլյանտի հետ համախմբվելու չկա՛. Դավիթ Սարգսյան Եվրոպայում գազի գինը բարձրացել է Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 29 ամյա վարորդը տեղում մահացել է Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար Փաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու Հնդկաստանի արևային էներգետիկայի հզորությունը հասել է 100 ԳՎտ-ի