Գործադուլ չի, արդարացի պահանջ չի․Լևոն Սարդարյան
ԲԼՈԳԼևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մի քանի օր ա՝ ուշադիր հետևում եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցող իրադարձություններին։ Ասել՝ հավես ա, ճիշտ չի։ Հատկապես՝ լրատվամիջոցների մասով։ Խայպի թեմա կա ու մի քանիսը մրչմրչացնում են թեման՝ ամենատարբեր սկզբունքներով (էդ թվում՝ պատվիրակված)։ Ըստ որում՝ զուտ պատահականորեն ԶՊՄԿ-ում ապօրինի (ես դա պնդում եմ՝ զուտ արհմիության հիմնադիր լինելով) գործադուլը համընկնում ա Երևանում տրանսպորտի ուղևորափոխադրման թանկացման (անկապ ախմախություններ չգրեք, թանկացումը՝ թանկացում ա, անձվեր չի դառնա) հետ։ Թվում ա՝ կապ չունի։ Բայց ունի, ախր։ Բայց լրջագույն տարբերություն կա։ Երբ դու բոյկոտում ես ավտոբուսի ընթացքի համար վճարի ու չափի գործընթացը, դրանից ավտոբուսը տեղում չի կանգնում։ Հա՝ վնասով (միգուցե, ես էնքան էլ չեմ հավատում), բայց շարունակում ա աշխատել։ Բայց երբ դու սաբոտաժ ես կազմակերպում Սյունիքի ամենակարևոր օբյեկտում (խաբա՞ր եք՝ հոսանք են անջատել, փակել են դեպի քիմիական ու պայթուցիկ նյութերի պահեստներ), ընդ որում՝ դա անում ես ակնհայտորեն անընդունելի պահանջով, դրա անունը լրիվ այլ բան ա
Գործադուլ չի, արդարացի պահանջ չի... Կարող եմ մինչև եսիմուր խորանալ՝ տարբերակների ու վերսիաների մեջ։ Չեմ ուզում։ Միակ խնդրանքս ա գործադուլավորներից՝ մի քիչ էն կողմ կանգնեք, տղերք ջան։ Ձեր արածը, հակառակ դեպքում, լրիվ ուրիշ անուն ունի։
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



