Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդեն 7 ամիս է, Լարիսայից լուր չկա․ արդյո՞ք ադրբեջանցիները նրան տեղափոխել են Հադրութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օկուպացված Ստեփանակերտում իրենց ցանկությամբ մնացած հայերը հաճախակի զանգահարում են Հայաստանում ապրող իրենց հարազատներին ու ընկերներին։ Չնայած այն բանի, որ ադրբեջանական Կարմիր խաչի գրասենյակը վաղուց գործում է Բարդա քաղաքում, այնուամենայնիվ, զանգերը լինում են պարբերաբար։ Սակայն, Հադրութի շրջանի Տող գյուղի բնակչուհի Լարիսա Ստեփանյանից, արդեն 7 ամիս է, Երևանում ապրող միակ բարեկամը տեղեկություն չունի։

«Վերջին անգամ խոսել եմ մոտ 7 ամիս առաջ, նախորդ տարվա ամռանը։ Դրանից հետո որևէ տեղեկություն չի եղել։ Մտածում էի՝ քանի որ Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխել են Ստեփանակերտից, երևի հեռախոսակապ ու այլ միջոց չկա մեզ հետ կապ հաստատելու։ Կարմիր խաչից մի օր զանգեցին, ասացին, որ Լարիսան չի ցանկանում որևէ մեկի հետ խոսել։ Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի էր այս ամենը, քանի որ մինչ այդ նրա հետ խոսում էի, ասում էի՝ «արի, մենք քեզ կպահենք», իսկ նա բացառում էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Լարիսայի բարեկամը։

Լարիսա Ստեփանյանն այլ հարազատներ չունի։ Ամուսինը մահացել է, միակ որդին զոհվել արցախյան առաջին ազատամարտում։ Ադրբեջանցիները նրան խոստացել են տանել հայրենի գյուղ, բայց այդպես էլ չեն թույլատրել։

«Միշտ հետևում եմ ադրբեջանական տելեգրամ ալիքներին։ Նախկինում հաճախ էին ցույց տալիս, հիմա ոչ։ Անգամ Նոր տարվա տեսագրություններն եմ քրքրել, այնտեղ համերգ ու տոնավաճառ էին կազմակերպել, բայց չեմ հանդիպել»,- ասաց նա։

Ի տարբերություն Լարիսայի, Արցախում մնացած մյուս հայերը հեռախոսակապ հաճախ են հաստատում Հայաստանում ապրող հարազատների հետ։

«Հորս հետ խոսել եմ հունվարի 28-ին, նրա հետ ամեն ինչ կարգին է։ Տեղյակ եմ, որ բոլորը հաճախ են զանգում, չնայած այդ 13 հոգին նույն տեղում չեն ապրում։ Մենք, իհարկե, շատ կցանկանայինք, որ մեր կողքին լիներ, բայց դա իր ցանկությունն էր՝ մնալ իր տանը, իր քաղաքում»,- նշեց մեր մյուս զրուցակիցը։ 

Ըստ մեր աղբյուրների՝ Ադրբեջանի վերահսկողությամբ ապրող 13 արցախցիներն ադրբեջանական սոցնախարարությունից համապատասխան սնունդ ու որոշակի գումար են ստանում։ Նրանց մեծ մասն ապրում են միասին, մի քանի հոգի՝ իրենց տներում։ Լարիսան, որ 2020 թվականից հետո Հադրութից տեղահանվել ու հաստատվել էր Ստեփանակերտում, ապրում էր Մայր տաճարի հարևանությամբ՝ Անդրանիկի փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում։ 

«Ես տեղեկություն չունեմ՝ արդյո՞ք նրան տարել են Տող, թե՞ ապրում է նույն հասցեում»,- նշեց մեր զրուցակիցը։

Ամիսներ առաջ Լարիսան ադրբեջանական ԶԼՄ-ների «աստղ»-ն էր։ Նրա մասնակցությամբ հաճախ էին տեսանյութեր հայտնվում ադրբեջանական ալիքներում։ Սակայն, արդեն 7 ամիս է, Լարիսայից ոչ մի լուր չկա։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան Եվրոպայում գազի միջին գինը հասել է երեք տարվա ամենաբարձր մակարդակին Իրանի ՀՕՊ-ը երեք իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել, ներառյալ՝ Hermes 900 Լոնդոնից մինչև Չինաստան. Հայաստանի ներկայությունը համաշխարհային նորաձևության քարտեզի վրա Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ունի Արման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը 24 ժամ ջուր չի լինելու Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամահ է եղել և բախվել բնակչի տան ցանկապատին Մահացել է Վահան Բայբուրդյանը Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ 40 քաղաքացի, ներառյալ՝ 14 ուսանողներ Ուժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԱվստրալիան հումանիտար վիզաներ է տրամադրել Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցը ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին՝ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՌոդրիգոն հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Իրանի վրա հարվածներն արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը․ Նեթանյահու Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն ՄարուքյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱնաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն Այս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՎերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Իսրայելը uպանել է Իրանի «Բասիջ» աշխարհազորի հրամանատարին Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՈստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել. 7 ձերբակալված կա «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄԷ-ի վրա Իրանի հարձակումների հետևանքով զոhերի թիվը հասել է 6-ի Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին