Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մահափորձ Իլհամ Ալիևի դե՞մ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բաքվի «Թուրան» գործակալությունը, հղելով Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մեկնաբանությանը, գրում է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի թռիչքի ժամերին Ռուսաստանի օդային տարածքում արտաքին տեխնիկական խաթարումների է բախվել նաև Իլհամ Ալիևի «Բաքու-1» ինքնաթիռը։ Ադրբեջանի նախագահն այդ օրը մեկնում էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որ ամեն տարեվերջի ավանդաբար կազմակերպում է Ռուսաստանի նախագահը։

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հիմք է ընդունել Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների հետաքննության նախնական եզրակացությունը, որտեղ արձանագրված է, որ այն «Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնի օդանավակայանի մոտ, կորցրել է GPS ազդանշանը»։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ միայն Չեչնիայի, այլև ՌԴ օդային տարածքի այլ հատվածներում GPS ազդանշանի արգելափակման մասին է։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, փորձագետները «Բաքու-1» օդանավի հետ կապված ենթադրություններ արել են դեռևս հունվարի 4-ին։ «Թուրանը», սակայն, փոխանցում է չափազանց կարևոր տեղեկություն, ըստ այդմ, Իլհամ Ալիևի օդանավը Բաքու-Սանկտ- Պետերբուրգ թռիչքի է բարձրացել, երբ արդեն հայտնի էր, որ «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավը Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում կործանվել է։

 

Այսինքն, իմանալով, որ ադրբեջանական օդանավը ենթարկվել է աղետի, Ադրբեջանի նախագահն, այնուամենայնիվ, չի չեղարկել ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը, բայց երբ «թիվ մեկ բորտը» ՌԴ օդային տարածքում բախվել արտաքին տեխնիկական խաթարումների, այն է՝ անջատվել է GPS համակարգից, Ալիևը կարգադրել է «շտապ վերադառնալ Բաքու»։

Ադրբեջանական աղբյուրները չեն նշում, թե կոնկրետ ՌԴ օդային տարածքի ո՞ր հատվածում է «Բաքու-1» ինքնաթիռը հայտնվել արտաքին տեխնիկական խաթարումների գոտում։ «Թուրանը» պնդում է, որ նախագահական ինքնաթիռը «ենթարկվել է կուրացնող ալիքների հարձակման»։ Հայտնի չէ, ավելի ճիշտ՝ չի հրապարակայնացվում ադրբեջանական ՛թիվ մեկ բորտի» թռիչքի և Բաքվում հետադարձ վայրէջքի ժամանակը։ Չկա տեղեկություն, թե նախագահական ինքնաթիռը ո՞ր օդանավակայանում է արտակարգ վայրէջք կատարել։

Բայց եթե այս տեղեկությունները գոնե մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա պարզ է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև օդային աղետի պատճառով ստեղծված լարվածությունն ավելի խորքային պատճառ ունի և ուղղակիորեն առնչվում է Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հարաբերություններին։

«Թուրանը» պնդում է, որ Իլհամ Ալիևը Սանկտ-Պետերբուրգ է ուղեւորվել՝ արդեն իսկ տեղեկացված լինելով, որ Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը կործանվել է, ընդ որում՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։ Սա նշանակում է, որ նա պայմանական ասած՝ «ազգային աղետը» ստորադասել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Չնայած արտակարգ իրավիճակը պահանջում էր ոչ միայն չեղարկել այցը, այլև դիմել Ադրբեջանի ժողովրդին։

Սանկտ-Պետերբուրգ մեկնելու Ալիևի որոշումը ոչ մի առումով արդարացված չէ։ Բայց որքանո՞վ է բարոյական, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ավիացիոն իշխանություններն Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության չեն տեղեկացրել, որ Հյուսիսային Կովկասի օդային տարածքում հայտարարված է «գորգ ռեժիմ»։

Ո՞վ է թերացել։ ԻՆչ-որ մեկին ձեռնտու՞ էր, որ Պուտին-Ալիև հարաբերությունների փոխադարձ վստահությունը խաթարվի։ Ադրբեջանական լրատվամիջոցը փաստացի ասում է, որ ՌԴ օդային տարածքում Ադրբեջանի «թիվ մեկ բորտը» ենթարկվել է տեխնիկական հարձակման, որ կարող էր օդանավի խորտակման պատճառ դառնալ։ Ավելի մատչելի լեզվով ասած՝ Ադրբեջանի նախագահն իր «անկախ» լրատվամիջոցին հրահանգել է հրապարակայնացնել, որ 2024 թ․ դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի օդային տարածքում իր դեմ մահափորձ է կազմակերպվել։

Ղազախստանի կառավարական հանձնաժողովում «Բաքու-1» օդանավի հետ կապված հանգամանքներն ուսումնասիրության առարկա՞ են դարձել կամ հետագայում կարո՞ղ են դառնալ։ Ադրբեջանը սպառնում է Ռուսաստանի դեմ միջազգային դատական հայց ներկայացնել, եթե Մոսկվան պաշտոնապես չընդունի, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռը «խոցվել է «Պանցիր» ՀՕՊ համակարգի արձակած հրթիռով»։ «Ռոսավիացիան» արդեն իսկ հակադարձել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի հրամանատարն ինքն է ընդունել Ակտաուի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու որոշումը՝ չնայած որ Մախաչկալայի և Մինվոդիի օդանավակայանները պատրաստ էին ընդունել նրան։

Աղբյուրը՝ 1in.am

 Հետևեք մեզ՝ այստեղ

Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»B-2 ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Իրանին. ԱՄՆ բանակ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբան«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ) Հակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Հետևեք Ֆելիքսին, ինքը շատ ուրախանում է․ Գոռ Հակոբյանի նոր տեսաուղերձը Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն Մենք երկու անգամ nչնչացրել ենք Իրանի ղեկավարությանը․ Թրամփ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվենք Իրանի շուրջ ծավալվող հակամшրտության մեջ․ Էրդողան Հակաuանիտարական վիճակ է Երևանի թիվ 39 մանկապարտեզում. կա համաճարակի վտանգ Իրանը հերթական հարված է հասցրել Իսրայելին՝ գերծանր հրթիռներով Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա իրականացրել է ամենաուժեղ հարձակումը Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրավոր․ Թրամփ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհվել է 773 մարդ, վիրшվորվել՝ 1,933-ը Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱղավնաձորում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանԲայրամովը զանգահարել է Ֆիդանին Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանՆիկլաս Զյուլեն և Սալիհ Օզջանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Դորտմունդի «Բորուսիայից» Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Wildberries-ի հիմնադիրը հարստության աճի առումով գերազանցել է գրեթե բոլոր ռուս տղամարդ միլիարդատերերին Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանԲազում գյուղում «Nissan Tiida»-ն բախվել է հողաթմբին, ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes»-ին․ կան վիրավորներ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով. հանրային քննարկում Իրանը գործարկել է Իսրայելի վրա հարձակումների 45-րդ ալիքը Վրաստանում երկրում ստեղծված իրավիճակի մասին ԵԱՀԿ-ի զեկույցը բացարձակ զառանցանք են անվանել Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԱՄԷ-ն հրամայել է փակել Դուբայում գտնվող իրանական հիվանդանոցը, դպրոցները և այլ հաստատություններ ԿԸՀ-ն պարզաբանել է ՝ ովքեր ունեն ընտրելու իրավունք Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ «Կինոմոսկվա»-ում Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանԶելենսկին՝ ՌԴ-ի նկատմամբ նավթային պատժամիջոցների ժամանակավոր վերացման մասին. «Դա, անշուշտ, չի նպաստում խաղաղությանը» Նախագահը ՍԴ դատավորի թեկնածություն է առաջադրել Դուբայում կրկին պայթյուն է հնչել Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է զորքերի դուրսբերման մասին Իրաքից Այս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակում